Հա

Համայնք

09/09/2021 - 10:20

«Աֆթաբ»-ը՝ անւանափոխւել է դոկտ. Ռոստոմ Ոսկանեանի պատւին

Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան յարակից պողոտան, նախկին «Աֆթաբ»-ը անւանափոխւել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ Ռոստոմ Ոսկանեանի պատւին:

«alikonline.ir» - Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան յարակից պողոտան, նախկին «Աֆթաբ»-ը անւանափոխւել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ Ռոստոմ Ոսկանեանի պատւին:

Մեր տեղեկութիւններով, մայրաքաղաքի իշխանութիւնները՝ քաղխորհրդի ներկայացուցիչները վերանւանման մասին որոշումը կայացրել են այն բանից յետոյ, երբ նախորդ տարի այցելութիւն են իրականացրել «Արարատ» մարզաւան եւ ծանօթացել են Ռ. Ոսկանեանի հեղինակած Ս. Խաչ մատուռի պատմական շինութեան հետ:

Դոկտ. Ռոստոմ Ոսկանեանը ծնւել է 1932 թ.-ին Իրանում, մահացել է 2013 թւականին Ամերիկայում: Աւարտել է Թեհրանի համալսարանի Գեղարւեստի ֆակուլտետի ճարտարապետական բաժինը: Նա Երեւանի ճարտարագիտական-շինարարական պետական համալսարանի պատւաւոր դոկտոր է:

Ռոստոմ Ոսկանեանի նախագծած շինութիւնները բազմաթիւ են՝ հասարակական ու բնակարանային շէնքեր, այդ թւում՝ «Արարատ» մարզաւանը, Հայ ակումբը, ՀՕՄ-ի Ծերունի Գասպարեանի անւան մանկապարտէզը՝ Թաւրիզի առաջնորդարանի կենտրոնական այգու շրջափակում եւ այլ կառոյցներ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։