Հա

Համայնք

10/05/2021 - 13:00

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Սրբազան Հօր այցը՝ Թեհրանի ազգային առաջնորդարան

Կիրակի, 9 մայիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ատրպատականի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ` գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանին:

Կիրակի, 9 մայիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ատրպատականի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ` գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանին եւ տիրամայր Շուշանիկ Ֆարաֆեանին։ Սրբազան Հայրը Թեհրան էր ժամանել տիրամօր անձնագրային հարցերով:

Հանդիպումը առիթ եղաւ խօսելու իրանահայութեան յուզող եւ յատկապէս Թեհրանի եւ Ատրպատականի թեմերի հետ կապւած հարցերի մասին: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանը:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։