Հա

Համայնք

08/05/2021 - 09:30

Կատարւեց արժանապատիւ Տ. Կոմիտաս աւագ քհնյ. Ղարախանեանի յուղարկաւորութիւնը

Սուրբ Յարութեան տօնից հազիւ 32 օր անցած, ցաւօք կորոնավիրուսի պատճառով, թւականիս մայիսի 5-ի առաւօտեան Թեհրանի հայոց թեմի վշտակիր առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը եւ ամբողջ ժողովականութիւնը, քահանայից դասն ու հաւատացեալ ժողովուրդը, գուժեց Տիրոջ անդաստանում աշխատող բարի մշակ արժ. Տ. Կոմիտաս աւագ քհնյ. Ղարախանեանի մահը։

Սուրբ Յարութեան տօնից հազիւ 32 օր անցած, ցաւօք կորոնավիրուսի պատճառով, թւականիս մայիսի 5-ի առաւօտեան Թեհրանի հայոց թեմի վշտակիր առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը եւ ամբողջ ժողովականութիւնը, քահանայից դասն ու հաւատացեալ ժողովուրդը, գուժեց Տիրոջ անդաստանում աշխատող բարի մշակ արժ. Տ. Կոմիտաս աւագ քհնյ. Ղարախանեանի մահը։

Աւա՛ղ, կորոնավիրուսից գոյացած սահմանափակումների բերումով, ի Տէր հանգուցեալ քահանայ հօր թաղման կարգը յապաւումներով տեղի ունեցաւ նոյն օրը, Նոր Բուրաստան գերեզմանատանը քահանայից պանթէոնում, մասնակցութեամբ թեմիս քահանայից դասի, առանց հարազատների ու հաւատաւոր ժողովրդի ներկայութեան։

Արարողութեան ընթացքին, քահանայ հայրերը հերթաբար «Քահանայից թաղման կարգից» յաւուր պատշաճի աղօթքների մատուցմամբ եւ շարականների երգեցողութեամբ, իրենց աւագ հոգեւոր եղբօր յուղարկաւորեցին յաւիտեաններից առաջ Տիրոջ կողմից պատրաստւած յաւիտենական բնակարան, նրան մաղթելով հրեշտակների եւ Սրբերի դասակցութիւնը։

«Յաւիտենական յիշատակն արդարոց, օրհնութեամբ եղիցի»:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • «Ջիւան Գասպարեանը, կարծես, ծիածանի մի գոյն լինէր իր իւրայատուկ տեմբրով». դուդուկի վարպետին վերջին հրաժեշտը տւեցին
    «Ջիւան Գասպարեանը, կարծես, ծիածանի մի գոյն լինէր իր իւրայատուկ տեմբրով». դուդուկի վարպետին վերջին հրաժեշտը տւեցին

    Ջիւան Գասպարեանի հնչեցրած ծիրանափողի մեղեդիները աշխարհին պատմեցին հայ ժողովրդի մասին՝ որտեղից ենք եկել, ինչերի միջով անցել եւ ուր ենք գնում: Նա դարձել էր ծիրանափողի խոհրդանիշը եւ նոյնիսկ ամենացաւոտ թեմայի մասին նւագելիս՝ նրա մեղեդիներում յոյս ու լոյս կար: Այսպէս էր խօսում դուդուկի վարպետի վերջին հրաժեշտին եկած հանդիսատեսը:

  • Քառասնօրեակի հոգեհանգստեան արարողութիւն հանգուցեալ արժ. Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանի հոգու հանգստեան համար
    Քառասնօրեակի հոգեհանգստեան արարողութիւն հանգուցեալ արժ. Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանի հոգու հանգստեան համար

    Հինգշաբթի, 10 յունիսի 2021 թ.-ի առաւօտեան, Հայոց Նոր Բուրաստանի գերեզմանատան քահանայից պանթէոնում, մասնկացութեամբ քահանայ հայրերի եւ երէցկին՝ տիրամայր Լիդուշ Իսայեան-Ղարախանեանի եւ Սրբոց Թարգմաչաց եկեղեցու խորհրդի անդամների ու մի խումբ հաւատացեալների ներկայութեամբ տեղի ունեցաւ հոգելոյս արժ. Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանի մահւան քառասնօրեակի արարողութիւնը։ Ապա կիրակի, 13 յունիսի 2021 թ.-ին Սրբոց Թարգմանչաց եկեղեցում նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ․ Տ․ Սեպուհ Ս. արք Սարգսեանի յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն։ 

  • Արժ. Տէր Կոմիտաս աւագ քահանայ Ղարախանեանի կենսագրութիւն
    Արժ. Տէր Կոմիտաս աւագ քահանայ Ղարախանեանի կենսագրութիւն

    Արժ. Տէր Կոմիտաս աւագ քահանայ Ղարախանեանը աւազանի անունով Րաֆֆի, որդին էր Համբարձում եւ Շողեր Ղարախանեանների։ Նա ծնւել է Խուզիստան նահանգի Հաֆթգել աւանում։ Ապա Թեհրան տեղափոխւելուց յետոյ «Արաքս», «Քուշեշ-Դաւթեան» եւ «Յ. Թովմասեան» հայոց ազգային դպրոցներում ուսանելուց յետոյ 1976-77 թթ. ուսումնական տարեշրջանում, բնագիտական ճիւղում փայլուն գնահատականներով  արժանացել է դիպլոմի։

  • Իր ձայնի եւ կոչումի Տէր Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեան
    Իր ձայնի եւ կոչումի Տէր Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեան

    Երեք օրեր են անցել այն պահից, երբ աստւածաշնչական տիրաւանդ խօսքը փոքրիկ թղթիկի վրայ գրւած, դրւեց հանգուցեալ Տ. Կոմիտասի ափին եւ այն յանձնւեց հողին ի հաստատումն «Որովհետեւ հող էիր եւ հող էլ կը դառնաս» (Ծնն. 3։19) խօսքին։

  • ՄԱՀԱԶԴ
    ՄԱՀԱԶԴ

    Սրտի դառը կսկիծով գուժում ենք վախճանումը՝

    ԱՐԺ. Տ. ԿՈՄԻՏԱՍ ԱՒԱԳ ՔՀՆՅ. ՂԱՐԱԽԱՆԵԱՆԻ

    որը տեղի ունեցաւ չորեքշաբթի, մայիսի 5-ի առաւօտեան:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։