Հա

Համայնք

07/06/2021 - 13:00

Էմամ Խոմէյնիի մահւան 32-րդ տարելիցի ոգեկոչումը Ս. Սարգիս եկեղեցում

Կիրակի, 6 յունիսի 2021 թւականին Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում յընթացս քարոզի ոգեկոչւեց Իրանի Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի մահւան 32-րդ տարելիցը։ Կրօնական արարողութեանը նախագահում էր Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք Սարգսեանը։ Պատարագիչն էր արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը։

Կիրակի, 6 յունիսի 2021 թւականին Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում յընթացս քարոզի ոգեկոչւեց Իրանի Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի մահւան 32-րդ տարելիցը։ Կրօնական արարողութեանը նախագահում էր Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք Սարգսեանը։ Պատարագիչն էր արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը։

Սրբազան Հայրը բնաբան ընդունելով Պօղոս եւ Պետրոս առաքեալների իշխանութիւնների նկատմամբ հաւատարմութիւն եւ աղօթք մատուցել յիշեցնող համարները, մատնանշեց այն իրողութեան, որ հայ Քրիստոնեան ուր որ ապրում է կոչւած է աղօթելու եւ գործելու իր երկրի բարգավաճման համար։ Նա շարունակելով իր խօսքը մէջբերելով Պօղոս առաքեալի հռոմէացիներին գրւած նամակում այն խօսքը, որ ասում է, «Ամէն մարդ պէտք է հնազանդւի պետական իշխանութիւննեին» (Հռ․ 13։1) յորդորորեց երկրի օրէնքներն ու կանոնները յարգելով բարի անուն թողնել իշխանութեան մօտ եւ այդպիսով փառաւորել Աստծու անունը ու Աստծու արքայութեան տարածման պատճառ հանդիսանալ։ Նա յաւելեց երկրի առաջնորդի յիշատակը ոգեկոչելով մենք մեր սէրն ու հաւատարմութիւն ենք ցուցաբերում երկրին եւ ոչ անձին։ Սրբազան Հայրը իր քարոզի միւս բաժնում անդրադառնալով հայոց հոգեգալուստը խորհրդանշող Արարատեան ոսկէ շղթայ կոչուող ազգային կրօնական տօներին ու դրանց յաջորդող սրբոց յիշատակումներին ակնարկեց, որ այդ տօնակատարութիւնները առիթ են ընդձեռում մեզ, նրանց օրինակով ապրելով մեր եսից պարպելով լիցքաւորւել Քրիստոսով եւ այդպէս փառաւորել Քրիստոսին։ Նա յաւելեց, որ այդ սրբերից էին սուրբ Գայիանեանց եւ Ս. Հռիփսիմեանց կոյսերը, որոնք իրենց նահատակութեամբ ներդրումն ունեցան Քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն հռչակման գործընթացում։

Սրբազան Հայրը եզրակացնելով իր խօսքը ասաց, որ ժողովուրդը կոչւած է գիտակցօրէն տօնակատարելու ազգային եւ հոգեւոր տօները։ Նա յաւելեց որ մենք կոչւած ենք ապրել մեր քրիստոնէական հաւատքը, եւ միեւնոյն ժամանակ այդ հաւատքը մեզ թելադրում է հաւատարմութիւն ցուցաբերել մեր երկրին եւ ղեկավարութեան եւ այն արժէքներին, որ արժեւորում են մեր հայրենիքը։ Վերջում հրաւիրեց ժողովրդին աղօթելու Իրանի ղեկավարութեան՝ Յեղ. առաջնորդ այաթ. Խամենէիի եւ յատկապէս Էմամ Խոմէյնիի հոգւոյ հանգստեան, ի մասնաւորի մեր հայրենիքի` Հայաստանի, Արցախի եւ իր ժողովրդի համար, որ այս օրերին պատմութեան մէջ իր ամենադժւար պահերն է անցկացնում. նոյնպէս իշխանութեան համար, որպէսզի Աստծուց յատուկ իմաստութիւն ստանալով մեր երկիրը առաջնորդեն դէպի վաւերական եւ արժանապատիւ խաղաղութեան։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

  • Սրբազան Հայրը ընդունեց Ռուսաստանի Դաշնութեան դեսպանին
    Սրբազան Հայրը ընդունեց Ռուսաստանի Դաշնութեան դեսպանին

    Կիրակի, 18 յուլիսի 2021 թւականին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Լեւոն Ջաղարեանին, որ եկած էր յատուկ շնորհակալութիւն յայտնելու Սրբազան Հօր իր թոռնիկի մկրտութեան արարողութիւնը նախագահելու եւ կատարելու համար:

  • Սրբազան Հայրը ընդունեց դոկտ. Կարէն Խանլարեանին
    Սրբազան Հայրը ընդունեց դոկտ. Կարէն Խանլարեանին

    Չորեքշաբթի, 7 յուլիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին:

  • Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ
    Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ

    Շաբաթ, 10 յուլիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսթ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին:

  • Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի հերթական հանդիպում
    Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի հերթական հանդիպում

    Շաբաթ, 3 յուլիսի 2021 թւականի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ․ Սեպուհ Ս. արք․ Սարգսեանի նախագահութեամբ` Թ.Հ.Թ. Կրօնական խորհուրդը, մասնակցութեամբ քահանայ հայրերի եւ քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանի, գումարեց իր հերթական նիստը ազգային առաջնորդարանի դահլիճում։

  • Շուրջ 900 միլիոն արժողութեամբ նախագծի իրականացմամբ՝ շահագործման է յանձնւել «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնի 2-րդ եւ 3-րդ յարկաբաժինը
    Շուրջ 900 միլիոն արժողութեամբ նախագծի իրականացմամբ՝ շահագործման է յանձնւել «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնի 2-րդ եւ 3-րդ յարկաբաժինը

    Ուրբաթ, յուլիսի 2-ի առաւօտեան, Սարդարապատ քաղաքամասում գտնւող «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնում, Սրբազան Հօր ձեռամբ մեկնարկը տրւեց հանրակացարանային համալիրի երկրորդ եւ երրորդ յարկաբաժինների շահագործմանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։