«Փարանդ» արդիւնաբերական կենտրոնում գտնւող իրանահայ գործարարներ Ռազմիկ Խուդաբախշեանը եւ Վահիկ Մանսուրեանն իրենց պատկանող «ՄԵՐՍԵԴԷ» եւ «Լիա» ընկերութիւնների արտադրամասը յատկացրել են պատւաստման ծրագրին:
«ԱԼԻՔ» - «Փարանդ» արդիւնաբերական կենտրոնում գտնւող իրանահայ գործարարներ Ռազմիկ Խուդաբախշեանը եւ Վահիկ Մանսուրեանն իրենց պատկանող «ՄԵՐՍԵԴԷ» եւ «Լիա» ընկերութիւնների արտադրամասը յատկացրել են պատւաստման ծրագրին:
Պրն. Խուդաբախշեանը «ԱԼԻՔ»-ին յայտնեց, որ արդէն երրորդ օրն է, ինչ արդիւնաբերական աւանի աշխատաւորներն իրենց ընտանիքների հետ միասին ընդգրկւած են Covid-ի դէմ պատւաստման ծրագրում:
Գործարարները յայտնեցին, որ պատւաստման ծրագիրն իրականացւել է Փարանդ արդիւնաբերական աւանի խորհրդի, ինչպէս նաեւ Փարանդի աղօթապետի ջանքերով:
Գործարարները յայտնեցին, որ տարածքը շարունակելու է ծառայել որպէս պատւաստման կենտրոն մինչեւ շրջանի, ինչպէս նաեւ յարակից տարածքներում գիւղական համայնքների բնակիչները լիովին չեն պատւաստւել համաճարակի դէմ:
Նոյն կապակցութեամբ հրապարակւած տեսանիւթի համաձայն,որը պատմում է գաղափարի իրականացման գործընթացի մասին, Փարանդ արդիւնաբերական աւանի գործադիր խորհուրդն Առողջապահութեան նախարարութեան, ինչպէս նաեւ Կորոնավիրուսի դէմ ազգ. շտաբի պահանջին ընդառաջ գնալով՝ դիմել է աւանի գործարարներին տարածքի տրամադրման խնդրանքով: Պարն Խուդաբախշեանը յայտնեց, որ պրն Մանսուրեանի հետ միասին տրամադրել են իրենց այն գործարանը, որը նախօրօք պատրաստել էին գերմանական գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման համար: «Տարածքն աննկարագրելիօրէն մաքուր էր ու համապատասխանեցւած հիգիենիք պահանջներին, ինչը մերժել չկարողացան Առողջապահութեան նախարարութեան փորձագէտները»,-նշում է պրն. Խուդաբախշեանը:
Ժամանակաւոր կենտրոնի (պատւաստումների) բացումը կատարւել է Փարանդի ուրբաթօրեայ աղօթապետի, ինչպէս նաեւ Սեփահի Թեհրանի մարզային գլխաւոր հրամանատարի ձեռամբ: Պաշտօնական բացմանը ներկայ են եղել նաեւ Ռոբաթքարիմի կուսակալը, ինչպէս նաեւ Փարանդ արդիւնաբերական աւանի քաղաքային պատասխանատուները:
Յատկանշական է, որ Ռազմիկ Խուդաբախշեանը Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի անդամ է: