Հա

Համայնք

11/05/2021 - 11:00

Արժ. Տէր Կոմիտաս աւագ քահանայ Ղարախանեանի կենսագրութիւն

Արժ. Տէր Կոմիտաս աւագ քահանայ Ղարախանեանը աւազանի անունով Րաֆֆի, որդին էր Համբարձում եւ Շողեր Ղարախանեանների։ Նա ծնւել է Խուզիստան նահանգի Հաֆթգել աւանում։ Ապա Թեհրան տեղափոխւելուց յետոյ «Արաքս», «Քուշեշ-Դաւթեան» եւ «Յ. Թովմասեան» հայոց ազգային դպրոցներում ուսանելուց յետոյ 1976-77 թթ. ուսումնական տարեշրջանում, բնագիտական ճիւղում փայլուն գնահատականներով  արժանացել է դիպլոմի։

Արժ. Տէր Կոմիտաս աւագ քահանայ Ղարախանեանը աւազանի անունով Րաֆֆի, որդին էր Համբարձում եւ Շողեր Ղարախանեանների։ Նա ծնւել է Խուզիստան նահանգի Հաֆթգել աւանում։ Ապա Թեհրան տեղափոխւելուց յետոյ «Արաքս», «Քուշեշ-Դաւթեան» եւ «Յ. Թովմասեան» հայոց ազգային դպրոցներում ուսանելուց յետոյ 1976-77 թթ. ուսումնական տարեշրջանում, բնագիտական ճիւղում փայլուն գնահատականներով  արժանացել է դիպլոմի։

Նա 1978 թ.-ին մասնակցել է համալսարանի մուտքի քննութիւններին եւ ընդունւել համալսարան, բայց աւա՜ղ, յեղափոխութեան բերումով՝ համալսարանների փակման պատճառով չի յաջողել շարունակել իր ուսումը, բայց երբեք չի յուսահատւել եւ մէկ տարի անց Հնդկաստան մեկնելով շուրջ մէկ տարի սովորել է Փունա քաղաքի պետական կոլէջի լեզւի դասընթացներում։

1980-86 թթ. համայնքում աշխատել է որպէս ժողովրդական երգիչ եւ թողարկել է 8 ձայնաերիզ՝ ազգային, յեղափոխական եւ ժողովրդական թեմաներով։ Ապա 1986 թ. մեկնել է Հայաստան եւ ուսանել պետական կոնսերւատորիայում։

1985 թ.-ին ամուսնացել է օր. Լիդուշ Իսայեանի հետ եւ բախտաւորւել երկու զաւակներով՝ Շապինանդ եւ Սեբաստիա անուններով։ Նշելի է, որ վերջինս աւարտելով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Զարեհեան դպրեվանքը, ձեռնադրւել է կուսակրօն քահանայ վերանւանւելով Վահրիճ Աբեղայ եւ այժմ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի տնօրինութեամբ որպէս վարդապետ եւ հոգեւոր հովիւ ծառայում է Վենեզուէլլայի հայոց թեմում։

Նա որպէս հայ աւանդապահ ընտանիքի հաւատաւոր զաւակ, նախանձախնդրօրէն հետամուտ է եղել իրանահայութեան հասարակական, հոգեւոր խնդիրներին, իր օժանդակութիւնն է բերել իր ազգին եւ իր համայնքին։

1992 թ.-ին հանգուցեալ Տէր Հայրը հոգեւոր ծառայութեան կոչումը զգալով՝ տնօրինութեամբ Գերշ. Տ. Արտակ  Ս. Արք. Մանուկեանի մեկնել է Անթիլիաս եւ իր հոգեւոր ուսումը աւարտելուց յետոյ, 1995 թ.-ի հոկտեմբերի 14-ին, Սրբոց Թարգմանչաց տօնին Թեհրանի նոյնանուն եկեղեցում ձեռնադրւել եւ օծւել է քահանայ, եւ մինչեւ իր վախճանումը անխոնջ կերպով ծառայել է Սրբոց Թարգմանչաց եկեղեցում։

