Հա

Համայնք

19/09/2021 - 12:55

ՏԵՂԵԿԱՆՔ - Ամուսնութեան եւ ապահարզանի պետական գրանցման գործընթացի կապակցութեամբ

Սոյն գրութեամբ տեղեկացնում ենք, Թեհրանի ազգային առաջնորդարանի նոտարի՝ ամուսնութեան համար 41 եւ ապահարզանի 83 թւակիր գրասենեակը, հոգելոյս արժ․ Տ․ Կոմիտաս աւ. քհնյ․ Ղարախանեանի մահից յետոյ (5 մայիս 2021), զրկւեց իր պետական պաշտօնեայի ներկայութիւնից: 

Սոյն գրութեամբ տեղեկացնում ենք, Թեհրանի ազգային առաջնորդարանի նոտարի՝ ամուսնութեան համար 41 եւ ապահարզանի 83 թւակիր գրասենեակը, հոգելոյս արժ․ Տ․ Կոմիտաս աւ. քհնյ․ Ղարախանեանի մահից յետոյ (5 մայիս 2021), զրկւեց իր պետական պաշտօնեայի ներկայութիւնից: Ուստի դէպքից անմիջապէս յետոյ 18 մայիս 2021 թ.-ին Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ արք․ Սարգսեանի տնօրինութեամբ եւ Թեմական խորհրդի անյապաղ հետեւողականութեամբ որպէս գրասենեակի պաշտօնեայի թեքնածու ներկայացւեց՝ արժ․ Տ․ Սահակ քհնյ․ Խոսրովեանը, որը անմիջապէս կառոյցիս կողմից, պաշտօնական դիմումնագրով երկրի դատական ուժի նոտարային բաԺնին ներկայացւելուց յետոյ սկսեց անցկացնել ընդունման, անձը հաստատող դատաբժշկական, քննական եւ այդ պարտականութեան ստանձման արժանաւորութիւնը հաստատող բոլոր հարցազրոյցներն ու փուլերը։

Այդ բոլորից յետոյ, թեկնածուի տւեալները, որպէս վերջին փուլ պատկան պետական մարմինների կողմից յանձնւել են դատական ուժի ապահովութեան եւ անվտանգութեան բաժին (حراست قوه قضاییه), որը վերջինիս կողմից վերջնական հաստատումը ստանալուց յետոյ կը սկսի իր աշխատանքները։

Նշելի է, վերոյիշեալ գործընթացում Ազգային իշխանութիւնը ոչ մի ջանք չի խնայել տարբեր միջոցներով լուծել սիրելի հայրենակիցների փասթաղթերի պետականօրէն գրանցման խնդիրը, սակայն ըստ պետական իշխանութիւնների փոխանցման յատուկ ժամանակամիջոց է պահանջւում գործընթացը իր լրումին հասնելու համար: Լիայոյս ենք, որ շուտով իր աւարտին կը հասնի պաշտօնեայի անձը հաստատող գործընթացը:

Հարկ ենք համարում նաեւ տեղեկացնել, որ ըստ երկրի նոտարային գրասենեակների կանոնագրութեան, իւրաքանչիւր գրասենեակ կարող է ունենալ ստորագրութեան լիազօրութիւն ունեցող միայն մէկ պաշտօնեայ։

 

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

18.9.2021 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։