Հա

Համայնք

28/02/2021 - 09:50

Միջին Արեւելքի եկեղեցիների խորհուրդի Գործադիր վարչութեան առցանց ժողովը

Հինգշաբթի, 25 փետրւարի 2021 թ.-ին, գումարւեց Միջին Արեւելքի եկեղեցիների խորհուրդի Գործադիր վարչութեան առցանց ժողովը քննարկելու համար վերջին հինգ ամիսների նորանշանակ ընդհանուր քարտուղարի գործունէութեան գլխաւոր իրագործումներն ու խորհրդի նիւթական վիճակը։

Հինգշաբթի, 25 փետրւարի 2021 թ.-ի, առաւօտեան գումարւեց Միջին Արեւելքի եկեղեցիների խորհուրդի Գործադիր վարչութեան (Executive Committee) առցանց ժողովը քննարկելու համար վերջին հինգ ամիսների նորանշանակ ընդհանուր քարտուղարի գործունէութեան գլխաւոր իրագործումներն ու խորհրդի նիւթական վիճակը։

Ժողովի առաջին նիստին նախագահեց խորհուրդի նախագահներից յոյն Օրթոդոքս պատրիարք Եուհաննա Եազճին, որ կատարեց նաեւ ժողովի բացման աղօթքը։

Ներկաների ստուգումին յետոյ ժողովը սկսաւ իր աշխատանքներին՝ նշանակում օգնական ընդհանուր քարտուղարի, ներկայացումն ու քննարկումը ընդհանուր քարտուղարի 5 ամսեայ գործունէութեան զեկոյցը, որին յաջորդեց նիւթական տեղեկագրի ներկայացումն ու քննարկումը։

Ժողովի երկրորդ բաժինը վարեց վերապատւելի դոկտ. Հապիպ Պատըրը, Աւետարանական եկեղեցւոյ ներկայացուցիչը։

Ժողովին մասնակցեց նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը իր երկու մնայուն ներկայացուցիչներով՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան (Առաջնորդ Թեհրանի հայոց թեմի) եւ դոկտ. Ժան Սալմանեան։

Ժողովը կաթոլիկ ընտանիքի կողմից ներկայացած ընդհանուր քարտուղարութեան օգնականի թեկնածու հայր Նիքոլաս Պոսթրոսի նշանակումը վաւերացուց։ Ժողովականներից փափագ յայտնեցին որ նկատի ունենալով առցանց ժողով գումարելու հնարաւորութիւնը, երեք ամիսը մէկ ունենան նման նիստեր։

 

Ազգային առաջնորդարանի

Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Շնորհաւորանքներ՝ Ռամազան ծոմապահութեան ամսւայ առիթով
    Շնորհաւորանքներ՝ Ռամազան ծոմապահութեան ամսւայ առիթով

    Թեհրանի հայոց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը Ռամազանի ծոմապահութեան առիթով շնորհաւորական նամակներ է յղել՝ Իրանի Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիին, Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին, Իրանի Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ղալիբաֆին եւ Դատական ուժի ատենապետ հոջ. Ռէյիսիին եւ նախարարներին ու վարչակարգի այլ պաշտօնեաներին:

  • Ողջոյն մայր իմ քաղցր ու անուշ
    Ողջոյն մայր իմ քաղցր ու անուշ

    Ամէն անգամ, երբ գրիչը ձեռքս առած ուզում եմ մօր մասին ինչ որ բան գրել, դժւարանում եմ մի բան գրել, ոչ թէ որովհետեւ գրելիք չկայ կամ չեմ կարող գրել, այլ պարզապէս նրա համար, որ այնքան բան կայ գրելիք մօր, մօր տիպարի եւ մայրութեան նւիրական գաղափարի մասին, որ չգիտես որտեղից սկսել եւ որտեղ վերջակէտ դնես։ Այո՛, մայրութեան խորհուրդը անսահման է եւ անհուն եւ մենք հունաւոր էակներս դժւարանում ենք բառերով, թանձրացեալ ձեւով այն արտայայտել։

  • Ճրագալոյցի եւ Զատկական տօնները Թեհրանի հայոց թեմում
    Ճրագալոյցի եւ Զատկական տօնները Թեհրանի հայոց թեմում

    Շաբաթ, 3 ապրիլին մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնի առիթով, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ ճրագալոյցի արարողութիւն եւ սուրբ եւ անմահ պատարագ։

  • Աւագ հինգշաբթիի արարողութիւնները՝ Թեհրանի բոլոր եկեղեցիններում
    Աւագ հինգշաբթիի արարողութիւնները՝ Թեհրանի բոլոր եկեղեցիններում

    Հայոց Առաքելական Եկեղեցին այս տարի Յիսուս Քրիստոսի երկրային կեանքի վերջին շաբաթը, Աւագ շաբաթը եզրափակող արարողութիւններից Սուրբ Հաղորդութեան խորհուրդի հաստատման, Ոտնալւայի ու Խաւարման կարգը վերապրեց Ապրիլի 1-ին։

  • Տասը կուսանաց յիշատակումը Թեհրանի եկեղեցիններում
    Տասը կուսանաց յիշատակումը Թեհրանի եկեղեցիններում

    Երեքշաբթի թւականիս մարտի 30-ին Թեհրանի բոլոր եկեղեցիներում երեկոյեան ժամերգութեան պահին կատարւեց Տասը կուսանաց յիշատակը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։