Հա

Համայնք

15/09/2021 - 13:30

Երկու իրանահայ գործարարներ իրենց պատկանող արտադրամասը յատկացրել են Փարանդի բնակչութեանը Covid-ի դէմ պատւաստելուն

«Փարանդ» արդիւնաբերական կենտրոնում գտնւող իրանահայ գործարարներ Ռազմիկ Խուդաբախշեանը եւ Վահիկ Մանսուրեանն իրենց պատկանող «ՄԵՐՍԵԴԷ» եւ «Լիա» ընկերութիւնների արտադրամասը յատկացրել են  պատւաստման ծրագրին:

«ԱԼԻՔ» - «Փարանդ» արդիւնաբերական կենտրոնում գտնւող իրանահայ գործարարներ Ռազմիկ Խուդաբախշեանը եւ Վահիկ Մանսուրեանն իրենց պատկանող «ՄԵՐՍԵԴԷ» եւ «Լիա» ընկերութիւնների արտադրամասը յատկացրել են  պատւաստման ծրագրին:

Պրն. Խուդաբախշեանը «ԱԼԻՔ»-ին յայտնեց, որ արդէն երրորդ օրն է, ինչ արդիւնաբերական աւանի աշխատաւորներն իրենց ընտանիքների հետ միասին ընդգրկւած են Covid-ի դէմ պատւաստման ծրագրում:

Գործարարները յայտնեցին, որ պատւաստման ծրագիրն իրականացւել է Փարանդ արդիւնաբերական աւանի խորհրդի, ինչպէս նաեւ Փարանդի աղօթապետի ջանքերով:

Գործարարները յայտնեցին, որ տարածքը շարունակելու է ծառայել որպէս պատւաստման կենտրոն մինչեւ շրջանի, ինչպէս նաեւ յարակից տարածքներում գիւղական համայնքների բնակիչները լիովին չեն պատւաստւել համաճարակի դէմ:

Նոյն կապակցութեամբ հրապարակւած տեսանիւթի համաձայն,որը պատմում է գաղափարի իրականացման գործընթացի մասին, Փարանդ արդիւնաբերական աւանի գործադիր խորհուրդն Առողջապահութեան նախարարութեան, ինչպէս նաեւ Կորոնավիրուսի դէմ ազգ. շտաբի պահանջին ընդառաջ գնալով՝ դիմել է աւանի գործարարներին տարածքի տրամադրման խնդրանքով: Պարն Խուդաբախշեանը յայտնեց, որ պրն Մանսուրեանի հետ միասին տրամադրել են իրենց այն գործարանը, որը նախօրօք պատրաստել էին գերմանական գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման համար: «Տարածքն աննկարագրելիօրէն մաքուր էր ու համապատասխանեցւած հիգիենիք պահանջներին, ինչը մերժել չկարողացան Առողջապահութեան նախարարութեան փորձագէտները»,-նշում է պրն. Խուդաբախշեանը:

Ժամանակաւոր կենտրոնի (պատւաստումների) բացումը կատարւել է Փարանդի ուրբաթօրեայ աղօթապետի, ինչպէս նաեւ Սեփահի Թեհրանի մարզային գլխաւոր հրամանատարի ձեռամբ: Պաշտօնական բացմանը ներկայ են եղել նաեւ Ռոբաթքարիմի կուսակալը, ինչպէս նաեւ Փարանդ արդիւնաբերական աւանի քաղաքային պատասխանատուները:

Յատկանշական է, որ Ռազմիկ Խուդաբախշեանը Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի անդամ է:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։