Հա

Համայնք

12/09/2021 - 14:00

Արա Շահվերդեանը շարունակում է համայնքային կեանքին թափ հաղորդելու ուղղութեամբ՝ խորհրդակցութիւնները փորձագիտական խմբերի հետ

Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը վերջերս կառավարական ոլորտում ներգրաւման, աշխատանքային զբաղւածութեան, յետկորոնավիրուսային իրավիճակի եւ այլ ոլորտներին առնչւող հարցերի շուրջ խորհրդակցական հանդիպումներ է անցկացրել շրջանի ազգային-հասարակական գործիչներից մի քանիսի, ինչպէս նաեւ մի խումբ իրանահայ հանրային ոլորտում ակտիւ երիտասարդների հետ:

«ԱԼԻՔ» - Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը վերջերս կառավարական ոլորտում ներգրաւման, աշխատանքային զբաղւածութեան, յետկորոնավիրուսային իրավիճակի եւ այլ ոլորտներին առնչւող հարցերի շուրջ խորհրդակցական հանդիպումներ է անցկացրել շրջանի ազգային-հասարակական գործիչներից մի քանիսի, ինչպէս նաեւ մի խումբ իրանահայ հանրային ոլորտում ակտիւ երիտասարդների հետ:

Ազգային առաջնորդարանի նիստերի դահլիճում կայացած այս հանդիպումների ընթացքում, որին մասնակցել է նաեւ Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռ. Բեգլարեանը, համայնքային խնդիրների կողքին քննարկւել են նաեւ համայնքի հասարակական կեանք վերադառնալուն անհրաժեշտ միջոցների ձեռնարկման եւ ազգային, ինչպէս նաեւ միութիւնների հնարաւոր ներուժն օգտագործելու մասին հարցեր, այս մասին տեղեկացնում է պատգամաւորի գրասենեակը:

Աղբիւրի համաձայն՝ մասնագիտութեամբ հասարակագէտ պատգամաւորն առանձին հանդիպում է ունեցել նաեւ համալսարանի դասախօս, հասարակագիտութեան դոկտ. Էմիլիա Ներսեսեանի հետ, որի ընթացքում քննարկւել է հասարակական-մշակութային ոլորտների վերաբերեալ հարցեր, այդ թւում իրանահայ համայնքի ունեցած հասարակական ու մշակութային ներուժի շահաւէտ օգտագործման ազդեցութիւնների մասին հարցեր:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։