Հա

Համայնք

10/06/2021 - 12:00

Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ

Չորեքշաբթի, 9 յունիսի 2021 թ.-ի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանին:

Չորեքշաբթի, 9 յունիսի 2021 թ.-ի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանին:

Պատգամաւորը յայտնեց, որ իրենք յատուկ հանդիպում են ունեցել նախագահական թեկնածու այաթ. Ռայիսի շտապի գլխաւոր պատասխանատունների հետ, որոնք խոստացել են Սահմանադրական օրէնքի 881 յօդւածը, որ առնչւում է փոքրամասնութիւններին անպայմանօրէն վերատեսութեան ենթարկել: Արա Շահվերդեանը զեկուցեց նաեւ, որ շատ լաւ հանդիպում է ունեցել երիտասարդութեան հետ:

Սրբազան Հայրը իր գոհունակութիւնը յայտնեց կատարւած աշխատանքների կապակցութեամբ եւ միաժամանակ մեծապէս գնահատեց իր հետաքրքրութիւնը երիտասարդութեամբ: Թեմակալ առաջնորդը գնահատեց նաեւ իր այն կարգադրութիւնը, որով իրանահայ մի խումբ կանայք հանդիպել են Իսլ. խորհրդարանի կանանց հարցերով ֆրակցիայի ներկայացուցիչների հետ:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

  • Սրբազան Հայրը ընդունեց Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետին
    Սրբազան Հայրը ընդունեց Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետին

    Շաբաթ, 19 յունիսի 2021 թ.-ի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ պրն. Ալֆրէդ Կարապետեանին, որը եկած էր կրթական ոլորտում որոշ հարցերի շուրջ Սրբազան Հօր կարծիքը ստանալու համար:

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչը
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչը

    Չորեքշաբթի, 16 Յունիս 2021-ի երեկոյեան, Վեհափառ Հայրապետին այցելեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեան, ընկերակցութեամբ Բիւրոյի անդամ Յակոբ Խաչերեանի։

  • Սրբազան Հօր եւ իր պատւիրարկութեան այցը նախագահական ընտրական կենտրոններ
    Սրբազան Հօր եւ իր պատւիրարկութեան այցը նախագահական ընտրական կենտրոններ

    Ուրբաթ, 18 յունիսի 2021 թ.-ի առաւօտեան Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Իրանի Իսլ․ խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ․ Նորայր Արամեանի եւ արժ․ Տ. Գրիգորիս քհնյ․ Ներսէսեանի այցելեց հայոց դպրոցներում («Մարիամ» հաստատութիւն, «Շանթ-Մարիամեան» եւ «Թունեան-Թովմասեան») հաստատւած Իրանի նախագահական, Թեհրանի աւագանու եւ Բանիմացների խորհրդարանի ընտրական կենտրոններ։

  • Տօնւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սրբազան Հօր ձեռնադրութեան 53-րդ ամեակը
    Տօնւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սրբազան Հօր ձեռնադրութեան 53-րդ ամեակը

    Հինգշաբթի, յունիսի 17-ի կէսօրին, ներկայութեամբ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի, դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանի, ազգային առաջնորդարանի պաշտօնէութիւնը դահլիճում անակնկալ կերպով տօնակատարեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան 53-րդ ամեակն, ինչու չէ նաեւ անւանակոչութիւնը։ 

  • Ռոբերտ Քոչարեանը Գիւմրի կատարած այցի աւարտին հանդիպել է Կարէն Կարապետեանին
    Ռոբերտ Քոչարեանը Գիւմրի կատարած այցի աւարտին հանդիպել է Կարէն Կարապետեանին

    ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը երէկ՝ յունիսի 16-ին Գիւմրի կատարած այցի աւարտին հանդիպել է ՀՀ նախկին վարչապետ Կարէն Կարապետեանին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։