Հա

Համայնք

09/06/2021 - 11:40

Հարցազրոյց Սրբազան Հօր հետ նախագահական ընտրութիւնների թեմայով

Իրանում շուտով կատարւելու է Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահական ընտրութիւնները, այդ իսկ առիթով Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակը կազմակերպեց հարցազրոյց Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ արք․ Սարգսեանի հետ, նրա հայրական պատգամն, ուղերձն ու յորդորները համայքիս հասանելի դարձնելու նպատակով։

Իրանում շուտով կատարւելու է Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահական ընտրութիւնները, այդ իսկ առիթով Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակը կազմակերպեց հարցազրոյց Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ արք․ Սարգսեանի հետ, նրա հայրական պատգամն, ուղերձն ու յորդորները համայքիս հասանելի դարձնելու նպատակով։

Աստւած օգնական Արբազան Հայր՝ շնորհակալութիւն յայտնոլով Ձերդ Սրբազնութիւնից, որ Ձեր թանկանգին ժամը տրամադրեցիք․

 

Հ.- Մենք որպէս Իրանի հայ քաղաքացի ինչ պարտականութիւններ ունենք Իրանում։

Պ.- Միեւնոյն ժամանակ յայտնում ենք մեր գոհունակութիւնը, որ մեր երկրում ընկերային, տնտեսական եւ քաղաքական պայմանները բարեյաջող են, որ մեզի առիթ են տալիս երկրում տեղի ունենան նախագահական, քաղաքապետարանի աւագանու եւ բանիմացների խորհրդարանի ընտրութիւններ։ Եւ այս ընտրութիւնների կազմակերպումը ենթադրում է, որ երկիրը բարւօք ընթացքի մէջ է, եւ ժողովուրդն էլ գիտակից ընթացքի մէջ։ Մենք որպէս քաղաքացիներ իրանեան հայրենիքին, բնականաբար մեր պարտականութիւնն է մասնակցել այս ընտրութիւններին եւ նաեւ քաջալերել մեր ժողովրդին ու ժողովրդի զաւակներին որպէսզի մասնակցեն, որովհետեւ իբրեւ Քրիստոնեայ նաեւ մեր պարտականութիւնն է։ Կարդում ենք Աստուածաշունչ մատեանի, նոր Կտակարանի Պօղոս առաքեալի հռոմէացիներին գրած նամակը, որտեղ առաքեալը թելադրում է մեզի որ «Ամէն մարդ կոչւած է իր երկրի իշխանութեան հնազանդւի»։Որովհետեւ ի վերջոյ այդ ղեկավարութիւնը կոչւած է իր ժողովրդին ծառայելու։ Այդ իմաստով նաեւ մենք պարտական ենք մեր պարտականութիւնները կատարելու եւ ըստ այնմ կողմորշւելու։

 

Հ.- Նախագահական եւ Իսլամական խորհրդարանի ընտրութիւններում մասնակցելով հայ համայնքը ի՞նչ ձեռքբերումներ կարող է ունենալ։

Պ.- Բնական է երբ կը մասնակցես որպէս քաղաքացի ընտրութիւններին, քո մէջ այն զգացումն է գոյանում, որ այդ ընտրութիւններից յետոյ ինչ որ բան պիտի փոխւի, քո շրջապատի մէջ եւ ընդհանրապէս երկրում։ Դա բոլոր քաղաքացիների ակնկալութիւնն է. եւ ենթադրում եմ ընտրւող անձիք նաեւ՝ նախագահից սկսեալ, պատգամաւորներից սկսեալ, պէտք է այս գիտակցութեամբ ստանձնեն ապագայի իրենց պարտականութիւնը եւ յուսախաբ չանեն ժողովրդին, որովհետեւ դժբախտաբար շատ յաճախ յատկապէս նախագահական ընտրութիւններին թեկնածուները խոստումներ են տալիս, բայց ընտրւելուց յետոյ մոռանում են իրենց խոստումները եւ դա ժողովրդի մօտ յուսաբեկութիւն է յառաջացնում։

Ես հաւատում եմ եւ միեւնոյն ժամանակ մաղթում եմ, որ մեզ մօտ նման բան չպատահի։

 

Հ.- Ձեր կարծիքով պիտի մասնակցենք նախագահական ընտրութիւննեին եւ ի՞նչ հիմունքներով։

