Հա

Համայնք

19/09/2021 - 13:10

Թեհրանի 8-րդ շրջանի քաղաքապետի այցը՝ «Նայիրի» միութիւն

Շաբաթ, սեպտեմբերի 18-ին, Զէյթուն քաղաքամասի Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան կենտրոնատեղի այցելեց Թեհրանի 8-րդ շրջանի քաղաքապետ ճրտ. Մասուդ Ռանջբարեանը: Այցի ընթացքում քաղաքապետին ընկերակցում էր շրջանի քաղաքապետարանի մարազա-մշակութային հարցերով տեղակալ ճրտ. Բանի-Հասանին:

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան բակը կասֆալտապատւի եւ կը պատրաստւի մարզական պարապմունքների համար

 

«ԱԼԻՔ» - Շաբաթ, սեպտեմբերի 18-ին, Զէյթուն քաղաքամասի Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան կենտրոնատեղի այցելեց Թեհրանի 8-րդ շրջանի քաղաքապետ ճրտ. Մասուդ Ռանջբարեանը: Այցի ընթացքում քաղաքապետին ընկերակցում էր շրջանի քաղաքապետարանի մարազա-մշակութային հարցերով տեղակալ ճրտ. Բանի-Հասանին:

Քաղաքապետի այցի նպատակը «Նայիրի» միութեան բակի ասֆալտապատման եւ ջրակայուն դարձնելու անհրաժեշտութեան գծով ծագած մտահոգութիւնն ու գործընթացին աջակցելն էր:

Այցի ընթացքում պաշտօնեաներին միացաւ խորհրդարանում Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ում աջակցութեամբ էլ իրականացւել էր քաղաքապետի այցը:

Միութեան վարչական անդամները նշեցին, որ տեղումների հետեւանքով խոնաւութիւնը մուտք է գործում նկուղային յարկաբաժին, ինչի բերումով էլ միջոցառումների ու  հանդիսութիւնների համար նախատեսւած սրահի առաստաղը վնասներ է կրել:     

Պրն. Ռանջբարեանը ծանօթանալով տարածքին, իր գոհունակութիւնը յայտնեց իրանահայ համայնքի դրսեւորած կամքի ու աշխատասիրութեան համար եւ խոստացաւ հետամուտ լինել ծագած շինարարական խնդրի հանգուացալուծման հնարաւոր աշխատանքներին: Նոյն առիթով քաղաքապետն իր տեղակալին յանձնարարեց համապատասխան ուսումնասիրութիւն կատարւի անհրաժեշտ աշխատանքների ուղղութեամբ, իսկ գործի աւարտին աջակցութիւն ցուցաբերւի նաեւ մարզական պարապմունքներին անհրաժեշտ եզրագծերի ներկրման աշխատանքներին:

Այցի ընթացքում Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան հիմնադիր սերնդի ներկայացուցիչ Արմիկ Աւագեանը նշեց, որ «Նայիրի»-ն Մաջիդիէ քաղաքամասում գործող միակ հայկական օջախն է, որտեղ շրջանի հայ բնակչութիւնը կարող է զբաղւել իր մարզական ու մշակութային ինչպէս նաեւ կազմակերպել իր ժամանցն ու խնջոյքները: «Այդ պատճառով էլ բոլոր դժւարութիւններով հանդերձ փորձ է արւում կենտրոնի դուռը բաց պահել մեր ժողովրդի առջեւ, նոյնիսկ եթէ դա արւում է միութենականների ու բարերարների աջակցութեամբ»:

Պրն. Շահվերդեանը «Սուքերեան» սրահում ընդունելութեան ժամանակ հակիրճ բացատրութիւններ տւեց համայնքային կեանքում իրանահայերի դերակատարութեան եւ անցեալի մասին եւ նշեց, որ մինչ օրս կատարւած ու կատարւող աշխատանքները իրականացւել են համայնքի համեստ ներդրումներով առանց բեռ դառնալու պետական կառոյցների վրայ:

Քաղաքապետը նոյնպէս նշեց, որ ինքը եւս եղել է մայրաքաղաքի 8-րդ շրջանի բնակիչներից, ինչի բերումով ծանօթ է հայ համայնքի ազնւութեանն ու համբաւին, մանաւանդ արհեստի ոլորտում, ինչի հետ առօրեայում շփւում է ժողովուրդը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։