Հա

Համայնք

04/03/2021 - 10:40

Իրանահայ անւանի գեղանկարիչների վրձինին պատկանող կտաւների ցուցահանդէս «Ջաւիդ» պատկերասրահում

Հինգշաբթի, 25 փետրւարի 2021 թ.-ին, «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի եւ «Ջաւիդ» պատկերասրահի պատասխանատունների համագործակցութեամբ տեղի ունեցաւ իրանահայ ժամանակակից նկարիչների ընտրանի կտաւների, «Արմատներ» անւամբ ցուցահանդէսի բացման արարողութիւնը։ Այս միջոցառմանը ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաոր՝ Արա Շահվերդեանն եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչներ, հայ համայնքի պատասխանատու անձնաւորութիւններ եւ արւեստագէտներ։

Հինգշաբթի, 25 փետրւարի 2021 թ.-ին, «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի եւ «Ջաւիդ» պատկերասրահի պատասխանատունների համագործակցութեամբ տեղի ունեցաւ իրանահայ ժամանակակից նկարիչների ընտրանի կտաւների, «Արմատներ» անւամբ ցուցահանդէսի բացման արարողութիւնը։ Այս միջոցառմանը ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաոր՝ Արա Շահվերդեանն եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչներ, հայ համայնքի պատասխանատու անձնաւորութիւններ եւ արւեստագէտներ։

Այս ցուցահանդէսին ներկայացւում են իրանահայ գեղանկարչութեան ոլորտում նորարարութիւն ստեղծող արւեստագէտների կտաւները։ Յիշեալ արւեստագէտները պատկանում են իրանահայ նկարիչների առաջին եւ երկրորդ սերնդին, որոնք մեծ ներդրում են ունեցել իրանական ժամանակակից արւեստի ձևաւորման գործում:

Այդ իսկ առիթով չորեքշաբթի, 3 մարտի 2021 թ.-ին թեմիս բարեխնամ առաջնորդ Տ․ Սեպուհ Ս․ արք․ Սարգսեանը ընկերակցութեամբ թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ․ Նորայր Արամեանի այցելեց պատկերասրահ եւ գնահատելով ցուցահանդէսի կազմակերպիչներ, «Արտակ Մանուկեան» թանգարանի տնօրէն՝ Ալիս Շահմուրադեանին, Սանազ Արիան Ֆարին, Քիանուշ Մոթաղէին եւ պատկերասրահի տնօրէն՝ պրն. Ջաւիդին, յաւելեց  արւեստը մի բնագաւառ է, որ ցեղային եւ կրօնական տարբերութիւնից անդին կը հետաքրքրէ ցանկացած մարդուն: Սրբազան Հայրը նաեւ ասաց. «այս աշխատանքը իրանեան ընկերութեան յատուկ երեւոյթ է, որովհետեւ Իրանը միշտ տարբեր մշակոյթների օրրան է եղել»։

Սրբազան Հայրը ցուցահանդէսի յուշամատեանում իր գնահատանքի խօսքը արձանագրելով, յաւելեց․ «Այն ինչ որ ցուցադրւած է այստեղ, վկայութիւնն է իրանեան ընկերութեան, արւեստի նկատմամաբ ունեցած վերաբերմունքին եւ գնահատանքին»։ Ի վերջոյ այս առիթով կազմակերպիչներին շնորհաւորելով, նրանց համար աստւածային օրհնութիւն եւ յաջողութիւն ցանկացաւ։

