Հա

Համայնք

20/04/2021 - 15:30

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի առիթով կեանքի կոչւած յանձնախմբի ատենապետ. «Ապրիլի 23-ի երեկոյեան ժողովուրդը իրենց բնակարաններում մոմավառութեամբ յարգեն մեր Սրբադասւած Նահատակների յիշատակը»

 

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի առիթով կեանքի կոչւած յանձնախմբի ատենապետ Ալեքս Կարապետեանի հետ հեռախօսազրոյցի ընթացքում, նա նշել է, որ ուրբաթ, ապրիլի 23-ի երեկոյեան ժամը 9-ին սիրելի հայրենակիցները իրենց պատշգամբներում ի յիշատակ մեր մէկուկէս միլիոն նահատակների՝ կատարեն մոմավառութիւն, իսկ իրենց մոմավառութեան պատկերները կարող են տարածել համացանցերում «24 Ապրիլ 2021#»-ով:

«ԱԼԻՔ» - Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի միջոցառումները այս տարի եւս կորոնավիրուսի համաճարակի պատճառով կատարւելու են հեռակայ կարգով:

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի առիթով կեանքի կոչւած յանձնախմբի ատենապետ Ալեքս Կարապետեանի հետ հեռախօսազրոյցի ընթացքում, նա նշել է, որ ուրբաթ, ապրիլի 23-ի երեկոյեան ժամը 9-ին սիրելի հայրենակիցները իրենց պատշգամբներում ի յիշատակ մեր մէկուկէս միլիոն նահատակների՝ կատարեն մոմավառութիւն, իսկ իրենց մոմավառութեան պատկերները կարող են տարածել համացանցերում «24 Ապրիլ 2021#»-ով:

Ապրիլի 24-ի առաւօտեան ժամը 11-ին դռնփակ ձեւով եւ միայն ազգային մարմինների ու միութիւնների մէկական ներկայացուցիչների մասնակցութեամբ կատարւելու է բարեխօսական-փառաբանական աղօթք, Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում գտնւող Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ, նախագահութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի: Ապա ներկայացուցիչները մէկական ծաղիկ են մատուցելու ի յիշատակ Սրբադասւած Նահատակների, որը առցանց ցրւելու է, հասցէն ներկայացւելու է առաջիկայում:

Ապրիլի 25-ից 28-ը Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում, Բիւրաւոր Նահատակների յուշարձանների մօտ ժողովուրդը կարող է ծաղիկներ տեղադրելով իր յարգանքի տուրքը մատուցել: Այդ առիթով եկեղեցիները բաց են լինելու առաւօտեան ժամը 11-ից մինչեւ երեկոյեան ժամը 8-ը, իհարկէ յարգելով առողջապահական բոլոր կանոնները, անհրաժեշտ է նշել, որ նախատեսւած չէ որեւէ հաւաք եւ ցանկալի է, որ իւրաքանչիւրը իր յարգանքի տուրքը մատուցելուց յետոյ թողնի եկեղեցու տարածքը, որպէսզի խճողում չառաջանայ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։