Հա

Համայնք

15/06/2021 - 11:00

Քառասնօրեակի հոգեհանգստեան արարողութիւն հանգուցեալ արժ. Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանի հոգու հանգստեան համար

Հինգշաբթի, 10 յունիսի 2021 թ.-ի առաւօտեան, Հայոց Նոր Բուրաստանի գերեզմանատան քահանայից պանթէոնում, մասնկացութեամբ քահանայ հայրերի եւ երէցկին՝ տիրամայր Լիդուշ Իսայեան-Ղարախանեանի եւ Սրբոց Թարգմաչաց եկեղեցու խորհրդի անդամների ու մի խումբ հաւատացեալների ներկայութեամբ տեղի ունեցաւ հոգելոյս արժ. Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանի մահւան քառասնօրեակի արարողութիւնը։ Ապա կիրակի, 13 յունիսի 2021 թ.-ին Սրբոց Թարգմանչաց եկեղեցում նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ․ Տ․ Սեպուհ Ս. արք Սարգսեանի յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն։ 

Հինգշաբթի, 10 յունիսի 2021 թ.-ի առաւօտեան, Հայոց Նոր Բուրաստանի գերեզմանատան քահանայից պանթէոնում, մասնկացութեամբ քահանայ հայրերի եւ երէցկին՝ տիրամայր Լիդուշ Իսայեան-Ղարախանեանի եւ Սրբոց Թարգմաչաց եկեղեցու խորհրդի անդամների ու մի խումբ հաւատացեալների ներկայութեամբ տեղի ունեցաւ հոգելոյս արժ. Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանի մահւան քառասնօրեակի արարողութիւնը։ Ապա կիրակի, 13 յունիսի 2021 թ.-ին Սրբոց Թարգմանչաց եկեղեցում նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ․ Տ․ Սեպուհ Ս. արք Սարգսեանի յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն։ Արարողութեանը ներկայ էին Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամոր Արա Շահվերդեանն ու Թ․Հ․Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Ճրտպ. Նորոայր Արամեանը, Թեմական խորհրդի անդամ՝ Հայկազ Շիրւանեանը ու սակաւաթիւ հաւատացեալներ։

Յընթացս քարոզի Սրբազան Հայրը ասաց, որ դժւար է պատկերացնել Սրբոց Թարգմանչաց եկեղեցին, կամ Սասուն քաղաքամասը առանց Տէր Կոմիտասի, միեւնոյն ժամանակ պրն․ Խեչումեանի, անձնաւորութիւններ ովքեր իրենց ամբողջ կարողութեամբ սպասարկեցին եկեղեցուն եւ ժողովրդին։ Սրբազան Հայրը ապա անդրադառնալով, որ կեանքը լեցուն է անակնկալներով եւ այդ անակնկալներից մինը Տէր Կոմիտասի մահն էր, բայց մենք մխիթարւում ենք, որ մեր հանգուցեալները, որպէս հաւատացեալներ հանգչում են լոյսերի մէջ։ Սրբազան Հայրը անդրադառնալով հոնգուցեալ քահանայ հօր կենցաղին, ասաց. որ նա դեռ կենդանի է բոլոր նրանց սրտում ու հոգում, ովքեր առնչւել են նրան հետ։ Ապա ակնարկելով քահանայ հօր կենցաղին, նրան իր գործունէութեամբ տիպար բարի հովիւ սեպեց։ Նա ասաց, որ քահանայ հայրը իր գործով, եղաւ իսկական հայր իր եկեղեցու եւ ժողովրդի, ըստ Պօղոս առաքեալի խօսքի խնդակից եւ ցաւակից եղաւ իր ժողովրդին, եւ ամէն բան արեց նրանց մխիթարութեան ու խաղաղութեան համար, միեւնոյն ժամանակ ոչ մի ջանք չխնայեց եկեղեցու շինութեան եւ պայծառութեան, եւ մատաղ սերնդի հոգեւոր դաստիարակութեան համար։

