Հա

Համայնք

20/04/2021 - 11:35

Յայտարարութիւն

Նկատի ունենալով երկրում տիրող համաճարակի հետ կապւած սահմանափակումները Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողութիւնը եւ ծաղկեմատոյցը տեղի է ունենալու Ապրիլի 24-ի առաւօտեան ժամը 11-ին, Ս. Սարգիս եկեկեցում, որտեղ միայն ներկայ են լինելու սահմանափակ թւով՝ ազգային կառոյցների եւ միութիւնների մէկական ներկայացուցիչները:

Պատմութիւնը չի մոռանում ոչինչ, թէ՛ արդարութիւնը եւ թէ՛ անարդարութիւնը...

Մարդկանց հոգիներում չի ուրանում ճշմարտութիւնը:

Պատմական յիշողութիւնը վերածւում է վճռականութեան... Որի գոյութիւնը դառնում է մեր էութեան մի մասը եւ մղում է մեզ իրագործելու նպատակները:

 

Նկատի ունենալով երկրում տիրող համաճարակի հետ կապւած սահմանափակումները Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողութիւնը եւ ծաղկեմատոյցը տեղի է ունենալու Ապրիլի 24-ի առաւօտեան ժամը 11-ին, Ս. Սարգիս եկեկեցում, որտեղ միայն ներկայ են լինելու սահմանափակ թւով՝ ազգային կառոյցների եւ միութիւնների մէկական ներկայացուցիչները:

Մեր պահանջատէր ժողովրդին հրաւիրում ենք առցանց հետեւել վերոյիշեալ արարողութեան հետեւեալ հասցէներով:

Tehranprelacy

Tehran Prelacy

 

Նաեւ հարկ է նշել, որ մեր սիրելի հայրենակիցները իրենց յարգանքի տուրքը կարող են մատուցել Ապրիլեան Մեծ Եղեռնի բիւրաւոր նահատակներին ապրիլի 25-ից 28-ը Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում ժամը 11-ից 20-ը, յարգելով բոլոր առողջապահական սկզբունքներն ու կանոնները: Տեղեկացնում ենք, որ նշւած օրերին եկեղեցիներում հաւաք տեղի չի ունենալու: Իւրաքանչիւր ոք, իր յարգանքի տուրքը մատուցելով թողնելու է պատկան եկեղեցու տարածքը:

 

Թ.Հ.Թ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ

106-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Յարակից լուրեր

  • Յայտարարութիւն
    Յայտարարութիւն

    Մեր համայնքի սիրելի ժողովուրդին յայտնում ենք, որ այսուհետ, յետ մահու բոլոր արարողութիւնները (եօթնօրէքի, քառասունքի եւ տարելիցի եւ այլն) կը կատարւեն հինգշաբթի եւ ուրբաթ օրերի ընթացքում հերթապահ քահանաների միջոցով։ Նշելի է շաբաթւայ ընթացքում բացառւում է որեւէ արարողութիւն, ի բացառեալ թաղման կարգից։

  • Հանդիսաւորապէս նշւեց Ս. Խաչվերացի տօնը Թեհրանի եկեղեցիներում
    Հանդիսաւորապէս նշւեց Ս. Խաչվերացի տօնը Թեհրանի եկեղեցիներում

    Կիրակի, 12 սեպտեմբերի 2021 թւականին, Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնեց համաքրիստոնէական Սուրբ Խաչվերացի տօնը։

  • Յայտարարութիւն
    Յայտարարութիւն

    Թեհրանում կորոնավիրուսից առաջացած իրավիճակի շարունակաման պատճառով, այս տարի եւս չեղարկւել են Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով կազմակերպւելիք ուխտագնացութիւնը, հսկման արարողութիւնները եւ մատաղի օրհնութիւնը, ի բացառեալ անւանակոչութեան օրւայ մատուցւող ս. եւ անմահ պատարագը, որը կը կատարւի շաբաթ, 25 սեպտեմբեր 2021-ի առաւօտեան դռնփակ կարգով:

  • Առցանց հանդիպում՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի եւ Ազգ. Կենտրոնական Վարչութեան դիւանի հետ
    Առցանց հանդիպում՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի եւ Ազգ. Կենտրոնական Վարչութեան դիւանի հետ

    Երեքշաբթի, թւականիս յուլիսի 27-ի երեկոյեան, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի թելադրութեամբ եւ ի շարունակութիւն տնօրինած կաթողիկոսարան-թեմ հանդիպումների, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի առցանց հանդիպում ունեցան Վեհափառ Հայրապետի եւ Ազգ. Կենտրոնական Վարչութեան դիւանի երկու ատենապետների հետ։

  • Պայածառակերպութեան տօնը Թեհրանի հայոց թեմում
    Պայածառակերպութեան տօնը Թեհրանի հայոց թեմում

    Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը այս տարի տօնակատարեց յուլիսի 11-ին, բայց ցաւօք, Թեհրանում համաճարակային սահմանափակումների պատճառով, բոլոր եկեղեցիներում տօնական ս. եւ անմահ պատարագը մատուցւեց դռնփակ կարգով։ Անշուշտ եկեղեցասէր ու բարեսէր ժողովուրդն անմասն չմնաց ս. եւ անմահ պատարագի արարողութիւնից: Արարողութիւնը եկեղեցիների ինստագրամային էջերով մատուցւեց հանրութեանը։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։