Հա

Համայնք

03/07/2021 - 14:00

Շուրջ 900 միլիոն արժողութեամբ նախագծի իրականացմամբ՝ շահագործման է յանձնւել «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնի 2-րդ եւ 3-րդ յարկաբաժինը

Ուրբաթ, յուլիսի 2-ի առաւօտեան, Սարդարապատ քաղաքամասում գտնւող «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնում, Սրբազան Հօր ձեռամբ մեկնարկը տրւեց հանրակացարանային համալիրի երկրորդ եւ երրորդ յարկաբաժինների շահագործմանը:

«ԱԼԻՔ» - Ուրբաթ, յուլիսի 2-ի առաւօտեան, Սարդարապատ քաղաքամասում գտնւող «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնում, Սրբազան Հօր ձեռամբ մեկնարկը տրւեց հանրակացարանային համալիրի երկրորդ եւ երրորդ յարկաբաժինների շահագործմանը:

Շահագործմանն յանձնւած հատւածով արդէն իսկ նախկին «Սահակեան» դպրոցի շէնքը ամբողջապէս ծառայելու է որպէս հանրակացարանային համալիր, որտեղ ներկայ 22 բնակիչներին կարող է աւելանալ եւս 50 մարդ: Սենեակները կահաւորւելու են չորս հոգանոց խմբերի կամ ընտանիքների համար:

Արբազան Հայրը շրջայցի ընթացքում ակնարկելով, որ մեր հայրենակիցները արժանի են առաւել բարեկեցիկ կենսակերպի ու միջոցների, այնումենայնիւ գնահատեց իրականացւած նախագիծը եւ օրհնելով պատասխանատու մարմիններին, նշեց. «Ամէն անգամ, երբ դպրոց է փակւում, թէեւ դառնութեամբ ենք յիշում բոլորս, բայց նկատում ենք, որ տարածքը շարունակում է շնչել հայերէն, ծառայելով կամ՝ մշակոյթին, ինչպիսին «Վաչէ Յովսէփեան» կենտրոնն է, կամ՝ Սարդարապատ շրջանի «Սահակեան»-ի պէս՝ կոչւած է օթեւան դառնալ մեր դժւարութեան շեմին յայտնւած հայորդիներին»:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը նոյնպէս բարձր գնահատեց կատարւած աշխատանքը, եւ նշեց, որ հաշւի առնելով երկրում տիրող թանկացումներն ու համաճարակի բերումով աշխատանքների երկարատեւ դադարը, նախագծի իրականացնողներին յաջողւեց տեղաւորւել բիւջէի եւ ժամանակի մէջ, ինչը գնահատանքի է արժանի:

Կարիքաւորներին օժանդակող մարմնի ատենապետը պատասխանելով «ԱԼԻՔ»-ին, նշեց, որ նախագիծը Թեմական խորհրդին է ներկայացւել համաճարակի բռնկումից անմիջապէս յետոյ, ինչն անմիջապէս վաւերացւել եւ որոշում է ընդունւել նախահաշւի վերաբերեալ յատկացումների տրամադրման մասին:

Մուշեղ Ծատուրեանը յաւելեց, որ շուրջ 900 միլիոն թուման արժողութեամբ նախագծի իրականացման համար, որից 450-ը գոյացել է բարերարների տրամադրած միջոցներով, ԿՕՄ-ին օգնութեան ձեռք է մեկնել Թեմական խորհրդի Շինարարական մարմինը, քանի որ կապալառուի հետ ձեռք բերւած նախնական համաձայնութիւնը խախտւել էր վերջնիս կողմից: Նա նշեց, որ շինարարական աշխատանքների համար հարկաւոր է եղել 8-ամսեայ ժամանակ:

ԿՕՄ-ի ատենապետը տեղեկացրեց նաեւ, որ երկրորդ եւ երրորդ յարկերի շահագործմամբ, կենտրոնը հնարաւորութիւն կունենայ ժամանակաւոր կեցութեան վայր տրամադրել շուրջ 50 կարիքաւորի, ովքեր ինչ-ինչ պատճառներով զրկւել են իրենց բնակարանից կամ կեցավայրից: «Սա այն դէպքն է, որ թէեւ չի խրախուսւում, բայց եւ այնպէս ստիպւած ես հոգ տանել հայրենակցիդ մասին, ով իր կամքից անկախ անօթեւան է դարձել եւ այլեւս ի զօրու չէ ինքնուրոյն գլուխ բերել գործը»,- նշում է պրն. Ծատուրեանը եւ յաւելում, որ կենտրոնի բնակիչների ցուցակում յայտնւելը որոշակի բարդ գործընթաց է ենթադրում, որի ուղղութեամբ աշխատում է յատուկ յանձնախումբ դիմումներն ուսումնասիրելու, հետազօտութիւններ կատարելու եւ վերջապէս անձի ինքնութիւնն ու վիճակը լիարժէք պարզելու գործով:

Նա կարեւորեց բարերարների ներկայութեան փաստը, առանց որի անհնարին կը դառնար գործը գլուխ բերել, եւ որ այժմ էլ մեծ դեր կայ նրանց ուսերին կապւած կենտրոնը կահաւորելու, յատկապէս ջեռուցման հետ կապւած խնդիրների լուծման առումով: Պրն. Ծատուրեանը նշեց նաեւ, որ շրջանի քաղաքապետարանը նոյնպէս առիթից՝ առիթ օգնութեան ձեռք է մեկնում կենտրոնին, որի համար յայտնեց իր երախտագիտութիւնը:

Բացման հանդիսութեանը, որը խորհրդանշական ժապաւէնը հատելուց յետոյ շարունակւեց Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում կազմակերպւած հիւրասիրութեամբ, ներկայ էին Թեմական խորհրդի, Պատգամաւորական ժողովի, ազգային բարերարների ու մարմինների եւ «Հայ կին» միութեանը կից «Անի» միութեան, ինչպէս նաեւ «Սարդարապատ» միութեան ներկայացուցիչները:

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/tehran/item/69507-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-900-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%20%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-2-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-3-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIdb49d3811a2

Յարակից լուրեր

  • Թեհրանի Ազատ համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի յանձնախմբի անդամները հանդիպեցին Սրբազան Հօր հետ
    Թեհրանի Ազատ համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի յանձնախմբի անդամները հանդիպեցին Սրբազան Հօր հետ

    Չորեքշաբթի, 15 սեպտեմբերի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Հայ Աւետարանական եկեղեցու վերապատւելի՝ Սերգէյ Շահվերդեանին, Թեհրանի Ազատ համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի տնօրէն՝ դոկտ. Անդրանիկ Սիմոնեանին եւ ամբիոնի հովանաւոր հիմնադրամի ատենապետ՝ տկն. Իռեն Աբնուսեանին:

  • Իրանում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները ազգային առաջնորդարանում
    Իրանում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները ազգային առաջնորդարանում

    Չորեքշաբթի, 15 սեպտեմբերի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլ. Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան մշակութային կցորդ դեսպանի խոորհրդական՝ պրն. Էդւարդ Խաչատրեանին եւ նորանշանակ առեւտրի կցորդ՝ պրն. Վարդան Կոստանեանին:

  • Սրբազան Հայրը ընդունեց Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան նախագահին
    Սրբազան Հայրը ընդունեց Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան նախագահին

    Չորեքշաբթի, 15 սեպտեմբերի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան Թեհրանի մասնաճիւղի նախագահ՝ պրն. Նժդեհ Մութաֆեանին, որ եկած էր յատուկ կերպով Սրբազան Հօրն իր շնորհակալութիւնները յայտնելու միութեան դպրոցների նկատմամաբ իր ունեցած նախանձախնդիր վերաբերմունքի համար: 

  • Ռուսաստանի Դաշնութեան դեսպանի այցը ազգային առաջնորդարան
    Ռուսաստանի Դաշնութեան դեսպանի այցը ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի, 15 սեպտեմբերի 2021 թւականի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Լեւոն Ջաղարեանին եւ նրա որդուն՝ Սիմոն Ջաղարեանին:

  • Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը հանդիպեց Կրթական խորհրդի ներկայացուցիչների հետ
    Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը հանդիպեց Կրթական խորհրդի ներկայացուցիչների հետ

    Երկուշաբթի, 13 սեպտեմբերի 2021 թւականին, ազգային առաջնորդարանի դահլիճում, նախագահութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ արք․ Սարգսեանի եւ ատենապետութեամբ՝ ճրտպ. Նորայր Արամեանի, կայացաւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի 140-րդ հերթական նիստը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։