Սրբազան Հայրը իր քարոզի միւս բաժնում անդրադառնալով Մեծն Ներսէսի տօնին, բնութագրելով Սրբին, նրան իր ժամանակի ամենազարգացած անձնաւորութիւնը իմանալով, հաստատեց այն իրողութիւնը որ նա իր ամբողջ երիտասրոդութիւնը նւիրաբերելով Աստծուն եւ ժողովրդին, իր բարեգործութեամբ ու հայրական հոգատարութեամբ եւ շինարարութեամբ ժողովրդի կողմից Մեծ տիտղոսին արժանացաւ։ Նա հիմնեց այրիանոցներ, ծերանոցներ, անկելոցներ, հիւանդանոցներ եւ բորոտանոցներ օթեւաններ ու վանքեր, որտեղ այդ ժամանակաշրջանի կրօնաւոր-ուհիներ կարող էին երթալ եւ իրենց կեանքը նւիրել Աստծոյ։ Նա իր իսկ ձեռքերով հիւանդի վէրքերի վրայ սպեղանի դնելով ճանաչւեց որպէս Հայ Ազգի Բարի Սամարացի եւ հոգեւոր հայր, դրա համար իր տօնը մեր թեմում յայտարարւել է որպէս Հայրութեան օր։ Հայրութիւնը նւիրական առաքելութիւն է եւ կոչում։ Մենք Աստծուն Հայր ենք կոչում։ Հայրութեան տիտղոսին է արժանացել Մկրտիչ Խրիմեան կաթողիկոսը, որը ծանօթ է Խրիմեան Հայրիկ մականունով։

Յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի կատարւեց հոգեհանգստեան արարաողութիւն հանգուցեալ սրժ․ Տ․ Կոմիստաս աւ. քհնյ. Ղարախանեանի հոգւոյ հանգստեան համար։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/tehran/item/69070-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId8749c8d79e

Յարակից լուրեր

  • Սրբազան Հայրը ընդունեց Ռուսաստանի Դաշնութեան դեսպանին
    Սրբազան Հայրը ընդունեց Ռուսաստանի Դաշնութեան դեսպանին

    Կիրակի, 18 յուլիսի 2021 թւականին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Լեւոն Ջաղարեանին, որ եկած էր յատուկ շնորհակալութիւն յայտնելու Սրբազան Հօր իր թոռնիկի մկրտութեան արարողութիւնը նախագահելու եւ կատարելու համար:

  • Սրբազան Հայրը ընդունեց դոկտ. Կարէն Խանլարեանին
    Սրբազան Հայրը ընդունեց դոկտ. Կարէն Խանլարեանին

    Չորեքշաբթի, 7 յուլիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին:

  • Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ
    Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ

    Շաբաթ, 10 յուլիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսթ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին:

  • Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի հերթական հանդիպում
    Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի հերթական հանդիպում

    Շաբաթ, 3 յուլիսի 2021 թւականի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ․ Սեպուհ Ս. արք․ Սարգսեանի նախագահութեամբ` Թ.Հ.Թ. Կրօնական խորհուրդը, մասնակցութեամբ քահանայ հայրերի եւ քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանի, գումարեց իր հերթական նիստը ազգային առաջնորդարանի դահլիճում։

  • Շուրջ 900 միլիոն արժողութեամբ նախագծի իրականացմամբ՝ շահագործման է յանձնւել «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնի 2-րդ եւ 3-րդ յարկաբաժինը
    Շուրջ 900 միլիոն արժողութեամբ նախագծի իրականացմամբ՝ շահագործման է յանձնւել «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնի 2-րդ եւ 3-րդ յարկաբաժինը

    Ուրբաթ, յուլիսի 2-ի առաւօտեան, Սարդարապատ քաղաքամասում գտնւող «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնում, Սրբազան Հօր ձեռամբ մեկնարկը տրւեց հանրակացարանային համալիրի երկրորդ եւ երրորդ յարկաբաժինների շահագործմանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։