Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան հանրութեան հետ կապի գրասենեակը հաղորդագրութիւն է տարածել՝ հրապարակելով, մարզաւանի 90 մլն. թուման կոմունալ ջրիվճարման պարտաւորութեան մասին փաստող անդորրագրի լուսանկարները:
«alikonline.ir» - Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան հանրութեան հետ կապի գրասենեակը հաղորդագրութիւն է տարածել կից՝ հրապարակելով, մարզաւանի 90 մլն. թուման կոմունալ ջրի վճարման պարտաւորութեան մասին փաստող անդորրագրի լուսանկարները:
Հաղորդագրութեան տեքստում մասնաւորապէս ասւած է.
«Սիրելի հայրենակիցներ,
Այսու հարկ ենք համարում տեղեկացնել «Արարատ» մարազաւանի ոռոգման ջրի մատակարարման շուրջ առաջացած դժւարութեան մասին:
Պատկերում՝ վերջին երկու ամիսների անդորրագրերն են. երկու ամիս առաջ վճարւել է 220 միլիոն ռիալ իսկ վերջին երկուսը 480 միլիոն ռիալ եւ 420 միլիոն ռիալ որոնց ընդհանուր գումարը կազմում է 900 միլիոն ռիալ ու չեն վճարւել:
Յաճախ ենք մեր կայքերում եւ «Ալիք» օրաթերթի միջոցով իրազեկել հարցի տարբեր կողմերի եւ կիրառած հանգուցալուծումների մասին՝ այդ թւում ջրի կորստի եւ աւելի օպտիմալ օգտագործման ձեւերի շուրջ, նաեւ մասնագէտների հետ վարած մեր խորհրդատւութիւնների զեկոյցները:
Այնուամենայնիւ հարցի հիմնական լուծումը կախւած է նիւթական մեծ ներդրումներից ու պետական համապատասխան օժանդակութիւններից:
Պարզ է ժամանակի Կենտրոնական վարչութիւնները եւ Վարիչ մարմինները ջրամատակարարման հարցերին վերաբերւել են լուրջ եւ այն համարել մարզաւանի 7.5 հեկտարանոց կանաչապատման գոյատեւման առաջնահերթութիւնը, որի արդիւնքում մինչ օրս համայնքը եւ միութենականները վայելել են ծաղկուն մարզաւանը, բայց ոչ միշտ է հերիքում միջոցները եւ ցաւօք նոյն ջրի եւ դրա գնի բարձրացման պատճառը արդէն պարտադրեց մեզ ֆուտբոլի գետնի օղակաձեւ մարգագետինը փոխարինել ծառաթմբերով, ջրային ծախսերի օպտիմանացման նպատակով:
Բոլորիս արդէն յայտնի է Կազմակերպութեան միշտ համեստ, բայց ներկայիս նիւթական բարդ իրավիճակը իսկ անկախ դրանից, անդորրագրերի վճարման պարտադրանքը մնում է հարթակում, որի չգոյացնելու դէպքում մարզաւանը ջրազրկւելու է համապատասխան պետական կառոյցի կողմից:
Հարկ է աւելացնել, որ Կենտրոնական վարչութիւնը սոյն մտահոգութիւնը կիսել է ԻԻԽ պատգամաւորների հետ եւ վերջիններս կապ են հաստատել պետական կառոյցներին, սակայն ցաւօք առայժմ չենք ստացել լուծման դրական պատասխան:
Լիայոյս ենք յաղթահարելով դժւարութիւնը կը շարունակենք ծաղկուն եւ հովասուն մարզաւանի վայելումը, որը նաեւ շատ կարեւոր է քաղաքի այդ հատւածի համար այդու ցանկալի է ստանալ պետական համարժէք օժանդակութիւն այս կապակցութեամբ»,- նշւած է տեքստում: