Հա

Համայնք

31/05/2021 - 13:30

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ. «Մայիսի 28-ը մեզ համար պիտի լինի ուխտի օր՝ վերականգնելու մեր ազգային արժանապատւութիւնը եւ հաւատարիմ մնալու մեր Հայրենիքին ու ամէն մէկ թիզ հողին»

Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 103-րդ տարեդարձի առիթով երէկ, մայիսի 30-ին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում կիրակնօրեայ ս. պատարագի ընթացքում տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք եւ Եռագոյն դրօշի օրհնութիւն, իսկ ս. պատարագի աւարտին հոգեհանգստեան արարողութիւն՝ Ղարաքիլիսէի, Բաշ Ապարանի, Սարդարապատի եւ այլ վայրերում տեղի ունեցած ճակատամարտերում՝ հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար:

«ԱԼԻՔ», Կ.Դ. - Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 103-րդ տարեդարձի առիթով երէկ, մայիսի 30-ին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում կիրակնօրեայ ս. պատարագի ընթացքում տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք եւ Եռագոյն դրօշի օրհնութիւն, իսկ ս. պատարագի աւարտին հոգեհանգստեան արարողութիւն՝ Ղարաքիլիսէի, Բաշ Ապարանի, Սարդարապատի եւ այլ վայրերում տեղի ունեցած ճակատամարտերում՝ հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար:

Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում ս. պատարագը նախագահում էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ում միջոցով կատարւեց Հանրապետական մաղթանք եւ Եռագոյն դրօշի օրհնութիւն, որից յետոյ թեմակալ առաջնորդը իր քարոզը կատարեց: Քարոզի ընթացքում, Սրբազան Հայրը ընդգծեց, որ Հանրապետական մաղթանք կատարւեց Հայրենիքի ազատութեան ամրապնդման, սահմանների ապահովութեան եւ ժողովրդի բարօրութեան ու բարեկեցութեան համար:

Իր քարոզի այլ բաժնում Սրբազան Հայրը իր գոհունակութիւնը յայտնեց առ Աստւած անկախ Հայրենիքի համար, սակայն, նշեց, որ այսօր կան մտահոգութիւններ, անհանգստութիւններ եւ անորոշ վիճակ ընդգծելով, որ հողը այն թանկագին իրականութիւնն է, որով ժողովուրդները ճանաչւում են եւ մէջբերեց Խրիմեան Հայրիկի խօսքը. «Դու, քո հողը ամուր պիտի պահես քո ձեռքերով, եթէ չպահես ու այն կորցնես այլեւս չես կարող յետ բերել»: Սրբազան Հայրը շարունակեց. «Հայրենիքը խորհրդանիշն է ժողովրդի յաւերժութեան ու յաւիտենականութեան: Անցնող 103 տարիների ընթացքում Մայիսի 28-ը դարձաւ մեզ համար խորհրդանիշը՝ Հայրենիքի եւ ազատութեան ու մի խօսքով յաւերժութեան»:

Թեմակալ առաջնորդը նշեց. «Ժողովուրդները գոյատեւում են այն չափով, ինչքանով հաւատրիմ են իրենց Հայրենիքին ու հայրենական արժէքներին ու թէեւ Մայիսեան յաղթանակից յետոյ երկամեայ հանրապետութեան տարիները փոթորկալից էին, սակայն մեր ժողովուրդը կարողացաւ թշնամիներին հեռու պահել իր սահմաններից եւ կարողացաւ պետականութիւն կերտել եւ ամբողջական Հայրենիքի տեսլականը իր սեփականութիւնը դարձնել: Նոյնիսկ Սովետական իշխանութեան 70 տարիները չկարողացան մեր ժողովրդի մտքից ու սրտից հանել ազատութեան գաղափարը եւ յատկապէս Սփիւռքում մեր ժողովուրդը իր Եռագոյն դրօշի գաղափարով ապրեց, մինչեւ սեպտեմբերի 21-ին կրկին հիմքը դրւեց Հայաստանի Անկախ Հանրապետութեան»:

Թեմակալ առաջնորդը ընդգծեց. «Հայաստանի Հանրապետութեան անցնող 30 տարիներում մեր ժողովուրդը ապրեց դառն, նաեւ ուրախ պահեր: Վերջին երեք տարիներին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութեամբ, դժբախտաբար, մեր Հայրենիքը սկսեց նահանջել եւ այսօր Հայաստանի քաղքաքացին, յատկապէս սահմանամերձ շրջաններում հանգիստ չէ, մտահոգ է, վախը պատել է նրան, որովհետեւ թշնամին ամէն քայլափոխի իր աչքերը յառած է մեր հողերին, մեր երկրին ու փորձում է մեր ժողովրդին ստրկացնել, փորձում է մեր հողերը մեր ձեռքից խլել եւ ահա դա անում է, եւ դա մեր արժանապատւութիւնը վիրաւորող իրականութիւն է, երբ չենք կարող պաշտպանել մեր Հայրենիքը ոխերիմ թշնամու դէմ, երբ չենք կարող մէկ մարդու նման դէմ գնալ թշնամուն եւ նրան դուրս շպրտել մեր հայրենի հողից, որը անարգանք է մեզ համար: Բայց, մեր ժողովուրդը նման պահեր շատ է ունեցել, սակայն երբեք չի յուսահատւել, քանզի պայքարելու մեր կամքը, մեր քրիստոնէական հաւատքի մէջ է շաղախւած.... Կարեւոր է, որ մենք հաւատարիմ մնանք մեր Հայրենիքի ամէն մի թիզ հողին, որպէսզի այդ հաւատարմութեամբ շարունակենք մեր կեանքը... Թէեւ մենք բոլորս մտահոգ ենք, սակայն, չպէտք է յուսահատւենք, մենք որոշել ենք ամէն գնով, մեր արեան գնով պայքարը շարունակել ի սէր եւ ի պաշտպանութիւն մեր այսօրւայ եւ վաղւայ ամբողջական Հայրենիքի:

Մայիսի 28-ը մեզ համար պիտի լինի ուխտի օր, ուխտ՝ վերականգնելու մեր ազգային արժանապատւութիւնը, ուխտ՝ հաւատրիմ մնալու մեր Հայրենիքին եւ ամէն մէկ թիզ հողին եւ ուխտ՝ հաւատարիմ մնալու մեր նւիրական Եռագոյնին»: Ս. պատարագի աւարտին Սրբազան Հօր միջոցով կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն 1918-ի, Արցախեան հերոսամարտի ու բոլոր հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար:

Արարողութեանը ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Իրանում ՀՀ դեսպանութեան ներկայացուցիչները, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի ատենապետերը եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչը:

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/tehran/item/68764-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-28-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIdc69f30c11d

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։