Հա

Համայնք

13/06/2021 - 09:20

Թեհրանի հայոց թեմի առաջնորդի ներկայացուցչի մասնակցութիւնը «Կրօնական փոքրամասնութիւնների առաւելագոյն ներկայութիւնը նախագահական ընտրութիւններին» թեմայով համագումարին

Հինգշաբթի, յունիսի 10-ին, Իրանի քաղդէացի կաթոլիկ եկեղեցու հրաւէրով, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, ներկայացուցիչ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը, զրադաշտների մոգպետ՝ դոկտ. Խորշիդեանը, Արեւելեան Ասորի եկեղեցու առաջնորդ Մար Ներսէյ Բենիամինը եւ Ասորի Աւետարանական եկեղեցու վերպատւելի՝ Նինուս Մողադդաս Նիան, մասնակցեցին Իրանի նախագահական ընտրութիւններին առնչւող մամլոյ ասուլիսին։

Այս համագումարում Քահանայ հայրը Սրբազան Հօր ողջոյնի խօսքը ներկաներին փոխանցելուց յետոյ, անդրադառնալով օրւայ թեմային, եւ երկիրը մի մեծ ընտանիք համարելով, ակնարկեց այն իրողութեան, որ իւրաքնչիւր մեծ ընտանիք ժողովրդավարական կանոններով ղեկավարելու համար կարիք ունի ընտրական մեթոդների:

Ապա անդրադառնալով Իրանում ժողովրդավարական կարգերի հաստատման պատմականին, յաւելեց «Իրանի արդարամիտ ժողովրդի ջանքերով, Սահմանադրական Յեղափոխութեան յաղթանակով երկիրն ունեցաւ իր Ազգային ժողովը: Այս հաստատութեան ամենակարեւոր պտուղներից մէկը նաւթային արդիւնաբերութեան ազգայնացումն էր՝ որով կտրւեց օտարերկրացիների ձեռքը մեր երկրի գանձերից: Նա իր խօսքի միւս բաժնում ասաց. «Իրանի Իսլամական Հանրապետութեան համակարգի հաստատմամաբ, երկրում հաստատւեցին նախագահական եւ իսլամական եւ բանիմացների խորհրդարանի ազատ ընտրութիւններ, եւ այդ ընտրութիւնների շնորհիւ երկիրը ունեցաւ յանձնառու նախագահներ, որոնք սուրբ պաշտպանութեան եւ տնտեսական շրջափակման ընթացքին իրենց խնամքին յանձնւած ժողովրդին ապահովութիւն շնորհեցին։ Արդ մենք որպէս քրիստոնեաներ ըստ Աւետարանական ուսմունքների պարտաւոր ենք կատարել մեր քաղաքացիական պարտականութիւնները՝ ի դիմաց ստացած ծառայութիւնների եւ իրաւունքների:

Վերջում կրօնական փոքրամասնութիւնների ղեկավարներն ու ներկայացուցիչները միատեղ բանաձեւի ստորագրմամբ Իրանի պատւաւոր ժողովրդին, յատկապէս կրօնական փոքրամասնութիւններին հրաւիրեցին մասնակցել Իրանի նախագահական ընտրութիւններին:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։