Հա

Համայնք

09/03/2021 - 13:00

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Նկատի ունենալով այն փաստը, որ վերջին օրերի ընթացքում, ոմանք ինչ որ միտումնաւոր նպատակներ հետապնդելով եւ համայնքում ազգ. իշխանութեան հանդէպ անվստահութիւն սերմանելու նպատակով, սոցցանցերում եւ հայաստանեան տարբեր կայքէջերում անհիմն եւ կեղծ լուրեր են հրապարակել իրանահայ համայնքի մարդասիրական օժանդակութիւնները իր նպատակին չծառայեցնելու եւ այլ տեղ փոխանցելու կապակցութեամբ, անհրաժեշտ նկատեցինք հանդէս գալ հաղորդագրութեամբ, հերքելով տարածւած անստոյգ լուրերը հետեւեալ պարզաբանումները կատարելով:

ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,

Նկատի ունենալով այն փաստը, որ վերջին օրերի ընթացքում, ոմանք ինչ որ միտումնաւոր նպատակներ հետապնդելով եւ համայնքում ազգ. իշխանութեան հանդէպ անվստահութիւն սերմանելու նպատակով, սոցցանցերում եւ հայաստանեան տարբեր կայքէջերում անհիմն եւ կեղծ լուրեր են հրապարակել իրանահայ համայնքի մարդասիրական օժանդակութիւնները իր նպատակին չծառայեցնելու եւ այլ տեղ փոխանցելու կապակցութեամբ, անհրաժեշտ նկատեցինք հանդէս գալ հաղորդագրութեամբ, հերքելով տարածւած անստոյգ լուրերը հետեւեալ պարզաբանումները կատարելով:

Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը` գլխաւորութեամբ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, 2020 թւականի սեպտեմբերի 28-ին, Արցախին զօրակցելու նպատակով կեանքի կոչեց «Բացառիկ նւիրահաւաք»-ի կազմակերպիչ յանձնախումբ հետեւեալ անձնակազմով` 

Տկն. Իւետ Դանիէլեան

Պրն. Վահիկ Աղաքեան

Պրն. Վարուժ Յովհաննիսեան

Պրն. Հարմիկ Զովէլեան

Պրն. Յակոբ Յակոբեան

Դոկտ. Ալֆրէդ Դաւուդի

Պրն. Ժորժիկ Խուդավերդեան

Թեմական խորհրդի հետ կապ` ճրտպ. Նորայր Արամեան

Յանձնախումբը իրանահայ համայնքների յատուկ կարգավիճակով եւ առկայ զգայնութիւններով հանդերձ, անմիջապէս աշխատանքի լծւելով, ոչ մի ջանք չխնայեց իր առաքելութիւնը լաւագոյնս կատարելու Համահայկական այս նւիրական աշխատանքում:

Ուստի չնայած ժամանակին՝ համայնքիս միութիւնների, նաեւ Եկեղեցական եւ Ծնողական խորհուրդների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում, անդորրագրերը ներկայացնելով արտացոլւել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամին փոխանցւած` Բացառիկ նւիրահաւաքից հանգանակւած գումարի ճակատագիրը, սակայն կրկին հարկ ենք համարում մեր ժողովրդին հաղորդել եւ միեւնոյն ժամանակ մեր խորին երախտագիտութիւնը եւ շնորհակալութիւնը յայտնել, այս պատասխանատու աշխատանքում մեզ նեցուկ հանդիսացած` Թեմիս ազգային եւ կրօնական կառոյցների ներկայացուցիչներին, յարգելի ժողովրդին եւ բարերար անձանց, ովքեր անվերապահօրէն իրենց նիւթական նաեւ բարոյական օժանդակութիւնը ցուցաբերեցին Արցախի մեր քոյրերին եւ եղբայրներին:

Վերջում հարկ ենք համարում մատնանշել, որ Թեհրանի հայոց թեմի ազգային իշխանութեան ներկայացուցիչները ընդմիշտ գօտեպնդւած եւ համայնքիս անդամների փոխվստահութեամբ շարունակելու են իրենց ազգանւէր գործունէութիւնը ի նպաստ համայնքիս բարօրութեան եւ բարեկեցիկ կեանքի եւ երբեւիցէ որեւէ անհատի վարկաբեկումները եւ անհիմն արտայայտութիւնները չի կարող խոչընդոտել եւ խաթարել այդ նւիրական գործը:

Անհրաժեշտութեան պարագային հրապարակւելու են նաեւ համապատասխան փաստաթղթերը:

 

Թ. Հ. Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

9 մարտի 2021

Յարակից լուրեր

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւել 2021 թւականի Ապրիլ 24-ի 106-ամեակի ոգեկոչման եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան 103-ամեակի տօնակատարութեան Կենտրոնական յանձնախումբը եւ մարտի 9-ին գումարելով իր անդրանիկ նիստը ընտրել է յանձնախմբի դիւանը ըստ հետեւեալի՝

  • Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչների այցը՝ Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարան
    Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչների այցը՝ Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարան

    Կիրակի, փետրւարի 28-ին Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարան այցելեցին՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը, առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը եւ կտակա-կալւածային մարմնի անդամներ՝ Ռենէ Փիազաքը եւ Հարմիկ Համբարչեանը:

  • Թ. Հ. Թ. Թեմական խորհրդը հանդիպեց՝ ԿՕՄ-ի անձնակազմի հետ
    Թ. Հ. Թ. Թեմական խորհրդը հանդիպեց՝ ԿՕՄ-ի անձնակազմի հետ

    Չորեքշաբթի, 24 փետրւարի 2021 թ.-ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հրաւէրով Խորհրդի հերթական նիստին մասնակցեց Կարիքաւորներին օժանդակող մարմնի անձնակազմը:

  • Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը հանդիպեց Կրթական խորհրդի հետ
    Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը հանդիպեց Կրթական խորհրդի հետ

    Նկատի ունենալով այժմէական մարտահրաւէրները եւ համայնքիս հայկական դպրոցների աշակերտութեան թւային պատկերը, այսօր առաւել քան երբեւէ անհրաժեշտ է դառնում դպրոցների վերադասաւորման եւ օպտիմալ օգտագործման համար ծրագրեր մշակելու եւ իրագործելու հրամայականը:

  • Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ Լեհաստանի դեսպանատան պատասխանատուների հանդիպում
    Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ Լեհաստանի դեսպանատան պատասխանատուների հանդիպում

    Կիրակի, 21 փետրւարի 2021 թ.-ին՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ եւ ազգային գերեզմանատների հետ կապ՝ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանը հանդիպեց ԻԻ հանրապետութիւնում Լեհաստանի դեսպանատան առաջին խորհրդատու՝ Վոյչէխ Օնոլթին եւ երկրորդ քարտուղար եւ քաղաքական խնդիրների պատասխանատու՝ Քամիլ Վիժբինիսքիի եւ մշակոյթի տարածման եւ մամուլի գործով օգնական՝ Թարանէ Քաբոլիի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։