Հա

Համայնք

12/05/2021 - 13:00

Շնորհաւորանք Էյդ Ֆեթրի առիթով

Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր եւ Պատգամաւորական ժողովի, Կրօնական եւ Թեմական խորհուրդների եւ համայն հայութեան անունից «Էյդ Ֆէթր»-ի առիթով շնորհաւորական ուղերձներ է յղել Իրանի Իսլ. յեղափոխութեան առաջնորդ՝ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիին, Հանրապետութեան նախագահ դոկտ. Ռոհանիին, Իսլ. խորհրդարանի նախագահ՝ դոկտ. Ղալիբաֆին, դատական ​​իշխանութեան նախագահ՝ այաթ. Ռաիսիին եւ Իրանին իրենց ներդրումը կատարող բոլոր պաշտօնէութեան:

Ստորեւ ներկայացնում ենք առաջնորդ Սրբազան Հօր Իսլ. յեղափոխութեան առաջնորդին ուղղւած շնորհաւորական ուղերձը։

«Ողջունիւ եւ յարգանօք, անձնապէս եւ Պատգամաւորական ժողովի, Կրօնական եւ Թեմական խորհուրդների եւ համայն հայ համայնքի անունից, Ձերդ Գերազանցութեան շնորհաւորելով յառաջիկայ «Ֆէթր» տօնը, Բարձրեալից ցանկանում ենք ընդունելի համարի Ձեր պահքն ու երկրպագութիւնները։

Այսօր Իրանի պատւաւոր ժողովրդին ամէն բանից աւելի անհրաժեշտ է Աստւածային մխիթարութիւն եւ խաղաղութիւն: Խաղաղութիւն, որը վեր է մարդկային խօսքից եւ խորհուրդներից: Ուստի ներկայ ալեկոծ աշխարհում, միասիրտ եւ միահոգի Ամենակարող Աստծուց հայցում ենք խաղաղութիւն, համբերություն եւ պայծառ ապագայ Իրանի եւ իր քաջ ժողովրդի համար»:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։