Հա

Համայնք

02/08/2021 - 13:00

Ձեւաւորւեց համագործակցութեան նոր հարթակ

Երէկ՝ օգոստոսի 1-ին, Իսլ. խորհրդարնում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թեհրանի Հայ համալսարանականների ընդհանուր միութեան, Իրանի կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութեան տեղակալ Ամիր Քազեմիի եւ այդ նախարարութեանն առընթեր տեղեկատւական տեխնոլոգիաների կազմակերութեան համագործակցութեան արդիւնքում տեղի ունեցաւ ՏՏ ոլորտի իրանահայ գործարարների, ձեռնարկատէրերի եւ միջոցառման կազմակերպերպիչների միջեւ համատեղ հանդիպում-քննարկումը՝ միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում:

«alikonline.ir» - Սիւնէ Ֆ. - Գիտելիքի վրայ հիմնւած զարգացող հասարակութեան եւ տնտեսութեան վառ ապացոյցներ կարելի է գտնել տեղեկատւական տեխնոլոգիաների բնագաւառում, որոնք այսօր հանդիսանում են ներդրումներ ներգրաւող, նոր աշխատատեղեր ստեղծող եւ բազմակողմանի զարգացում ապահովւող՝ ամենաարագ զարգացող տնտեսութեան ճիւղերից եւ միջոցներից մէկը:

Հէնց այս տեսլականով էլ երէկ՝ օգոստոսի 1-ին, Իսլ. խորհրդարնում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թեհրանի Հայ համալսարանականների ընդհանուր միութեան, Իրանի կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութեան տեղակալ Ամիր Նազեմիի եւ այդ նախարարութեանն առընթեր տեղեկատւական տեխնոլոգիաների կազմակերութեան համագործակցութեան արդիւնքում տեղի ունեցաւ ՏՏ ոլորտի իրանահայ գործարարների, ձեռնարկատէրերի եւ միջոցառման կազմակերպերպիչների միջեւ համատեղ հանդիպում-քննարկումը՝ միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում:

Սկզբում, Թեհրանի Հայ համալսարանականների ընդհանուր միութեան նախագահ Շապին Աբրամեանը ողջունելով հանդիպման մասնակիցներին, ներկայացրեց հանդիպման նպատակը եւ ակնկալիքները:

Նա կարեւորեց ՏՏ ոլորտի դերակատարութիւնը երկրի եւ համայնքի զարգացման համտեքստում՝ շեշտելով, որ անհրաժեշտ է հանդիպման արդիւնքում ձեւաւորւած համատեղ ներուժն օգտագործել, զարգացնել, հզօրացնել յանուն երկրի եւ իրանահայութեան գարգացմանը:

Իրանի կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութեան տեղակալ Ամիր Նազեմին բարձր գնահատեց միջոցառման կազմակերպումը՝ նշելով, որ մենք պէտք է ուժեղացնենք մեր երկրի փոքրամասնութիւններին, այդ թւում՝ իրանահայութեանը եւ, մասնաւորապէս, նրանց ՏՏ ոլորտի ինստիտուտները:

«Ուժեղացնելով փոքրամասնութիւններին, մենք ուժեղացնում ենք մեր երկիրը»,- յստակեցրեց նա՝ աւելացնելով, որ գիտելիքահեն տնտեսութեան զարգացման անհրաժեշտութիւնն այսօրւայ հրամայականն է։

Նա նշեց, որ նմանատիպ միջոցառումների եւ հանդիպումների անցկացումը, ոչ միայն համատեղ աշխատելու եւ ՏՏ ոլորտի զարգացումը ապահովւող հարթակներ են, այլ, նաեւ, համագործակցութեան նոր կամուրջներ՝ դժւարութիւնների յաղթահարման եւ նոր աւանդոյթների ձեւաւորման շարժիչ ուժ:

Նա իր խօսքերում անդրադարձաւ նաեւ իրանահայութեան պատմութեանն Իրանում եւ երկրի զարգացման գործում ներդրած մեծ աւանդին: Իրանահայ արհեստաւորների, արւեստագէտների եւ բազմաթիւ, այլ ոլորտներում նրանց ունեցած որոշիչ դերակատարութեանը:

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն իր ելոյթում նշեց, որ յուսով եմ այս հանդիպման արդիւնքները կարդարացւեն եւ համատեղ ջանքերով՝ կը նպաստենք բազմակողմ կապերի ամրապնդմանը եւ համատեղ նպատակների իրականացմանը:

Շահվերդեանը կարեւորեց տնտեսութեան զարգացման ուղղութեամբ Հայաստանի կարեւոր դերակատարութեանը՝ Հայաստանին իւրօրինակ կամուրջ համարելով ԵԱՏՄ-Իրան յարաբերութիւններում:

Հանդիպման ընթացքում ՏՏ ոլորտը ներկայացնող աւելի քան 20 ընկերութիւնների ղեկավարներ անդրադարձան իրենց գործունէութեան ոլորտում առկայ դժւարութիւններին, ներկայացրեցին կառուցողական առաջարկներ:

Ձեւաւորւեց հետաքրքիր քննարկման մթնոլորտ: Առաջարկներից մէկը վերաբերում էր Co-working space-ի տնտեսա-հասարակական նորարարական վայրի ձեւաւորմանն, որը կարող է ունենալ առաքելութիւն եւ օժանդակել մասնաւորապէս՝ ՏՏ ոլորտի դրական փոփոխութիւն ստեղծող ծրագրերին եւ ձեռնարկութիւններին, ինչպէս նաեւ՝ Startup-երին:

Անդրադառնալով համատեղ Co-working space-ի ստեղծման գաղափարին, ներկաներից, նշեցին, որ դրանք կարող են լինել աւելի քան աշխատատարածք՝ ներառելով, համատեղ ծրագրեր կիսող անձանց: Դա կօգնի նրանց մեծացնել իրենց գործունէութեան ազդեցութիւնը։

Հասարակութեան եւ տնտեսութեան զարգացման գործում կարեւորւեց մարդկային կապիտալի միջեւ յարաբերութիւնների զարգացմանը միտւած, ցանցերի Network-երի ձեւաւորումը եւ զարգացումը: Հասարակութեան առաջադիմութեան համար անհրաժեշտ նախադրեալների եւ հարթակների, այդ թւում՝ համայնքային վիրտուալ կապի հարթակի գործարկումը, որը կարող է կապերի վերականգնումը ապահովւել, որի կայուն ընթացքը, նրանց համոզմամբ՝ խաթարւել է կորոնավիրուսով պայմանաւորւած:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։