Հա

Համայնք

14/04/2021 - 13:30

Շնորհաւորանքներ՝ Ռամազան ծոմապահութեան ամսւայ առիթով

Թեհրանի հայոց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը Ռամազանի ծոմապահութեան առիթով շնորհաւորական նամակներ է յղել՝ Իրանի Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիին, Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին, Իրանի Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ղալիբաֆին եւ Դատական ուժի ատենապետ հոջ. Ռէյիսիին եւ նախարարներին ու վարչակարգի այլ պաշտօնեաներին:

Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը Ռամազանի ծոմապահութեան առիթով շնորհաւորական նամակներ է յղել՝ Իրանի Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիին, Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին, Իրանի Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ղալիբաֆին եւ Դատական ուժի ատենապետ հոջ. Ռէյիսիին եւ նախարարներին ու վարչակարգի այլ պաշտօնեաներին:

Սրբազան Հայրը իր պատգամում իր, ազգային առաջնորդարանի, Պատգամաւորական ժողովի, Կրօնական եւ Թեմական խորհուրդների եւ հայ համայնքի կողմից շնորհաւորելով Ռամազան ամսւայ ծոմապահութիւնը, մաղթեց թագաժահրի շուտափոյթ վերացումն ու Իրանի ժողովրդի սրտերի բիւրեղացումն եւ Աստծուն ու նաեւ զիրար մօտեցումը։ Սրբազան Հայրը երկրի առաջնորդին ուղղւած նամակում գնահատելով նրա բարենպաստ գործունէութիւնը Աստծուց առաւել իմաստութիւն հայցեց` որպէսզի Իրանում տիրի արդարութիւնն ու բարեկեցութիւնը։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։