Հա

Համայնք

09/06/2021 - 14:30

Նախաձեռնութեամբ պատգամաւոր Արա Շահվերդեանի՝ Թեհրանի հայ կանանց ներկայացուցիչների այցը՝ Իսլամական խորհրդարան

Թեհրանի հայ կանանց ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Իսլամական խորհրդարանի կանանց ֆրակցիայի հետ:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Թեհրանի հայ կանանց ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Իսլամական խորհրդարանի կանանց ֆրակցիայի հետ:

Նախաձեռնութեամբ՝ Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի երէկ՝ յունիսի 8-ի առաւօտեան Թեհրանի հայկական միութիւնների եւ եկեղեցական խորհուրդների կին ներկայացուցիչները հանդիպում ունեցան Իսլամական խորհրդարանի կանանց ֆրակցիայի հետ:

Հանդիպման ընթացքում, խորհրդարանի պատգամաւորը նախ հակիրճ գծերով ներկայացրեց իրանահայ համայնքի դրւածքը, Իրանահայ համայնքի Իրանում դրսեւորած բազմաբնագաւառ աշխատանքները եւ ներդրումները յանուն Իրանի վերելքի, ինքնիշխանութեան ու հողային ամբողջականութեան պահպանման: Ապա խորհրդարանի կանանց ֆրակցիայի կողմից խօսւեց Իրանում կանանց հասարակական, քաղաքական, գիտական, մշակութային եւ այլ ոլորտներում դերակատարութիւնների մասին եւ բարձր գնահատեցին Իրանում հայ կանանց դրսեւորած աշխատանքները: Հայ կանանց կողմից նախ խօսւեց Թեհրանի հայ համայնքում կանանց բազմամեայ միութիւնների եւ տարւող բարեսիրական աշխատանքների, կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակաշրջանում ազգային իշխանութեան վերահսկողութեամբ միութիւններում իրականացւած, ինչու չէ նաեւ պատգամաւորի կատարած քայլերի վերաբերեալ, միութիւնների եւ ընտանիքների դժւարութիւնների վերաբերեալ, որոնք մեծամասնաբար ֆինանսական են: Ընթացքում հայ կանանց ներկայացուցիչները անդրադարձան Իրանում թէ՛ պարտադրեալ պատերազմի տարիներին, եւ թէ՛ Իրանի պատմութեան ողջ ընթացքում հայ կանանց դերակատարութիւնների վերաբերեալ: Կարեւորւեց Իրանի հասարակական, գիտական եւ քաղաքական ասպարէզներում որպէս իրանահայեր, հայ կանանց անժխտելի դերակատարութիւնը, եւ ընդգծւեց երկրի բոլոր ընտրութիւններում կանանց ներգրաււածութիւնը եւ ակտիւ մասնակցութիւնը եւ շեշտեց առաջիկայ նախագահական ընտրութիւններում խուռներամ մասնակցութեանը: Խորհրդարանի ֆրակցիայի կողմից շեշտւեց, որ Իրանում բոլորը մէկ երկրի ժողովրդի զաւակներ լինելով՝ աշխատում ենք մեր լաւագոյնը ներդնել Իրանի զարգացման ու վերելքի ճամբին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։