Հա

Համայնք

22/02/2021 - 09:33

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ Թեհրանի Ազատ համալսարանի հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի պատասխանատուների միատեղ հանդիպում

Կիրակի, 21 փետրւարի 2021 թ.-ին՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հերթական նիստին էին հրաւիրւել Թեհրանի Ազատ համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի տնօրէն՝ դոկտ. Անդրանիկ Սիմոնեանը եւ ամբիոնի հովանաւոր հիմնադրամի ատենապետ՝ տկն. Իռեն Աբնուսեանը:

Հիւրերին ազգային առաջնորդարանի դահլիճում դիմաւորեցին, Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը եւ խորհրդի միւս անդամները: Ի հետեւումն ամբիոնի հովանաւոր հիմնադրամի կողմից ներկայացւած դիմումին, հանդիպման ընթացքին տեղի ունեցաւ խորհրդակցութիւն վերոյիշեալ ամբիոնին մասնակցող ուսանողներին նիւթական օժանդակութեան եղանակների վերաբերեալ: Խօսւեց նաեւ համալսարանի ընթացիկ հարցերի, մտահոգութիւնների, հայ երտասարդութեանը ուսուցման մէջ ներառելու կարեւորութեան եւ դասաւանդման եղանակների բարելաւման կապակցութեամբ: Թեմական խորհուրդը նաեւ իր հերթին խոստացաւ հնարաւորինս, հայոց լեզւի եւ գրականութեան պահպանման եւ ուսուցման ի խնդիր սատար հանդիսանալ հայ ուսանողին եւ ամբիոնի հովանաւոր հիմնադրամին:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։