Հա

Համայնք

14/09/2021 - 12:50

Սրբազան Հայրը ընդունեց Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան նորընտիր Կենտրոնական վարչութեան անդամների

Երկուշաբթի, 13 սեպտեմբերի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, ազգային առաջնորդարանի դաճլիճում ընդունեց Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան նորընտիր կենտրոնական վարչութեան անդամներին:

Անդամները եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու եւ խորհրդակցութիւններ կատարելու յառաջիկայում կազմակերպւելիք աշխատանքների համար:

Սրբազան Հայրը ջերմօրէն շնորհաւորեց նորընտիր վարչութեան կազմին ու յաջողութիւն մաղթեց նրանց իրենց առաքելութեան գործընթքացում: Յաւելելով, որ դուք անբնական եւ դժւարին պայմաններում յանձնառու եղաք աշխատելու եւ հետեւաբար անբնական ձեւով պէտքէ աշխատել որպէսզի կարելի լինի կեանքի անիւը դիւրին ձեւով դարձնելու:

«Արարատ»-ը իրանահայութեան կեանքում ունի, իր իւրայատուկ դերն ու տեղը, իսկ թեհրանահայ գաղութի համար այն մի փոքրիկ ովասիս է, որը հովացնում եւ զովացնում է մեր ժողովրդի զաւակներին:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։