Հա

Համայնք

19/04/2021 - 10:40

Ապրիլ 24-ի ոգեկոչման յանձնախմբի ներկայացուցիչները հանդիպեցին Սրբազան Հօր հետ

Շաբաթ, ապրիլի 17-ի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ապրիլ 24-ի Կենտրոնական յանձնախմբի ատենապետ՝ Ալեքս Կարապետեանին եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կապ Հարմիկ Աւետեանին:

Ալեքս Կարապետեանը ամփոփ զեկոյց ներկայացրեց Սրբազան Հօրը՝ յանձնախմբի աշխատանքների եւ Ապրիլ 24-ին առնչւող արարողութիւնների վերաբերեալ: Այնուհետեւ համատեղ քննարկւեց նախատեսւած ձեռնարկների օրակարգը:

Նշենք, որ հանդիպմանը ներկայ էին նաեւ ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը եւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ Շաքէ Եղիայեանը:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։