Հա

Համայնք

08/06/2021 - 13:30

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ «Կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զաւակներին, որ իրենց գործօն մասնակցութիւնը բերեն նախագահական ընտրութիւններին»

Նախագահական ընտրութիւնների առիթով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը իր պատգամն է յղել, որի մէջ ասւած է.

Նախագահական ընտրութիւնների առիթով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը իր պատգամն է յղել, որի մէջ ասւած է.

«Իրանը մի անգամ եւս իր ողջ ժողովրդով, նախագահական ընտրական մթնոլորտում է եւ խանդավառ, յուսադրիչ ապագայի տեսիլքով լեցուն վայրկեաններ է ապրում:

Քաղաքացու բնական իրաւունքն է, նախընտրական արշաւների սեմին, միշտ դէպի ապագան ձգտելու, իր կենսամակարդակը աւելի բարելաւելու եւ երկրի ներքին ու արտաքին յարաբերութիւնների առաւել զարգացման նայելու ընտրւող նախագահին:

Երկրորդ՝ նախագահական ընտրութիւնները որեւէ երկրի պարագային ցոյց են տալիս այդ երկրում տիրող ժողովրդավարութեան մակարդակն ու հասկացողութիւնը: Ուրախ ենք, որ Իրանի մէջ այս անգամ եւս աւելի շեշտակի կերպով այդ մթնոլորտը կայ, ու ժողովուրդը յուսադրիչ նայւածքով եւ տեսիլքով նայում է իր նախընտրած թեկնածուին: Ես վստահ եմ, որ ժողովուրդը իրեն յատուկ ինքնագիտակից զգացումով կը կողմնորոշւի՝ տեսնելու համար այն թեկնածուին, որ իր գործունէութեան որպէս առաքելութիւն ունի երկրի ամբողջականութիւնը, Իրանի ժողովրդի հասարակական, տնտեսական, քաղաքական կեանքի բարելաւումը եւ ինչու չէ մեր երկրի ներքին եւ արտաքին յարաբերութիւնների զարգացումը եւ միւս կողմից՝ տարբեր կրօնների պատկանող ժողովուրդների համատեղ գոյակցութիւնը եւ կեցութիւնը, որի լաւագոյն օրինակներից մէկը հանդիսանում է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը:

Ես այս մտածումներով կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զաւակներին, որ իրենց գործօն մասնակցութիւնը բերեն ընտրութիւններին, որպէս Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքացի, որ իր պարտականութեան գիտակցութեամբ առաջնորդւում է եւ մասնակցում այդ ընտրութիւններին, որովհետեւ երբ դու քո պարտականութիւնները կատարում ես, այն ժամանակ իրաւունք ես ունենում նաեւ քո պահանջները ներկայացնելու: Մենք մեր պարտականութիւնը եւ պարտաւորութիւնը պիտի կատարենք Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահական ընտրութիւններին մասնակցելով եւ անշուշտ ժամանակին էլ մենք մեր իրաւունքները պահանջելու ենք իբրեւ երկրի լիիրաւ քաղաքացիներ:

Հաւատում եմ, որ մեր ժողովրդի մասնակցութիւնը որպէս դրական արտայայտութիւն՝ կը գնահատւի բոլորի կողմից եւ յատկապէս այն թեկնածուների կողմից, որոնք պատրաստակամութիւն են յայտնել իրենց ծառայութիւնը բերելու այս երկրին եւ այս ժողովրդին:

Ես յաջողութիւն եմ ցանկանում մեր ժողովրդի զաւակներին եւ բոլոր նրանց, ովքեր կը մասնակցեն այս ընտրութեանը, ինչու չէ նաեւ ապագայ ընտրւող նախագահին, որին շնորհաւորում եմ եւ յաջողութիւն մաղթում»:

 

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

Յարակից լուրեր

  • Սրբազան Հայրը ընդունեց Ռուսաստանի Դաշնութեան դեսպանին
    Սրբազան Հայրը ընդունեց Ռուսաստանի Դաշնութեան դեսպանին

    Կիրակի, 18 յուլիսի 2021 թւականին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Լեւոն Ջաղարեանին, որ եկած էր յատուկ շնորհակալութիւն յայտնելու Սրբազան Հօր իր թոռնիկի մկրտութեան արարողութիւնը նախագահելու եւ կատարելու համար:

  • Սրբազան Հայրը ընդունեց դոկտ. Կարէն Խանլարեանին
    Սրբազան Հայրը ընդունեց դոկտ. Կարէն Խանլարեանին

    Չորեքշաբթի, 7 յուլիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին:

  • Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ
    Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ

    Շաբաթ, 10 յուլիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսթ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին:

  • Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի հերթական հանդիպում
    Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի հերթական հանդիպում

    Շաբաթ, 3 յուլիսի 2021 թւականի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ․ Սեպուհ Ս. արք․ Սարգսեանի նախագահութեամբ` Թ.Հ.Թ. Կրօնական խորհուրդը, մասնակցութեամբ քահանայ հայրերի եւ քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանի, գումարեց իր հերթական նիստը ազգային առաջնորդարանի դահլիճում։

  • Շուրջ 900 միլիոն արժողութեամբ նախագծի իրականացմամբ՝ շահագործման է յանձնւել «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնի 2-րդ եւ 3-րդ յարկաբաժինը
    Շուրջ 900 միլիոն արժողութեամբ նախագծի իրականացմամբ՝ շահագործման է յանձնւել «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնի 2-րդ եւ 3-րդ յարկաբաժինը

    Ուրբաթ, յուլիսի 2-ի առաւօտեան, Սարդարապատ քաղաքամասում գտնւող «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնում, Սրբազան Հօր ձեռամբ մեկնարկը տրւեց հանրակացարանային համալիրի երկրորդ եւ երրորդ յարկաբաժինների շահագործմանը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։