Հա

Համայնք

08/06/2021 - 08:00

Թ.Հ.Թ. մասնակցութիւնը «Մարդկային իրաւունքներ»-ի թեմայով դասընթացներին

2021 թւականի մայիսի 17-28 ժամանակաշրջանում Ասիայի Եկեղեցիների խորհրդի կազմակերպութեամբ ու նոյն Խորհրդի միջ-եկեղեցական յարաբերութիւնների միաւորի նախաձեռնութեամբ տեղի ունեցան «Մարդկային իրաւունքներ»-ի թեմայով առցանց դասընթացներ։

2021 թւականի մայիսի 17-28 ժամանակաշրջանում Ասիայի Եկեղեցիների խորհրդի կազմակերպութեամբ ու նոյն Խորհրդի միջ-եկեղեցական յարաբերութիւնների միաւորի նախաձեռնութեամբ տեղի ունեցան «Մարդկային իրաւունքներ»-ի թեմայով առցանց դասընթացներ։

Սոյն դասընթացներին մասնակցեցին 30 երիտասարդ-ուհիներ տարբեր երկրներից: Իրանից Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի կարգադրութեամբ մասնակցեց բրշ. Անի Քրիստի սարկաւագուհի Մանւէլեանը։

Առաջին օրը կատարւեց հաւաքական աղօթք, որից յետոյ տեղի ունեցան նիւթին առընչւող դասընթացներ եւ դասախօսութիւններ, մասնագէտ դասախօսների միջոցով։ Դասընթացների շօշափւեցին՝ «մարդկային իրաւունքը ըստ Աստւածաշնչի», «Մարդու իրաւունքների պաշտպանութիւնը ՄԱԿ-ում», «մարդկային իրաւունքները Ասիայում», «Մարդու իրաւունքների պաշտպանի դերը», «Ընտանեկան կեանքի եւ երեխաների իրաւունքներ» թեմաները։

Ժողովականները հաստատեցին, որ իւրաքանչիւր անձ իր մէջ կրում է Աստծու պատկերը, քանի որ Աստւած մարդուն իր պատկերով եւ իր նմանութեամբ է ստեղծել, ուստի պարտաւոր ենք յարգել մարդու իրաւունքները։ Նշելի է, բրշ. սարկաւագուհին ՄԱԿ-ի ներկայացուցչին հարց ուղղեց Արցախի վերջին պատերազմում տուժած հայ երեխանների եւ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան եւ նրանց համար նախատեսւած օգնութիւնների եւ ծրագրերի վերաբերեալ։

Ժողովը եզրափակւեց մասնակցողների գնահատանքի խօսքերով եւ հաւաքական աղօթքով։

Յայտնենք, որ Թեհրանի հայոց թեմի ներկայացուցիչը ժողովականներին փոխանցեց թեմիս առաջնորդ գերշ․ Տ․ Սեպուհ արք. Սարգսեանի ողջոյններն ու բարեմաղթանքները։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

  • Յայտարարութիւն
    Յայտարարութիւն

    Մեր համայնքի սիրելի ժողովուրդին յայտնում ենք, որ այսուհետ, յետ մահու բոլոր արարողութիւնները (եօթնօրէքի, քառասունքի եւ տարելիցի եւ այլն) կը կատարւեն հինգշաբթի եւ ուրբաթ օրերի ընթացքում հերթապահ քահանաների միջոցով։ Նշելի է շաբաթւայ ընթացքում բացառւում է որեւէ արարողութիւն, ի բացառեալ թաղման կարգից։

  • Հանդիսաւորապէս նշւեց Ս. Խաչվերացի տօնը Թեհրանի եկեղեցիներում
    Հանդիսաւորապէս նշւեց Ս. Խաչվերացի տօնը Թեհրանի եկեղեցիներում

    Կիրակի, 12 սեպտեմբերի 2021 թւականին, Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնեց համաքրիստոնէական Սուրբ Խաչվերացի տօնը։

  • Յայտարարութիւն
    Յայտարարութիւն

    Թեհրանում կորոնավիրուսից առաջացած իրավիճակի շարունակաման պատճառով, այս տարի եւս չեղարկւել են Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով կազմակերպւելիք ուխտագնացութիւնը, հսկման արարողութիւնները եւ մատաղի օրհնութիւնը, ի բացառեալ անւանակոչութեան օրւայ մատուցւող ս. եւ անմահ պատարագը, որը կը կատարւի շաբաթ, 25 սեպտեմբեր 2021-ի առաւօտեան դռնփակ կարգով:

  • Ասիայի Եկեղեցիների խորհուրդի Գործադիր վարչութեան առցանց ժողովը
    Ասիայի Եկեղեցիների խորհուրդի Գործադիր վարչութեան առցանց ժողովը

    Օգոստոսի 9-10 2021-ին Ասիայի Եկեղեցիների խորհուրդի Գործադիր վարչութիւնը ունեցաւ առ ցանց հերթական իր ժողովը խորհուրդի անդամ եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցութեամբ։ Ժողովին մասնակցեց նաեւ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը որպէս մնայուն անդամ Գործադիր վարչութեան։

  • Առցանց հանդիպում՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի եւ Ազգ. Կենտրոնական Վարչութեան դիւանի հետ
    Առցանց հանդիպում՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի եւ Ազգ. Կենտրոնական Վարչութեան դիւանի հետ

    Երեքշաբթի, թւականիս յուլիսի 27-ի երեկոյեան, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի թելադրութեամբ եւ ի շարունակութիւն տնօրինած կաթողիկոսարան-թեմ հանդիպումների, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի առցանց հանդիպում ունեցան Վեհափառ Հայրապետի եւ Ազգ. Կենտրոնական Վարչութեան դիւանի երկու ատենապետների հետ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։