Հա

Համայնք

11/09/2021 - 13:50

Իրանահայ մարզա-մշակութային միութիւնների մասնակցութեամբ՝ քննարկւեց «52-րդ Համահայկական»-ի անցկացման եւ կազմակեպման ձեւաչափը

Ուրբաթ, սեպտեմբերի 10-ին, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ՝ տեղի ունեցաւ Իրանի 52-րդ Համահայկական խաղերի կազմակերպման եւ իրականացմանն ուղղւած խորհրդակցական հանդիպում՝ իրանահայ մարզա-մշակութային միութիւնների մարզական ներկայացուցիչների եւ նախագահների մասնակցութեամբ:

«ԱԼԻՔ» - Ուրբաթ, սեպտեմբերի 10-ին, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ՝ տեղի ունեցաւ Իրանի 52-րդ Համահայկական խաղերի կազմակերպման եւ իրականացմանն ուղղւած խորհրդակցական հանդիպում՝ իրանահայ մարզա-մշակութային միութիւնների մարզական ներկայացուցիչների եւ նախագահների մասնակցութեամբ:

Հանդիպման ընթացքում Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահը կարեւորեց կովիդով պայմանաւորւած համայնքային մասամբ սառեցւած կեանքը վերաշխուժացնելու խնդրին, որի ուղղութեամբ, յաւելեց. «Չկայ Իրանի Համահայկական խաղերից առաւել ազդեցիկ գործօն՝ երիտասարդութեանը կենսուրախ դարձնելու գծով»: Նա յաւելեց, որ հակահամաճարակային բոլոր միջոցների կիրառումը պարտադիր կիրառւելու է, ինչով էլ պայմանաւորւած է լինելու նաեւ շարունակւող կեանքը բոլոր հասարակութիւններում:

Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախագահ՝ Արբի Սարգսեանը նոյնպէս կարեւորեց Համահայկականի փաստը իրանահայ միութիւնների մարզական կեանքի ակտիւացման գործում նշելով, որ. «Նախնական որոշում կայ խաղերի բացումը հոկտեմբերի առաջին շաբաթւայ ընթացքում կատարելու համար, իսկ խաղերի ընթացակարգի մասին նոյն որոշման համաձայն՝ հանդիպումներն անց են կացւելու հինգշաբթի եւ ուրբաթ օրերին, ինչից էլ կարելի է եզրակացնել, որ 52-րդ համահայկականի տեւողութիւնը լինելու է սովորականից երկար»:

Հենրիկ Խալոյեանը կարեւորեց ազատ մարզիկներին ընթացք տալու փաստը, որտեղ մասնակիցը կարող է յայտագրւել առանց որեւէ միութեան դրօշի տակ հանդէս գալով: Նա իր առաջարկը հիմնաւորեց նրանով, որ այդպէս հնարաւոր կը լինի ուսումնասիրել նաեւ նորօրեայ երիտասարդութեան հակումներն ու մարզական կողմնորոշւածութիւնը:

Հանդիպմանը նշւեց նաեւ այն մարզաձեւերի մասին, որոնք ընդգրկւած են լինելու 52-րդ Համահայկականի մրցութային ծրագրերում: Բասկետբոլ, սթրիթ-բալ, շութ-բոլ (բասկետային ձեւաչափով), շախմատ, թենիս, սեղանի թենիս, ֆուտզալ, ժայռամագլցում, հեծանւավազք, եւ թեթեւ ատլետն այն մարզաձեւերն են, որոնց ուղղութեամբ անց են կացւելու մրցումները: «Արարատ»-ի պատասխանատուները յաւելեցին, որ կարելի է նաեւ կիրառել առցանց ձեւաչափ մրցոյթների անցկացման համար, որով հնարաւոր կը լինի մասամբ հեռաւոր շրջաններում բնակւող մասնակիցների համար դիւրութիւններ ստեղծել խաղերին մասնակցելու առումով: Նշւեց նաեւ այն մասին, որ բաց է մրցաձեւերի հարցով օրակարգը եւ կընդունւեն նոր առաջարկներ, ինչպիսին եղել են սկէյտբորդ, լող, ռալի, հրաձգութիւն, դահուկավազք, եւ այլ մարզաձեւերի մրցոյթների անցկացման դէպքում:

Հանդիմանը մասնակցած՝ Նոր Ջուղայի «Արարատ»-ի, Թաւրիզի եւ Ուրմիայի «Արարատ»-ի մասնաճիւղերի, Գեարդաբադի, «Սիփան», «Նայիրի», «Սարդարապատ», «Չհարմահալ», «Րաֆֆի», եւ Հայկ. Բարեգործական ընդհանուր միութիւնների ներկայացուցիչներից բացի, հրաւիրւած էին նաեւ՝ ԻԱՄՄ եւ Համալսարանականների միութիւնները, որոնց պատասխանատուները բացակայ էին խորհրդակցական հանդիպումից:

Ընթացքում ներկաների մասնակցութեամբ քննարկւեցին խաղերի անցկացման ու կազմակերպման, ինչպէս նաեւ բիւջէտային հարցեր:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։