Այս ցուցահանդէսին ցուցադրւում են՝ Մարկ Գրիգորեանի, Սոնիա Բալասանեանի, Միշա Շահբազեանի, Սեդրակ Նազարեանի, Էդման Այւազեանի, Երւանդ Նահապետեանի, Սմբատ Տէր-Կիւրեղեանի, Լէոնիդ Թաշճեանի, Ալֆոնս Աւանէսեանի, Սերժ Աւագեանի, Սիրաք Մելքոնեանի, Գառնիկ Տէր-Յակոբեանի, Լիլիթ Տէրեանի, Սիմոն Այւազեանի, Յարութիւն Մինասեանի, Հրաչ Կարապետեանի, Արման Ստեփանեանի, Սերոժ Բարսեղեանի, Յակոբ Վարդանեանի, Վիգէն Սինանիի, Լէօ Ֆրիդանիի, Լեւոն Նազարեանի, Լիդա Խանեանի, Արամազդ Նազարեանի, Արշալոյս Աղայեանի, Սեդա Յակոբեանցի եւ Կարօ Տէրտէրեանի գեղանկարները։

Նշելի է սոյն ցուցահանդէսի աֆիշում օգտագործւել է հանգուցեալ արւեստագէտ՝ Սերժ Աւագեանի վրձինին պատկանող պատկերներից մէկը:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Շնորհաւորանքներ՝ Ռամազան ծոմապահութեան ամսւայ առիթով
    Շնորհաւորանքներ՝ Ռամազան ծոմապահութեան ամսւայ առիթով

    Թեհրանի հայոց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը Ռամազանի ծոմապահութեան առիթով շնորհաւորական նամակներ է յղել՝ Իրանի Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիին, Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին, Իրանի Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ղալիբաֆին եւ Դատական ուժի ատենապետ հոջ. Ռէյիսիին եւ նախարարներին ու վարչակարգի այլ պաշտօնեաներին:

  • «Յանուն բժշկական համակարգի ծանրաբեռնւածութեան թօթափման՝ պէտք է առաւել քան երբեւէ հետեւել հակահամաճարակային կանոններին». Արա Շահվերդեանը՝ «Ա. Աւետիսեան» ազգային բուժարան կատարած այցին
    «Յանուն բժշկական համակարգի ծանրաբեռնւածութեան թօթափման՝ պէտք է առաւել քան երբեւէ հետեւել հակահամաճարակային կանոններին». Արա Շահվերդեանը՝ «Ա. Աւետիսեան» ազգային բուժարան կատարած այցին

    Կորոնավիիրուսի 4-րդ ալիքի բռնկման ֆոնին՝ երէկ ապրիլի 13-ին, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը անակնկալ այց է կատարել Թեհրանի «Ա. Աւետիսեան» ազգային բուժարան:

  • Արա Շահվերդեանը շնորհաւորել է հայ մայրերի տօնի առիթով
    Արա Շահվերդեանը շնորհաւորել է հայ մայրերի տօնի առիթով

    Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն իր ինստագրամեան էջում շնորհաւորել է հայ մայրերի տօնի՝ ապրիլի 7-ի առիթով:

  • Ողջոյն մայր իմ քաղցր ու անուշ
    Ողջոյն մայր իմ քաղցր ու անուշ

    Ամէն անգամ, երբ գրիչը ձեռքս առած ուզում եմ մօր մասին ինչ որ բան գրել, դժւարանում եմ մի բան գրել, ոչ թէ որովհետեւ գրելիք չկայ կամ չեմ կարող գրել, այլ պարզապէս նրա համար, որ այնքան բան կայ գրելիք մօր, մօր տիպարի եւ մայրութեան նւիրական գաղափարի մասին, որ չգիտես որտեղից սկսել եւ որտեղ վերջակէտ դնես։ Այո՛, մայրութեան խորհուրդը անսահման է եւ անհուն եւ մենք հունաւոր էակներս դժւարանում ենք բառերով, թանձրացեալ ձեւով այն արտայայտել։

  • Հանդիպում պատգամաւորի գրասենեակում
    Հանդիպում պատգամաւորի գրասենեակում

    Երեքշաբթի, ապրիլի 6-ի կէսօրին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ եւ Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակի ոգեկոչման յանձնախմբի հետ կապ՝ Հարմիկ Աւետեանը եւ նոյն յանձնախմբի նախագահ՝ Ալեքս Կարապետեանը հանդիպեցին Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։