Հա

Համայնք

14/04/2021 - 12:05

«Յանուն բժշկական համակարգի ծանրաբեռնւածութեան թօթափման՝ պէտք է առաւել քան երբեւէ հետեւել հակահամաճարակային կանոններին». Արա Շահվերդեանը՝ «Ա. Աւետիսեան» ազգային բուժարան կատարած այցին

Կորոնավիիրուսի 4-րդ ալիքի բռնկման ֆոնին՝ երէկ ապրիլի 13-ին, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը անակնկալ այց է կատարել Թեհրանի «Ա. Աւետիսեան» ազգային բուժարան:

«alikonline.ir» - Կորոնավիիրուսի 4-րդ ալիքի բռնկման ֆոնին՝ երէկ ապրիլի 13-ին, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը անակնկալ այց է կատարել Թեհրանի «Ա. Աւետիսեան» ազգային բուժարան: Այս մասին տեղեկացնում է պատգամաւորի ինսթագրամեան պաշտօնական էջը:

Նա, շրջել է բուժարանի բաժանմունքներում, ծանօթացել իրականացւող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց աշխատանքների եւ մատուցւող ծառայութիւնների մասին, հետաքրքրւել աշխատանքային պայմաններով:

Ծանօթանալով, բուժաշխատողների եւ անձնակազմի հետ Շահվերդեանը բարձր է գնահատել՝ նրանց ջանքերն ուղղւած կորոնավիրուսի դէմ պայքարին:

Նա, 4-րդ ալիքի բռնկումն սթափւելու ազդանշան է որակել՝ նշելով, որ պէտք է միշտ պատրաստ լինենք ինֆեկցիոն լուրջ հիւանդութիւնների բռնկումներին:

Ըստ Արա Շահվերդեանի՝ 4-րդ ալիքի բռնկման ֆոնին՝ ինչպէս եւ կարելի էր կանխատեսել, ունենք կորոնավիրուսի տարածման տեմպերի ակտիւացում եւ վարակի նոր օջախներ:

Շահվերդեանը իր խօսքերում նաեւ նշել է, որ բժշկական համակարգի գերծանրաբեռնւածութեան թօթափման համար անհրաժեշտ է բոլոր քաղաքացիները հետեւեն կորոնավիրուսի դէմ պայքարի միջոցառումներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։