Հա

Համայնք

12/07/2021 - 11:20

Պայածառակերպութեան տօնը Թեհրանի հայոց թեմում

Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը այս տարի տօնակատարեց յուլիսի 11-ին, բայց ցաւօք, Թեհրանում համաճարակային սահմանափակումների պատճառով, բոլոր եկեղեցիներում տօնական ս. եւ անմահ պատարագը մատուցւեց դռնփակ կարգով։ Անշուշտ եկեղեցասէր ու բարեսէր ժողովուրդն անմասն չմնաց ս. եւ անմահ պատարագի արարողութիւնից: Արարողութիւնը եկեղեցիների ինստագրամային էջերով մատուցւեց հանրութեանը։

Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը այս տարի տօնակատարեց յուլիսի 11-ին, բայց ցաւօք, Թեհրանում համաճարակային սահմանափակումների պատճառով, բոլոր եկեղեցիներում տօնական ս. եւ անմահ պատարագը մատուցւեց դռնփակ կարգով։ Անշուշտ եկեղեցասէր ու բարեսէր ժողովուրդն անմասն չմնաց ս. եւ անմահ պատարագի արարողութիւնից: Արարողութիւնը եկեղեցիների ինստագրամային էջերով մատուցւեց հանրութեանը։

Եկեղեցիներում յընթացս քարոզի քահանայ հայրերը հակիրճ բացատրութիւններ տւեցին տօնի խորհրդի մասին։

Հայոց Առաքելական Եկեղեցին՝ միւս եկեղեցիների նման, Ս․ Զատիկից 98 օր յետոյ տօնում է Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը։ Քրիստոսը իր հետ վերցնելով իր գլխաւոր ու հոգեւոր տեսողութիւն ունեցող երեք առաքեալներին, Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին ելաւ Թաբոր լեռը, եւ մինչ աղօթում էր, պայծառակերպւեց եւ իր զգեստը ձիւնի պէս սպիտակ եղաւ, ու իր առաքեալներին յայտնւեց Իր աստւածային փառքով։ Յիսուսի տնօրինութեամբ՝ Նրան յայտնւեցին Հին Կտակարանեան մարգարէներ՝ Աստծու տասնաբանեայ օրէնքի ստացող Մովոսէս եւ նոյն օրէնքի նախանձախնդիր պաշտպան Եղիա մարգարէները, որոնք սկսեցին խօսել Երուսաղէմում Քրիստոսի չարչարանքների եւ խաչելութեան մասին։ Առաքեալները երբ այդ տեսան, շփոթւեցին․ Պետրոսը Քրիստոսին առաջարկեց երեք տաղաւար կանգնեցնել, մէկը Նրա եւ միւս երկու տաղաւարները մարգարէների համար։ Պետրոսը դեռ նոր էր յաւելել իր խօսքը թէ․ «Լաւ է այստեղ մնանք» երկնքից մի սպիտակ ամպ իջաւ նրանց վրայ ու նրանք ծունկի եկան․ ամպի միջից լսւեց Հայր Աստծու ձայնը, որ ասում էր․ «Սա է Իմ Սիրելի Որդին, որին Ես հաճեցայ՝ Նրան լսեցէք»։

Երբ նրանք լեռից իջնում էին, Յիսուսը յորդորեց մինչեւ Իր յարութիւնը, իրենց տեսածի ու լսածի մասին, ոչ մէկին բան չասել։

Ս․ Գրիգոր Տաթեւացին Պայծառակերպութեան մասին արտասանած իր ճառի մէջ, Քրիստոսին վարդի է նմանեցնում։ Յիսուսը նախքան Իր Հրաշափառ Յարութիւնը սաստում էր առաքեալներին, որպէսզի չխօսեն Իր Էութեան մասին, եւ սա նմանեցնում է վարդի կոկումի, քանի որ Յիսուսի աստւածութիւնը թաքնւած էր Նրա մարմնում։ Յարութիւնից յետոյ բացայայտօրէն, Իր աստւածային փառքը յայտնեց բոլորին, եւ սա Տաթեւացին նմանեցնում է բացւած վարդի։ Ահա թէ ինչո՞ւ է այս տօնը կրօնական իմաստով իսկ Վարդավառ կոչւում։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

  • Հանդիսաւորապէս նշւեց Ս. Խաչվերացի տօնը Թեհրանի եկեղեցիներում
    Հանդիսաւորապէս նշւեց Ս. Խաչվերացի տօնը Թեհրանի եկեղեցիներում

    Կիրակի, 12 սեպտեմբերի 2021 թւականին, Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնեց համաքրիստոնէական Սուրբ Խաչվերացի տօնը։

  • Յայտարարութիւն
    Յայտարարութիւն

    Թեհրանում կորոնավիրուսից առաջացած իրավիճակի շարունակաման պատճառով, այս տարի եւս չեղարկւել են Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով կազմակերպւելիք ուխտագնացութիւնը, հսկման արարողութիւնները եւ մատաղի օրհնութիւնը, ի բացառեալ անւանակոչութեան օրւայ մատուցւող ս. եւ անմահ պատարագը, որը կը կատարւի շաբաթ, 25 սեպտեմբեր 2021-ի առաւօտեան դռնփակ կարգով:

  • Առցանց հանդիպում՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի եւ Ազգ. Կենտրոնական Վարչութեան դիւանի հետ
    Առցանց հանդիպում՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի եւ Ազգ. Կենտրոնական Վարչութեան դիւանի հետ

    Երեքշաբթի, թւականիս յուլիսի 27-ի երեկոյեան, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի թելադրութեամբ եւ ի շարունակութիւն տնօրինած կաթողիկոսարան-թեմ հանդիպումների, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի առցանց հանդիպում ունեցան Վեհափառ Հայրապետի եւ Ազգ. Կենտրոնական Վարչութեան դիւանի երկու ատենապետների հետ։

  • Վարդավառի եկեղեցական-ազգային տօնը նշւեց Ատրպատականի հայոց թեմում
    Վարդավառի եկեղեցական-ազգային տօնը նշւեց Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի, 11 յուլիսի 2021-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց եւ քարոզեց Թաւրիզի Մարալան թաղամասում, հայոց ուխտավայր Ս. Աստւածածին մատուռում, որտեղ կանուխ ժամերից հաւաքւել էին թաւրիզահայեր:

  • Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը նշուեցաւ Անթիլիասի Մայրավանքին մէջ
    Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը նշուեցաւ Անթիլիասի Մայրավանքին մէջ

    Կիրակի, 11 Յուլիս 2021-ի առաւօտուն, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, տօնախմբուեցաւ մեր Տիրոջ եւ Փրկիչին Յիսուս Քրիստոսի եւ հայ եկեղեցւոյ հինգ տաղաւարներէն երրորդը՝ Պայծառակերպութեան կամ Այլակերպութեան Ս. Տօնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։