Հա

Համայնք

10/05/2021 - 12:20

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հանդիպումը «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմնի հետ

Կիրակի, 9 մայիսի 2021 թւականին, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի 127-րդ նիստի բացումը կատարեց խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը, հանդիպման սկզբում Խորհրդի անդամները մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգեցին հոգելոյս արժ. Տ. Կոմիտաս աւագ քհնյ. Ղարախանեանի անմոռաց յիշատակը: 

Կիրակի, 9 մայիսի 2021 թւականին, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի 127-րդ նիստի բացումը կատարեց խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը, հանդիպման սկզբում Խորհրդի անդամները մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգեցին հոգելոյս արժ. Տ. Կոմիտաս աւագ քհնյ. Ղարախանեանի անմոռաց յիշատակը: Ընթացիկ օրակարգը քննարկելուց յետոյ Թեմական խորհրդին միացան «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմնի անդամները, որոնք հրաւիրւել էին վերջինիս կողմից:

Հանդիպմանը ներկայ էին Խնամակալ մարմնի ատենապետուհի` Արմինէ Սէթխանեանը եւ նոյն մարմնի անդամներ` տկն. Հերմինէ Բաբայեանը եւ պրն. Ռազմիկ Աւագեանը։

Հանդիպման ընթացում քննարկւեցին, համաճարակային պայմաններից ազդւած բուժարանի առկայ դժւարութիւններն ու մտահոգութիւնները, նաեւ քննարկւել են բուժարանի բարելաւման համար հնչած առաջարկներն ու հետագայ ծրագրերը։ 

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։