Հա

Համայնք

10/06/2021 - 11:50

Սրբազան Հայրը հանդիպեց Ս. Թարգմանչաց եկեղեցու ներկայացուցիչների հետ

Չորեքշաբթի, 9 յունիսի 2021 թ.-ի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի դահլիճում յատուկ նիստ ունեցաւ Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Քահանայից դասի ու Եկեղեցական խորհրդի ներկայացուցիչների հետ: Սրբազան Հայրը նախ՝ մի անգամ եւս վշտակցեց նրանց հանգաուցեալ արժ․ Տ․ Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանի վաղաժամ վախճանման համար եւ նրանց թելադրեց համատեղ աշխատանքով իրենց առաքելութիւնը ի գործ դնեն ի սպաս ժողովրդի հոգեւոր աճման։

Չորեքշաբթի, 9 յունիսի 2021 թ.-ի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի դահլիճում յատուկ նիստ ունեցաւ Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Քահանայից դասի ու Եկեղեցական խորհրդի ներկայացուցիչների հետ: Սրբազան Հայրը նախ՝ մի անգամ եւս վշտակցեց նրանց հանգաուցեալ արժ․ Տ․ Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանի վաղաժամ վախճանման համար եւ նրանց թելադրեց համատեղ աշխատանքով իրենց առաքելութիւնը ի գործ դնեն ի սպաս ժողովրդի հոգեւոր աճման։

Սրբազան Հայրը լսեց նաեւ քահանաներին եւ եկեղեցական խորհրդին եւ նրանց փոխանցեց անհրաժեշտ լուսաբանութիւններ կապւած եկեղեցական արարողութեանց եւ քահանայ-եկեղեցական խորհուրդ յարաբերութեան, ապա հարկ եղածը թելադրեց հանգուցեալ արժ․ Տ․ Կոմիտասի գրապահոցի մէջ ի պահ դրւած գոյքերի եւ այլ եկեղեցական սպասների մասին։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

  • Բագրատունի այցելեց նախագահ Աունի
    Բագրատունի այցելեց նախագահ Աունի

    ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի շաբաթ առաւօտ այցելեց հանրապետութեան նախագահ զօր. Միշել Աունի, որուն հետ քննարկեց կառավարութեան կազմութեան հոլովոյթը:

  • Իսլ. յեղափոխութեան առաջնորդը հանդիպել է նախագահի եւ կառավարութեան անդամների հետ
    Իսլ. յեղափոխութեան առաջնորդը հանդիպել է նախագահի եւ կառավարութեան անդամների հետ

    12-րդ կառավարութեան գործունէութեան վերջին օրերին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին այսօր՝ յուլիսի 28-ին հանդիպել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ կառավարութեան անդամների հետ:

  • Սրբազան Հայրը ընդունեց Ռուսաստանի Դաշնութեան դեսպանին
    Սրբազան Հայրը ընդունեց Ռուսաստանի Դաշնութեան դեսպանին

    Կիրակի, 18 յուլիսի 2021 թւականին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Լեւոն Ջաղարեանին, որ եկած էր յատուկ շնորհակալութիւն յայտնելու Սրբազան Հօր իր թոռնիկի մկրտութեան արարողութիւնը նախագահելու եւ կատարելու համար:

  • Սրբազան Հայրը ընդունեց դոկտ. Կարէն Խանլարեանին
    Սրբազան Հայրը ընդունեց դոկտ. Կարէն Խանլարեանին

    Չորեքշաբթի, 7 յուլիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին:

  • Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ
    Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ

    Շաբաթ, 10 յուլիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսթ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։