Print this page
10/06/2021 - 12:00

Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ

Չորեքշաբթի, 9 յունիսի 2021 թ.-ի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանին:

Պատգամաւորը յայտնեց, որ իրենք յատուկ հանդիպում են ունեցել նախագահական թեկնածու այաթ. Ռայիսի շտապի գլխաւոր պատասխանատունների հետ, որոնք խոստացել են Սահմանադրական օրէնքի 881 յօդւածը, որ առնչւում է փոքրամասնութիւններին անպայմանօրէն վերատեսութեան ենթարկել: Արա Շահվերդեանը զեկուցեց նաեւ, որ շատ լաւ հանդիպում է ունեցել երիտասարդութեան հետ:

Սրբազան Հայրը իր գոհունակութիւնը յայտնեց կատարւած աշխատանքների կապակցութեամբ եւ միաժամանակ մեծապէս գնահատեց իր հետաքրքրութիւնը երիտասարդութեամբ: Թեմակալ առաջնորդը գնահատեց նաեւ իր այն կարգադրութիւնը, որով իրանահայ մի խումբ կանայք հանդիպել են Իսլ. խորհրդարանի կանանց հարցերով ֆրակցիայի ներկայացուցիչների հետ:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր