Հա

Համայնք

19/06/2021 - 10:30

Տօնւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սրբազան Հօր ձեռնադրութեան 53-րդ ամեակը

Հինգշաբթի, յունիսի 17-ի կէսօրին, ներկայութեամբ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի, դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանի, ազգային առաջնորդարանի պաշտօնէութիւնը դահլիճում անակնկալ կերպով տօնակատարեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան 53-րդ ամեակն, ինչու չէ նաեւ անւանակոչութիւնը։ 

Հինգշաբթի, յունիսի 17-ի կէսօրին, ներկայութեամբ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի, դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանի, ազգային առաջնորդարանի պաշտօնէութիւնը դահլիճում անակնկալ կերպով տօնակատարեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան 53-րդ ամեակն, ինչու չէ նաեւ անւանակոչութիւնը։ Պրն. Արամեանը իր ողջոյնի խօսքի ընթացքում անդրադարձաւ Սրբազան Հօր բեղուն աշխատանքներին եւ ասաց՝ Սրբազան Հօր շնորհիւ համայնքս տարբեր ասպարէզներում յաջողութիւններ է արձանագրել եւ մաղթեց առ Աստւած տարիներ վայելենք Սրբազան Հօր ներկայութիւնն ու հոգեւոր հովւութիւնը։

Սրբազան Հայրը եւս իր հերթին իր գոհունակութիւնը յայտնելով վերյիշեց իրեն եւ ուխտակից ընկերներին, որոնք 53 տարիներ առաջ՝ Սուրբ Խորանի առջեւ որպէս կուսակրօն քահանայ՝ ուխտեցին ծառայել Աստծուն, Ազգին եւ Հայրենիքին, որին հաւատարիմ մնալով, տքնաջանօրէն աշխատեցին արդարացնել իրենց ձեռնադրող՝ Հոգեւոր ծնողի, ժամանակի Լիբանանի Առաջնորդ՝ Տաճատ Սրբազանի եւ Խորէն Վեհափառի, միեւնոյն ժամանակ իրենց մարմնաւոր ծնողների ու ժողովուրդի կողմից վայելած վստահութիւնը։

Ապա Սրբազան Հայրը ակնարկեց այն իրողութեան, որ հոգեւորականը պիտի անարատօրէն ծառայի որպէս բարի մշակ առանց ամօթի, ի վերջոյ Բարձրեալից նոր ուժ հայցեց առաւելագոյն չափով եւ սիրով ծառայելու իր եկեղեցուն եւ ժողովրդին։ Ապա եղան բարեմաղթանքներ եւ կատարւեց համեստ հիւրասիրութիւն։

Ստորեւ ներկայացնում ենք Սրբազան Հօր պատգամը, որը արտայայտւել է իր անձնական ֆէյսբուքեան էջում օրւայ առիթով:

«1968 յունիսի 16, 53 տարիներ առաջ այս օրը Սուրբ Խորանի վրայ, Անթիլիասի Մայր տաճարում ծնկի եկած, իմ օծակից դասընկերներիս հետ ուխտեցի ծառայել իմ Ազգին, Եկեցեցուն եւ Հայրենիքին։

53-տարիների հեռաւորութիւնից, երբ դիտում եմ ինքս ինձ Աստծուն փառք եմ տալիս, որ ինձ այդ շնորհը եւ պատիւը տւեց ծառայելու իմ ժողովրդին։ Բասրայում, Հալէպում, Լիբանանում, Հայաստանում, Ս. Էջմիածնում, Դամասկոսում, Քուվէյթում եւ Պարսից ծոցի երկրներում եւ Թեհրանում։

Կենդանի է իմ յիշողութեան մէջ այս վայրերում իմ ժողովրդի բարի յիշատակը եւ այն յարաբերական ու ծառայական կեանքը, որ ունեցայ այս շրջաններում։

Աստւած հոգին լուսաւորի մեզ ձեռնադրող Սրբազանին եւ մեր ծնողներին, ովքեր այդ օրերին վստահաբար ուրախութեան անխառն զգացողութիւններով դիտում էին իրենց զաւակների ձեռնադրութիւնը։

Փառք եւ գոհութիւն Աստծոյ, որ իմ տկար անձը արժանացրեց ծառայութեամբ իմ սէրը արտայայտելու իմ ժողովրդի ու եկեղեցոււ նկատմամբ։

Աղաչում եմ Տէր, օրհնի՛ր մեղաւորիս եւ իմ ժողովրդին, որին այժմ ծառայում եմ եւ օրհնիր մեր Հայաստան աշխարհն ու Արցախը, ինչպէս նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, որի պետականութեան հովանաւորութեամբ գործում ենք խաղաղութեամբ եւ մեծ սիրով։

2021 յունիս 16»

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

  • Սրբազան Հայրը ընդունեց Ռուսաստանի Դաշնութեան դեսպանին
    Սրբազան Հայրը ընդունեց Ռուսաստանի Դաշնութեան դեսպանին

    Կիրակի, 18 յուլիսի 2021 թւականին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Լեւոն Ջաղարեանին, որ եկած էր յատուկ շնորհակալութիւն յայտնելու Սրբազան Հօր իր թոռնիկի մկրտութեան արարողութիւնը նախագահելու եւ կատարելու համար:

  • Սրբազան Հայրը ընդունեց դոկտ. Կարէն Խանլարեանին
    Սրբազան Հայրը ընդունեց դոկտ. Կարէն Խանլարեանին

    Չորեքշաբթի, 7 յուլիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին:

  • Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ
    Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ

    Շաբաթ, 10 յուլիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսթ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին:

  • Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի հերթական հանդիպում
    Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի հերթական հանդիպում

    Շաբաթ, 3 յուլիսի 2021 թւականի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ․ Սեպուհ Ս. արք․ Սարգսեանի նախագահութեամբ` Թ.Հ.Թ. Կրօնական խորհուրդը, մասնակցութեամբ քահանայ հայրերի եւ քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանի, գումարեց իր հերթական նիստը ազգային առաջնորդարանի դահլիճում։

  • Շուրջ 900 միլիոն արժողութեամբ նախագծի իրականացմամբ՝ շահագործման է յանձնւել «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնի 2-րդ եւ 3-րդ յարկաբաժինը
    Շուրջ 900 միլիոն արժողութեամբ նախագծի իրականացմամբ՝ շահագործման է յանձնւել «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնի 2-րդ եւ 3-րդ յարկաբաժինը

    Ուրբաթ, յուլիսի 2-ի առաւօտեան, Սարդարապատ քաղաքամասում գտնւող «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնում, Սրբազան Հօր ձեռամբ մեկնարկը տրւեց հանրակացարանային համալիրի երկրորդ եւ երրորդ յարկաբաժինների շահագործմանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։