Հա

Համայնք

09/06/2021 - 13:00

Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը հանդիպեց համայնքիս երիտասարդների հետ

Պատգամաւոր պրն. Արա Շահվերդեանը իր գործունէութեան առաջին իսկ օրից աշխատել է հնարաւորինս իրեն ընձեռնած պետական հնարաւորութիւններով սատար հանդիսանալ հայ համայնքին: Այդ իսկ նպատակով յաճախակի հանդիպումներ է կազմակերպել համայնքում աշխատող միութիւնների, խորհուրդների, մասնագէտ անհատների, գործարարների եւ ալլ բնագաւառներում աշխատող անձնաւորութիւնների հետ:

Պատգամաւոր պրն. Արա Շահվերդեանը իր գործունէութեան առաջին իսկ օրից աշխատել է հնարաւորինս իրեն ընձեռնած պետական հնարաւորութիւններով սատար հանդիսանալ հայ համայնքին: Այդ իսկ նպատակով յաճախակի հանդիպումներ է կազմակերպել համայնքում աշխատող միութիւնների, խորհուրդների, մասնագէտ անհատների, գործարարների եւ ալլ բնագաւառներում աշխատող անձնաւորութիւնների հետ: Այս անգամ պատգամաւորը կարեւորելով երիտասարդութեան դերը ազգային, հոգեւոր ու մարդկային արժէքների պահպանման հարցում, յատուկ հրաւէր ուղղելով համայնքիս երիտասարդութեանը՝ յարմար առիթ ստեղծեց իրենց յուզող ու հետաքրքրող հարցերի շուրջ արտայայտւելու նպատակով:

Հանդիպումը կայացաւ երեքշաբթի, 8 յունիսի 2021 թւականին Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան շրջափակում, որին իրենց մասնակցութիւնը բերեցին շուրջ 40 յանձնառու երիտասարդներ: Հանդիպման սկզբում բացման խօսքից յետոյ պատգամաւորը հակիրճ բացատրութիւններ փոխանցեց իր միամեայ գործունէութեան վերաբերեալ, ապա առիթ ընծայեց բոլոր ներկայներին բարձրաձայնելու իրենց հարցերն ու խնդիրները։ Ներկաները իսկ իրենց հերթին արտայայտւեցին յարմար աշխատանք գտնելու, երկրում որակեալ կրթութիւն ստանալու եւ վերջոյ երիտսարադին յուզող առօրեայ սոցիալ-տնտեսական եւ կենցաղային խնդիրների մասին, որից յետոյ տեղի ունեցաւ մտքերի փոխանակում եւ քննարկում։ Հանդիպումը անցկացւեց ջերմ եւ մտերմիկ մտնոլորտում:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/tehran/item/68934-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId824ffbb657

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։