Հա

Համայնք

10/03/2021 - 10:50

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչների այցը՝ Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարան

Կիրակի, փետրւարի 28-ին Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարան այցելեցին՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը, առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը եւ կտակա-կալւածային մարմնի անդամներ՝ Ռենէ Փիազաքը եւ Հարմիկ Համբարչեանը:

Կիրակի, փետրւարի 28-ին Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարան այցելեցին՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը, առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը եւ կտակա-կալւածային մարմնի անդամներ՝ Ռենէ Փիազաքը եւ Հարմիկ Համբարչեանը:

Քաղաքապետարանում ազգային իշխանութեան ներկայացուցիչներին ընդունեցին՝ Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի քաղաքապետ՝ դոկտ. Ֆարհադին եւ նոյն շրջանի Մշակութային բաժնի պետ՝ պրն. Սոբհանին: Հանդիպման բուն նպատակն էր, թեմապատկան Սանայի-Մոթահարի պողոտայում գտնւող Գաբրիէլեան անւամբ շէնքի վերակառուցման ընթացիկ աշխատանքների հետ կապւած խնդիրների ներկայացումն ու քննարկումը: Հանդիպման ընթացքում նաեւ քննարկւեցին քաղաքապետարանի այդ շրջանում գտնւող այլ կալւածների հարցերը:

Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը քաղաքապետարանի ջերմ ընդունելութեան եւ սերտ համագործակցութիւնների համար իր երախտագիտութիւնը յայտնելուց յետոյ, յիշեալ կալւածներին վերաբերող նախագծերի մասին փոխանցեց հարկ եղած լուսաբանական բացատրութիւնները։

Քաղաքապետն իր հերթին խոստացաւ նախագծի աշխատանքները առաւել սահուն ընթանալու համար, հարկ եղած տնօրինումներով աջակցել ազգային իշխանութեանը։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւել 2021 թւականի Ապրիլ 24-ի 106-ամեակի ոգեկոչման եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան 103-ամեակի տօնակատարութեան Կենտրոնական յանձնախումբը եւ մարտի 9-ին գումարելով իր անդրանիկ նիստը ընտրել է յանձնախմբի դիւանը ըստ հետեւեալի՝

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Նկատի ունենալով այն փաստը, որ վերջին օրերի ընթացքում, ոմանք ինչ որ միտումնաւոր նպատակներ հետապնդելով եւ համայնքում ազգ. իշխանութեան հանդէպ անվստահութիւն սերմանելու նպատակով, սոցցանցերում եւ հայաստանեան տարբեր կայքէջերում անհիմն եւ կեղծ լուրեր են հրապարակել իրանահայ համայնքի մարդասիրական օժանդակութիւնները իր նպատակին չծառայեցնելու եւ այլ տեղ փոխանցելու կապակցութեամբ, անհրաժեշտ նկատեցինք հանդէս գալ հաղորդագրութեամբ, հերքելով տարածւած անստոյգ լուրերը հետեւեալ պարզաբանումները կատարելով:

  • Թ. Հ. Թ. Թեմական խորհրդը հանդիպեց՝ ԿՕՄ-ի անձնակազմի հետ
    Թ. Հ. Թ. Թեմական խորհրդը հանդիպեց՝ ԿՕՄ-ի անձնակազմի հետ

    Չորեքշաբթի, 24 փետրւարի 2021 թ.-ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հրաւէրով Խորհրդի հերթական նիստին մասնակցեց Կարիքաւորներին օժանդակող մարմնի անձնակազմը:

  • Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը հանդիպեց Կրթական խորհրդի հետ
    Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը հանդիպեց Կրթական խորհրդի հետ

    Նկատի ունենալով այժմէական մարտահրաւէրները եւ համայնքիս հայկական դպրոցների աշակերտութեան թւային պատկերը, այսօր առաւել քան երբեւէ անհրաժեշտ է դառնում դպրոցների վերադասաւորման եւ օպտիմալ օգտագործման համար ծրագրեր մշակելու եւ իրագործելու հրամայականը:

  • Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ Լեհաստանի դեսպանատան պատասխանատուների հանդիպում
    Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ Լեհաստանի դեսպանատան պատասխանատուների հանդիպում

    Կիրակի, 21 փետրւարի 2021 թ.-ին՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ եւ ազգային գերեզմանատների հետ կապ՝ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանը հանդիպեց ԻԻ հանրապետութիւնում Լեհաստանի դեսպանատան առաջին խորհրդատու՝ Վոյչէխ Օնոլթին եւ երկրորդ քարտուղար եւ քաղաքական խնդիրների պատասխանատու՝ Քամիլ Վիժբինիսքիի եւ մշակոյթի տարածման եւ մամուլի գործով օգնական՝ Թարանէ Քաբոլիի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։