Պ.- Ձեր այն հարցումին, որ ովքեր կմասնակցեն նախագահական ընտրութիւններին, ես կը կարծեմ որ երկրի բոլոր քաղաքացիները պարտին մասնակցել, ի վերջոյ ընտրութիւնները իմ, քո եւ նրա համար է եւ մենք երբ մեր քւէն դնում ենք սնդուկի մէջ մենք մեր յոյսն ենք կապում ծրարւած այդ թուղթին, այն մեծ ակնկալութեամբ, որ անպայմանօրէն այդ յոյսը պիտի կեանքի վերածւի։

 

Հ.- Նախագահը ի՞նչ պարտականութիւն ունի երկրում ապրող կրօնական կամ ազգային փոքրամասութիւնների նկատմամբ։

Պ.- Հիմա Իրանի պէս մի երկիր որտեղ կան նաեւ տարբեր կրօնների հետեւողներ, կան նաեւ ազգային փոքրամասութիւններ, որոնք երեւի հազարաւոր տարիներ շարունակ ապրել են այս երկրում։ Եւ որոնք միշտ հաւատարիմ քաղաքացիներ են եղել, եւ միշտ էլ ակնկալել են, որ գալիք նախագահը իրենց նկատմամաբ բարիացակամութիւն եւ հարազատութիւն կը ցուցաբերի բոլոր քաղաքացիների նկատմամբ առանց խտրականութեամբ։ Խտրականութիւնը որեւէ երկրի մէջ երկիրը դէպի յետ կը տանի։ Իսկ հաւասարութիւնը, եղբայրութիւնը եւ հարազատութիւնը երկիրը միշտ դէպի առաջ կը տանի։ Հետեւաբար նախագահը երկրի իսկ շահերից մեկնելով հետամուտ պիտի լինի ընկերային արդարութեան, երկրի տնտեսական բարգաւաճման եւ հաւասարութեան իրագործման։

Այս առիթով եւ շնորհաւորում ենք նոր նախագահը եւ մաղթում ենք որ նա իրապէս լինի հայր իր բոլոր քաղաքացիների համար։ Ամենագեղեցիկ պատկերը հօր որդու յարաբերութիւնն է։ Ընտրւած նախագահը, որպէս հայր հոգ է տանում իր ժողովրդի համար` ջանք է թափում որպէսզի իր ժողովուրդը իր աշխատանքներու մէջ, չզղջայ իր մասնակցութեան համար։

Յաջողութիւն կը մաղթենք նաեւ ձեզ, ձեր առաքելութեան մէջ։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

  • Սրբազան Հայրը ընդունեց Ռուսաստանի Դաշնութեան դեսպանին
    Սրբազան Հայրը ընդունեց Ռուսաստանի Դաշնութեան դեսպանին

    Կիրակի, 18 յուլիսի 2021 թւականին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Լեւոն Ջաղարեանին, որ եկած էր յատուկ շնորհակալութիւն յայտնելու Սրբազան Հօր իր թոռնիկի մկրտութեան արարողութիւնը նախագահելու եւ կատարելու համար:

  • Սրբազան Հայրը ընդունեց դոկտ. Կարէն Խանլարեանին
    Սրբազան Հայրը ընդունեց դոկտ. Կարէն Խանլարեանին

    Չորեքշաբթի, 7 յուլիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին:

  • Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ
    Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ

    Շաբաթ, 10 յուլիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսթ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին:

  • Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի հերթական հանդիպում
    Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի հերթական հանդիպում

    Շաբաթ, 3 յուլիսի 2021 թւականի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ․ Սեպուհ Ս. արք․ Սարգսեանի նախագահութեամբ` Թ.Հ.Թ. Կրօնական խորհուրդը, մասնակցութեամբ քահանայ հայրերի եւ քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանի, գումարեց իր հերթական նիստը ազգային առաջնորդարանի դահլիճում։

  • Շուրջ 900 միլիոն արժողութեամբ նախագծի իրականացմամբ՝ շահագործման է յանձնւել «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնի 2-րդ եւ 3-րդ յարկաբաժինը
    Շուրջ 900 միլիոն արժողութեամբ նախագծի իրականացմամբ՝ շահագործման է յանձնւել «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնի 2-րդ եւ 3-րդ յարկաբաժինը

    Ուրբաթ, յուլիսի 2-ի առաւօտեան, Սարդարապատ քաղաքամասում գտնւող «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնում, Սրբազան Հօր ձեռամբ մեկնարկը տրւեց հանրակացարանային համալիրի երկրորդ եւ երրորդ յարկաբաժինների շահագործմանը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։