Հա

Համայնք

17/08/2021 - 16:00

Արա Շահվերդեանը հերքում է Դուլաբի գերեզմանատան ապօրինի օգտագործման հետ կապւած լուրերը

Այսօր վաղ առաւօտեան «Ալիքօնլայն»-ի ինսթագրամեան էջին՝ մեր հետեւորդներից հաղորդում էինք ստացել՝ Դուլաբի գերեզմանատան տարածքից ապօրինի օգտագործման վերաբերեալ։ Այդ լուրի իսկութիւնը պարզելու նպատակով անյապաղ քայլերի դիմեցինք՝ կապ հաստատելով, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հետ։ Նա հերքեց տեղեկութիւնը՝ հարցի հետեւելուն ուղղւած իր կատարած քայլերը ներկայացնելով։

«alikonline.ir» - Այսօր վաղ առաւօտեան «Ալիքօնլայն»-ի ինսթագրամեան էջին՝ մեր հետեւորդներից հաղորդում էինք ստացել՝ Դուլաբի գերեզմանատան տարածքից ապօրինի օգտագործման վերաբերեալ։ Այդ լուրի իսկութիւնը պարզելու նպատակով անյապաղ քայլերի դիմեցինք՝ կապ հաստատելով, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հետ։ Նա հերքեց տեղեկութիւնը՝ հարցի հետեւելուն ուղղւած իր կատարած քայլերը ներկայացնելով։

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսայի իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը տեղեկացրեց, որ այսօր առաւօտեան, Թ.Հ.Թ Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտ. Նորայր Արամեանի, նոյն խորհրդի անդամ եւ զոյգ գերեզմանատների կապ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանի, ինչպէս նաեւ ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի ընկերակցութեամբ՝ այցելել են Թեհրանի Դուլաբ գերեզմանատուն՝ Դուլաբի գերեզմանատան տարածքից ապօրինի օգտագործան վերաբերեալ տարածւած տեղեկատւութեան իսկութիւնը պարզելու եւ ժողովրդի մտահոգութիւնները փարատելու նպատակով։

Շահվերդեանը, մեզ հետ զրոյցում, հերքեց տարածւած լուրը նշելով, որ օգտատէրերից՝ իրեն նոյնպէս զգուշացրել էին խնդրի առկայութեան վերաբերեալ։

Նա, շեշտեց, որ լուրն իմանալուն պէս, անյապաղ քայլերի է դիմել պարզելու միջադէպի հանգամանքները։

«Միջադէպի հանգամանքները պարզելու նպատակով Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ Թեհրանի ազգային առաջնորդարանի իմ գործընկերների հետ այցելեցինք Դուլաբի գերեզմանատուն՝ տեղում պարզելու լուրի իսկութիւնը»,- նշեց նա՝ հերքելով, այդ լուրերը եւ վստահեցնելով, դրանք չեն համապատասխանում իրականութեանը։

«Մեր սիրելի հայրենակիցներին վստահեցնում եմ, որ Դուլաբի գերեզմանատան ապօրինի օգտագործման հետ կապւած լուրերը կեղծ են եւ չեն համապատասխանում իրականութեանը»,- նշեց Արա Շահվերդեանը՝ ժողովրդին յորդորելով, խուճապի չմատնւել նման կեղծ լուրերին առնչւելուց։

Արա Շահվերդեանը յաւելեց, որ ազգային մարմինները ամենայն նախանձախնդրութեամբ հետեւում են համայնքային հարցերին՝ իրանահայութեան իրաւունքների պաշտպանութեան ապահովմանն ուղղւած։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։