Հա

Համայնք

28/02/2021 - 09:45

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդը հանդիպեց՝ ԿՕՄ-ի անձնակազմի հետ

Չորեքշաբթի, 24 փետրւարի 2021 թ.-ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հրաւէրով Խորհրդի հերթական նիստին մասնակցեց Կարիքաւորներին օժանդակող մարմնի անձնակազմը:

Չորեքշաբթի, 24 փետրւարի 2021 թ.-ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հրաւէրով Խորհրդի հերթական նիստին մասնակցեց Կարիքաւորներին օժանդակող մարմնի անձնակազմը:

Կարիքաւորներին օժանդակող մարմինը 2015 թւականից ի վեր թեմիս Թեմական խորհրդի հովանաւորութեամբ վերահասու է «Սահակեան» բարեսիրական կենտրոնի առաջին յարկում բնակեցւած՝ կեցութեան վայր չունեցող կարիքաւորներին:

Վերջին մէկ տարւայ ընթացքում, կորոնավիրուս համաճարակի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամը եւ դժւարութիւն ունեցող անձանց դիմումների քանակի աճը, պատճառ հանդիսացաւ սկսել կենտրոնի երկրորդ եւ երրորդ յարկերի վերանորոգման եւ օգտագործման յանձնելու աշխատանքը, որի իրականացման համար յատկացւել է չորս միլիարդ ռիալ արժողութեամբ բիւջէ:

Այժմ մօտենալով բարեկարգման աշխատանքի աւարտին, Խորհուրդս հաշւի առնելով կենտրոնում ապրող անձնաւորութիւնների՝ անհատական տարբերութիւնների գործօնը, ապագայ բարդութիւններից զերծ մնալու նպատակով հրաւիրեց ԿՕՄ-ի անձնակազմին հարկ եղած համադրումները կատարելու համար:

Հանդիպման սկզբում ԿՕՄ-ի անձնակազմի կողմից ընդհանուր զեկոյց ներկայացւեց «Սահակեան» բարեսիրական կենտրոնի շինարարական ընթացիկ աշխատանքներից, ապա հիմնական օրակարգում քննարկւեցին կենտրոնի տնօրինման եղանակի վերաբերեալ բազմակողմանի խնդիրները: Այնուհետ մարմնի կողմից խորհրդին ներկայացւեց կենտրոնի վերամշակւած կանոնագիրը, որն Թեմական խորհրդի կողմից ուսումնասիւելուց եւ հաստատւելուց յետոյ՝ առ ի գործադրում յանձնւելու է մարմնին եւ ըստ դրա քննելով ստացւած դիմումները, նախապայմանները լրացնող անձանց տրամադրելու է սահմանափակ թւով՝ ժամանակաւոր կացարաններ:

 

Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդ

Յարակից լուրեր

  • Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ Ռոբերտ Բեգլարեանի միջեւ հանդիպում՝ ազգային առաջնորդարանում
    Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ Ռոբերտ Բեգլարեանի միջեւ հանդիպում՝ ազգային առաջնորդարանում

    Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի միջեւ հանդիպում կայացաւ ուրբաթ՝ 2021 թւականի ապրիլի 9-ին, ազգային առաջնորդարանում: 

  • Հանդիպում պատգամաւորի գրասենեակում
    Հանդիպում պատգամաւորի գրասենեակում

    Երեքշաբթի, ապրիլի 6-ի կէսօրին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ եւ Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակի ոգեկոչման յանձնախմբի հետ կապ՝ Հարմիկ Աւետեանը եւ նոյն յանձնախմբի նախագահ՝ Ալեքս Կարապետեանը հանդիպեցին Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանին:

  • Ամփոփ զեկոյց ԿՕՄ-ի գործունէութիւնից
    Ամփոփ զեկոյց ԿՕՄ-ի գործունէութիւնից

    «Սահակեան» բարեսիրական կենտրոնի աշխատանքը սկիզբ է առել 2015 թւականի մայիսին։ Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի առաջարկով, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի համագործակցութեամբ եւ Կարիքաւորներին օժանդակող մարմնի տքնաջան աշխատանքով, անօթեւան հայորդիների համար կեցավայր ապահովելու նպատակով։

  • Մարդասիրական աշխատանք՝ Զատկական տօնների առիթով
    Մարդասիրական աշխատանք՝ Զատկական տօնների առիթով

    Թեհրանի հայոց թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմինը թւականիս փետրւարի 18-ին եւ մարտի 12-ին, «Սահակեան» բարեսիրական կենտրոնում կորոնավիրուսի համաճարակից տուժած, նաեւ նիւթական անբարենպաստ պայմաններում ապրող հայ ընտանիքներին տրամադրել է պարէնային փաթեթներ։

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւել 2021 թւականի Ապրիլ 24-ի 106-ամեակի ոգեկոչման եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան 103-ամեակի տօնակատարութեան Կենտրոնական յանձնախումբը եւ մարտի 9-ին գումարելով իր անդրանիկ նիստը ընտրել է յանձնախմբի դիւանը ըստ հետեւեալի՝

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։