Հա

Համայնք

28/06/2021 - 10:20

Հայրապետական մաղթանք Թեհրանի բոլոր եկեղեցիներում

Կիրակի, 27 յունիսի 2021-ին յընթացս ս. եւ անմահ պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց Հայրապետական մաղթանք, Ս. Աթոռիւս գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման քսանվեցերորդ տարեդարձի առիթով:

Կիրակի, 27 յունիսի 2021-ին յընթացս ս. եւ անմահ պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց Հայրապետական մաղթանք, Ս. Աթոռիւս գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման քսանվեցերորդ տարեդարձի առիթով:

Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կրօնական արարողութեան նախագահեց եւ այս առիթով իր պատգամը փոխամցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Պատարագիչն էր արժ․ Տ․ Արիստակէս քհնյ․ Շահմիրեանը։

Սրբազան Հայրը նախ յիշեցնելով, Պօղոս Առաքեալի եբրայեցիներին եւ Պետրոս Առաքեալի նամակներում Առաջնորդների համար աղօթելու համար տրւած յորդորները, ասաց՝ այսօր բոլորս ի մի ենք եկել աղօթելու Մեծի Տանն Կիլիկիոյ արժանաւոր գահակալ Ն․Ս․Օ․Տ․Տ. Արամ Ա կաթողիկոսի արեւշատութեան եւ առողջութեան համար, ապա բնաբան ընդունելով օրւայ արարողութեան առնչւող աւետարանական հատւածը՝ Յովհաննու 10-րդ գլխում Բարի Հովւի յատկանիշներին անդրադառնալով յաւելեց, ըստ աւետրանական ճշմարտութիւն մեր Տէր Յիսուս Քրիստոսը իր հոգեւոր հօտը հովւելու համար, առաքեալներին եւ նրանց աշակերտներին Սուրբ ձեռնադրութեան խորհրդով ու նւիրապետական կարգով՝ հոգեւոր հովիւներ սեպեց կամաւոր կերպով վերակացութիւն անելու եւ սնելու հոգեւոր հոտը։ Ապա վերադառնալով օրւայ խորհրդին՝ Հայրապետի համար Աստւածային իմաստութիւն եւ շնրոհների ու կարողութեան հայցումը ազգին հովւելու ազդակներից մինը համարեց։ Նա իր խօսքը շարունակելով հաստատեց այդ իրողութեանը, որ Բարի հովիւը տիրութիւն անելով իր հօտին, եկեղեցին պահպանում է իր ամբողջութեան մէջ, զերց պահելով բանսարկւի խաբէութիւնից ու նրա արբանեակներից։

Սրբազան Հայրը իր խօսքի երկրորդ բաժնում ակնարկելով ճշմարիտ ղեկավարի յատկանիշները ասաց՝ նա պարտաւոր է իր ժողովրդին տիրութիւն անել եւ առաջնորդել ուղիղ ճանապարհով՝ աստւածային ուսուցումների եւ ցոյց տւած լուսաւար ճանապարհով։

Ապա իր խօսքը եզրակացնելով ասաց՝ որ Ն․Ս․Օ․Տ․Տ. Արամ Ա կաթողիկոսը անցած 26 տարիներին իր կեանքի առանցքը դարձրեց իր ժողովրդին ու եկեղեցուն ծառայելը, գործընթաց որ դեռ շարունակւում է ի խնդիր իր բանաւոր հօտի ապահովութեան։ Վերջում կոչ արեց, որ բոլորս հովւապետի կողքին կանգնենք վաւերապէս եւ իրապէս տէր լինելու համար մեր ժողովրդին՝ որպէսզի գառան մորթով գայլեր՝ սուտ հովիւները չյափշտակեն մեր ժողովրդի զաւակներին։ Լինենք հովիւ, որ իր կեանքը տալիս է իր ազգի համար։ Հովի’ւ, որ պիտի աշխատի Աստծու պատւիրանների համաձայն ու իր ժողովրդի փափագների իրագործման համար։ Ապա հայցեց Ամենակալ Աստծու օրհնութիւնը մեր եկեղեցու եւ մեր եկեղեցու նւիրապետական աթոռների համար իրենց գահակալներով։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։