Հա

Համայնք

16/09/2021 - 09:15

Իրանում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները ազգային առաջնորդարանում

Չորեքշաբթի, 15 սեպտեմբերի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլ. Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան մշակութային կցորդ դեսպանի խոորհրդական՝ պրն. Էդւարդ Խաչատրեանին եւ նորանշանակ առեւտրի կցորդ՝ պրն. Վարդան Կոստանեանին:

Չորեքշաբթի, 15 սեպտեմբերի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլ. Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան մշակութային կցորդ դեսպանի խոորհրդական՝ պրն. Էդւարդ Խաչատրեանին եւ նորանշանակ առեւտրի կցորդ՝ պրն. Վարդան Կոստանեանին:

Սրբազան Հայրը բարի գալուստ մաղթեց հիւրերին եւ շնորհաւորեց պրն. Կոստանեանին իր նոր եւ պատասխանատու առաքելութեան համար ու յաջողութիւն մաղթեց իրեն նոր ասպարէզում:

Պրն. Կոստանեանը յայտնեց, որ ինքը որպէս առեւտրի կցորդ դեսպանատան իր գործընկերների հետ պէտք է աշխատի ամէն գնով Իրան-Հայաստան առեւտրական կապերը ու յարաբերութիւնները զարգացնելու համար:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

  • Սրբազան Հայրն ընդունեց իրանահայ ազգային-հասարակական գործիչ՝ ճրտպ. Ալբերտ Աճեմեանին
    Սրբազան Հայրն ընդունեց իրանահայ ազգային-հասարակական գործիչ՝ ճրտպ. Ալբերտ Աճեմեանին

    Չորեքշաբթի, 13 հոկտեմբերի 2021 թ.-ի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց իրանահայ ազգային-հասարակական գործիչ՝ ճրտպ. Ալբերտ Աճեմեանին, ով երկար տարիներ շարունակ իր ներդրումն է ունեցել համայնքիս ազգային-հասարակական եւ եկեղեցական կեանքում:

  • Թարգմանչաց տօն՝ առիթ զգաստութեան եւ զղջում-ապաշխարանքի
    Թարգմանչաց տօն՝ առիթ զգաստութեան եւ զղջում-ապաշխարանքի

    Մի ազգի, ժողովրդի ինքնութեան, ինքնատպութեան եւ շրջապատից տարբերելու գործօնը իր մշակոյթն է, իր գիրն ու գրականութիւնը, պատմութիւնն ու ճարտարապետութիւնը, երաժշտութիւնն ու մանրանկարչութիւնը, հոգեւոր երաժշտութիւնն ու գրականութիւնը յատկանշւած իր խորհրդի հոգեւոր բովանդակութեամբ։

  • Սրբոց Թարգմանչաց եկեղեցում տօնակատարւեց Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի տօնը
    Սրբոց Թարգմանչաց եկեղեցում տօնակատարւեց Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի տօնը

    Շաբաթ, 9 հոկտեմբերի 2021 թ.-ին, Հայոց Առաքելական Եկեղեցին տօնակատարեց Սրբոց Թարգմանչաց տօնը։

    Սրբոց Թարգմանչաց տօնը՝ տօնն է նաեւ Թեհրանի համանուն եկեղեցւոյ անւանակոչութեան: Այդ առիթով, Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ ձեռամբ արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանի մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ։

  • Սրբազան Հայրն ընդունեց Ս. Թարգմանչաց եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին
    Սրբազան Հայրն ընդունեց Ս. Թարգմանչաց եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին

    Չորեքշաբթի, 6 հոկտեմբերի 2021 թւականին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Ս. Թարգմանչաց եկեղեցու խորհրդի ատենապետուհի՝ Քարոլին Մանդանեանին եւ խորհրդի անդամներ՝ տկն. Ժաքլին Շահմիրեանին եւ պրն. Ջանսէն Յակոբեանին: Հանդիպման ներկայ էր նաեւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանը:

  • Պատգամաւորական ժողովի ատենապետը հանդիպեց Սրբազան Հօր հետ
    Պատգամաւորական ժողովի ատենապետը հանդիպեց Սրբազան Հօր հետ

    Երկուշաբթի, 4 հոկտեմբերի 2021 թւականին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ Վահիկ Աղաքեանին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։