Նա իր ծառայութեան ընթացքում որպէս հոգեւոր հայր, ու բարի տնտես, Սուրբ եկեղեցու խորհուրդների ճամբով՝ իրեն վստահւած հօտը առաջնորդել է դէպի Յիսուս Քրիստոսի Արքայութիւնը. իր հայրական ու Տիրաբոյր կեցւածքով ու յորդորներով մխիթարել է վշտացեալներին ու սրտաբեկներին, ու ինչպէս շարականն է ասում, Սուրբ Սեղանի առջեւ, իր աղօթքներով ու Սուրբ Հաղորդութեամբ մարել է հաւատացեալների մեղքի կրակը, մերժել խաւարն ու իր քահանայական կարգի միջնորդութեամբ տրտում հոգիների ուրախութեան եւ մեղքերի թողութեան պատճառ է հանդիսացել։

Տէր հայրը նաեւ կարեւորելով մատաղ սերնդի ու երիտասարդների հոգեւոր ու ազգային դաստիարակութիւնը իրեն վստահւած Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, կիրակնօրեայ դպրոցի ճամբով, նրանց ուսուցանել է հայ եկեղեցու վարդապետութիւնը, Տէրունի խօսքն ու դաստիարակել է եկեղեցու տասնեակ սպասաւորներ։

Որպէս հայ ժողովրդի շահերի պաշտպան, պետական հասարակական միջոցառումներում եղել է իր համայնքի խօսնակը։ Նա իր ծառայութեան տարիներին որպէս բարի մշակ, հնազանդօրէն եւ սիրով համակւած ծառայել է իր հոգեւոր հայր առաջնորդներին, ժողովրդին ու քաջատեղեակ լինելով Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու ուսմունքներին անաղարտ է պահել ուղղափառ հաւատքը։

Ստորեւ ներկայացնում ենք Տէր Հօրը վստահւած աշխատանքները.

- 1995-2000 թթ.-ին դասաւանդել է կրօն՝ հայոց ազգային «Նոր Անի» դպրոցում:

- 1995 թ.-ից մինչեւ իր կեանքի աւարտը՝ եղել է Սրբոց Թարգմանչաց եկեղեցու կիրակնօրեայ դպրոցի տեսուչ։

- 1999 թ.-ից ստանձնել է ազգային առաջնորդարանի նոտարի գրասենեակի պատասխանատւութիւնը։

- 2001-թ.-ից անդամակցել է Պատգամաւորական ժողովին եւ Կրօնական խորհրդին եւ զբաղեցրել է նոյն խորհուրդի առաջին եւ երկրորդ ատենադպիրի եւ ապա վերջին երկու տարիներին, ստանձնել է Կրօնական խորհրդի ատենապետի պատասխանատւութիւնը։

- 2005-2009 թթ.-ից՝ երկու շրջան, եղել է Թ.Հ.Թ. Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի ատենապետ։

- 2005 թ.-ի ապրիլի 27-ին, որպէս իր արդիւնաշատ գործունէութեան գնահատանք Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք Սարգսեանի տնօրինութեամբ եւ Արամ Վեհափառի սրբատառ կոնդակով, ստացել է Լանջախաչ եւ ապագայում Ծաղկեայ փիլոն կրելու իրաւունք։ Ապա 2019 թ.-ին արժանացել է Աւագութեան տիտղոսին։

- 2018-2019 թթ.-ին դասաւանդել է կրօն՝ հայոց ազգային «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցում:

Նա իր մահկանացուն կնքեց 2021 թւականի մայիսի 5-ին, կորոնաժահրից վարակւելու բերումով։

