Չորեքշաբթի, 7 յուլիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին:
Չորեքշաբթի, 7 յուլիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին, որ այս օրերին Թեհրան էր ժամանել:
Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց դոկտ. Խանլարեանին եւ հանդիպումը առիթ եղաւ խօսելու հայաշխարհը յուզող հարցերի շուրջ յատկապէս Արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ Հայաստանում եւ սփիւռքում պարզւած իրավիճակի մասին:
Հանդիպման ընթացքին խօսւեց նաեւ խորհրդարանում տեղի ունեցած վերջին արտախորհրդարանական ընտրութիւնների մասին:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