Հա

Համայնք

02/05/2021 - 12:00

Ասիայի եկեղեցիների խորհուրդը ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը

Ասիայի եկեղեցիների խորհուրդը (կազմւած Ասիայի ողջ տարածքում գտնւող երկրների քրիստոնեայ եկեղեցիներից, ներառեալ Հայաստանեայց եկեղեցին), զօրակցելով հայ եկեղեցուն եւ ժողովրդին, իր գոհունակութիւնն է յայտնում ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման առիթով, եւ իր հերթին միանում է աշխարհի խաղաղասէր մարդկութեանը, դատապարտելով ամէն տեսակի բռնութիւն, պատերազմ ու ժողովուրդների խաղաղ կեանքը խանգարող որեւէ արարք։

«Նախագահ Բայդէնի որոշումը, որով ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը բարի եւ լաւ նախաձեռնութիւն-քայլ է, որ միջազգային ընտանիքին յիշեցնում է ի Սփիւռս աշխարհի տարածւած միլիոնաւոր հայերի ցաւը»,- ասել է խորհրդի ընդհանուր քարտուղար դոկտ. Մաթիւ Ժորժ Շունաքարան, յաւելելով, որ «Ցեղասպանութեան ենթարկւելով հայ ժողովուրդը, ողջ տարածաշրջանի հասարակական նկարագիրը կերպարանափոխւեց»։ Ընդհանուր քարտուղարը մէջբերելով Անթիլիասում Արամ Վեհափառ Հայրապետի արտասանած քարոզից, հաստատապէս վկայում է, որ Հայոց Ցեղասպանութեան զոհ են գնացել մէկուկէս միլիոն անմեղ հայեր, եւ հետեւաբար Ցեղասպանութիւնը՝ որպէս պատմական իրողութիւն անբաժանելի է մարդկութեան պատմութիւնից եւ հետեւաբար՝ անուրանալի։

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը շնորհակալութեան եւ գնահատանքի գիր է յղել ընդհանուր քարտուղարին, մաղթելով Ասիայի եկեղեցիների խորհրդին եւ անդամ եկեղեցիներին խաղաղութիւն եւ առաւել բարգաւաճ կեանք։

Դիւան ազգային առաջնորդարանի

Թեհրանի հայոց թեմի

29 ապրիլի 2021

Թեհրան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։