Քահանայ հայրը հոգեւորապէս իր վերջին ողջոյնը Ս. Եկեղեցուն եւ հաւատացեալ ժողովրդին տալով, անսալով Տիրոջ հրաւէրին. «Եկէ՛ք Իմ Հօ՛ր օրհնեալներ, այն արքայութիւնը, որ պատրաստւած է ձեզ համար» (Մտ.25։34), ասելով «Հօրից ելայ եկայ աշխարհ, դարձեալ թողնում եմ աշխարհը եւ գնում եմ Հօր մօտ» Ս. Ստեփանոս նախավկայի պէս փարւեց Տէրունի լանջին ու գտաւ իր յաւիտենական հանգիստը, ըստ այն խօսքի թէ. «Եկէ՛ք Ինձ մօտ բոլոր յոգնածներ ու բեռնաւորւածներ եւ Ես ձեզ պիտի հանգստացնեմ»։

«Յաւիտենական Յիշատակն Արդարոց՝ Օրհնութեամբ Եղիցի»:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

  • Քառասնօրեակի հոգեհանգստեան արարողութիւն հանգուցեալ արժ. Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանի հոգու հանգստեան համար
    Քառասնօրեակի հոգեհանգստեան արարողութիւն հանգուցեալ արժ. Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանի հոգու հանգստեան համար

    Հինգշաբթի, 10 յունիսի 2021 թ.-ի առաւօտեան, Հայոց Նոր Բուրաստանի գերեզմանատան քահանայից պանթէոնում, մասնկացութեամբ քահանայ հայրերի եւ երէցկին՝ տիրամայր Լիդուշ Իսայեան-Ղարախանեանի եւ Սրբոց Թարգմաչաց եկեղեցու խորհրդի անդամների ու մի խումբ հաւատացեալների ներկայութեամբ տեղի ունեցաւ հոգելոյս արժ. Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանի մահւան քառասնօրեակի արարողութիւնը։ Ապա կիրակի, 13 յունիսի 2021 թ.-ին Սրբոց Թարգմանչաց եկեղեցում նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ․ Տ․ Սեպուհ Ս. արք Սարգսեանի յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն։ 

  • Իր ձայնի եւ կոչումի Տէր Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեան
    Իր ձայնի եւ կոչումի Տէր Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեան

    Երեք օրեր են անցել այն պահից, երբ աստւածաշնչական տիրաւանդ խօսքը փոքրիկ թղթիկի վրայ գրւած, դրւեց հանգուցեալ Տ. Կոմիտասի ափին եւ այն յանձնւեց հողին ի հաստատումն «Որովհետեւ հող էիր եւ հող էլ կը դառնաս» (Ծնն. 3։19) խօսքին։

  • Կատարւեց արժանապատիւ Տ. Կոմիտաս աւագ քհնյ. Ղարախանեանի յուղարկաւորութիւնը
    Կատարւեց արժանապատիւ Տ. Կոմիտաս աւագ քհնյ. Ղարախանեանի յուղարկաւորութիւնը

    Սուրբ Յարութեան տօնից հազիւ 32 օր անցած, ցաւօք կորոնավիրուսի պատճառով, թւականիս մայիսի 5-ի առաւօտեան Թեհրանի հայոց թեմի վշտակիր առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը եւ ամբողջ ժողովականութիւնը, քահանայից դասն ու հաւատացեալ ժողովուրդը, գուժեց Տիրոջ անդաստանում աշխատող բարի մշակ արժ. Տ. Կոմիտաս աւագ քհնյ. Ղարախանեանի մահը։

  • ՄԱՀԱԶԴ
    ՄԱՀԱԶԴ

    Սրտի դառը կսկիծով գուժում ենք վախճանումը՝

    ԱՐԺ. Տ. ԿՈՄԻՏԱՍ ԱՒԱԳ ՔՀՆՅ. ՂԱՐԱԽԱՆԵԱՆԻ

    որը տեղի ունեցաւ չորեքշաբթի, մայիսի 5-ի առաւօտեան:

  • Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանակոչութեան տօնը
    Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանակոչութեան տօնը

    Շաբաթ 12 հոկտեմբեր 2019-ի առաւօտեան Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ պատարագը մատուցեց եւ յաւուր պատշաճի քարոզեց արժ. Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանը։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։