Հա

Համայնք

25/04/2021 - 13:50

Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցը՝ Թեհրանում

Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցը նշւեց Թեհրանի հայոց թեմում, սակայն երկրորդ տարին լինելով կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, սահմանափակ թւով հայորդիների մասնակցութեամբ:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցը նշւեց Թեհրանի հայոց թեմում, սակայն երկրորդ տարին լինելով կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, սահմանափակ թւով հայորդիների մասնակցութեամբ:

Թեհրանի Ս. Սարգիս Մայր եկեղեցում, Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ նախագահութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի կատարւեց փառաբանական-բարեխօսական աղօթք, որից յետոյ իր պատգամը փոխանցեց՝ թեմակալ առաջնորդը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անունից արտայայտւեց խորհրդի անդամ Վահէ Թարոյեանը, իսկ պարսկերէնով հայ ժողովրդի պահանջատիրական ձայնը պետական շրջանակներին փոխանցեց՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Օրւայ միջոցառման եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ թեմակալ առաջնորդը եւ ընթերցւեց օրւայ բանաձեւը:

Արարողութիւնը շարունակւեց Բիւրաւոր Նահատակների յուշարձանին ծաղիկների տեղադրմամբ եւ խնկարկութեամբ: Սրբադասւած Նահատակների յուշարձանին ծաղիկներ տեղադրեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իրանում ՀՀ դեսպանութեան կազմը, Իսլ. խորհրդարանի պատգամաւորը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, Իրանում Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդը, Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւը, ազգային իշխանութեան, մարմինների ու միութիւնների մէկական ներկայացուցիչները, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչը, «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիրը: Օրւայ միջոցառումը աւարտւեց «Սարդարապատ» օրհներգով: Օրւայ միջոցառումը կենդանի տեղադրւում էր համացանցերում:

Յատկանշական է, որ ապրիլի 23-ի երեկոյեան ժամը 9-ին ժողովուրդը մասնակցեց միասնական մոմավառութեանը իր բնակարաններում եւ պատշագամբներում տեղադրեց մոմեր, ի յարգանս Բիւրաւոր Նահատակների: Նոյն օրը երեկոյեան Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում գտնւող Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ, «Ռոստոմ» երիտասարդական միութեան, «Քրիստափոր» Պատանեկան կազմակերպութեան, «Յովնան Դաւթեան» Ուսանողական միութեան անդամներից եւ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան, Հ.Բ.Ը.Մ.-ի, Հ. Մ. Մ. «Նայիրի» եւ Հ. Մ. «Սիփան» միութիւնների սկաուտները մոմավառութեամբ ու խնկարկութեամբ իրենց յարգանքի տուրքը մատուցեցին, անմեռ նահատակների յիշատակին եւ երգեցին ազգային-յեղափոխական երգեր:

Յարակից լուրեր

  • Յայտարարութիւն
    Յայտարարութիւն

    Մեր համայնքի սիրելի ժողովուրդին յայտնում ենք, որ այսուհետ, յետ մահու բոլոր արարողութիւնները (եօթնօրէքի, քառասունքի եւ տարելիցի եւ այլն) կը կատարւեն հինգշաբթի եւ ուրբաթ օրերի ընթացքում հերթապահ քահանաների միջոցով։ Նշելի է շաբաթւայ ընթացքում բացառւում է որեւէ արարողութիւն, ի բացառեալ թաղման կարգից։

  • Հանդիսաւորապէս նշւեց Ս. Խաչվերացի տօնը Թեհրանի եկեղեցիներում
    Հանդիսաւորապէս նշւեց Ս. Խաչվերացի տօնը Թեհրանի եկեղեցիներում

    Կիրակի, 12 սեպտեմբերի 2021 թւականին, Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնեց համաքրիստոնէական Սուրբ Խաչվերացի տօնը։

  • Յայտարարութիւն
    Յայտարարութիւն

    Թեհրանում կորոնավիրուսից առաջացած իրավիճակի շարունակաման պատճառով, այս տարի եւս չեղարկւել են Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով կազմակերպւելիք ուխտագնացութիւնը, հսկման արարողութիւնները եւ մատաղի օրհնութիւնը, ի բացառեալ անւանակոչութեան օրւայ մատուցւող ս. եւ անմահ պատարագը, որը կը կատարւի շաբաթ, 25 սեպտեմբեր 2021-ի առաւօտեան դռնփակ կարգով:

  • Առցանց հանդիպում՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի եւ Ազգ. Կենտրոնական Վարչութեան դիւանի հետ
    Առցանց հանդիպում՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի եւ Ազգ. Կենտրոնական Վարչութեան դիւանի հետ

    Երեքշաբթի, թւականիս յուլիսի 27-ի երեկոյեան, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի թելադրութեամբ եւ ի շարունակութիւն տնօրինած կաթողիկոսարան-թեմ հանդիպումների, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի առցանց հանդիպում ունեցան Վեհափառ Հայրապետի եւ Ազգ. Կենտրոնական Վարչութեան դիւանի երկու ատենապետների հետ։

  • Պայածառակերպութեան տօնը Թեհրանի հայոց թեմում
    Պայածառակերպութեան տօնը Թեհրանի հայոց թեմում

    Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը այս տարի տօնակատարեց յուլիսի 11-ին, բայց ցաւօք, Թեհրանում համաճարակային սահմանափակումների պատճառով, բոլոր եկեղեցիներում տօնական ս. եւ անմահ պատարագը մատուցւեց դռնփակ կարգով։ Անշուշտ եկեղեցասէր ու բարեսէր ժողովուրդն անմասն չմնաց ս. եւ անմահ պատարագի արարողութիւնից: Արարողութիւնը եկեղեցիների ինստագրամային էջերով մատուցւեց հանրութեանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։