Հա

Համայնք

21/09/2021 - 12:50

Կարեւոր յայտարարութիւն

Այսու մեր ժողովրդի զաւակներին յայտնում ենք, Հայաստանում որեւէ արարողութիւն կատարելու պարագային, ենթականերից պահանջւում է ծխատէր քահանայի հաստատմամբ, երեք վկաների վկաութեամբ հաստատագիր, որի հիման վրայ Թեհրանի ազգային առաջնորդարանի կողմից կը ստանան պատշաճ արտօնագիր։ Հակառակ պարագային որեւէ արարողութիւն Հայաստանում անհնար կը լինի։

Ցաւօք վերջին օրերի ընթացքում տեղեկանում ենք, որ իրանահայ մեր հայորդիները իրենց գաղութում կատարւած Սուրբ Պսակի եւ Մկրտութեան արարողութիւնը անտեսելով, Հայրենիք կատարած այցելութիւնների ժամանակ կրկնակի պսակ եւ մկրտութիւն են կատարել տալիս, երեւոյթ, որ ոչ միայն մերժելի է այլ նաեւ հակառակ է Աւետարանական ուսուցումներին․ Այդ իսկ պատճառով Պօղոս Առաքեալը ասում է․ «Մէկ Աստւած կայ, մէկ հաւատք եւ մէկ մկրտութիւն»։

Այսու մեր ժողովրդի զաւակներին յայտնում ենք, Հայաստանում որեւէ արարողութիւն կատարելու պարագային, ենթականերից պահանջւում է ծխատէր քահանայի հաստատմամբ, երեք վկաների վկաութեամբ հաստատագիր, որի հիման վրայ Թեհրանի ազգային առաջնորդարանի կողմից կը ստանան պատշաճ արտօնագիր։ Հակառակ պարագային որեւէ արարողութիւն Հայաստանում անհնար կը լինի։

Այս առիթով Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ արք Սարգսեանը խօսել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, որը իր հայրական տնօրինումով նամակ է յղել Հայաստանի բոլոր թեմակալ առաջնորդներին, որպէսզի պարտն ու պատշաճը տնօրինեն։

Զայս հաղորդում ենք մեր ժողովրդի զաւակներին առ ի գիտութիւն։

 

ԴԻՒԱՆ Թ.Հ.Թ. ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

20.9.2021 թ.

 

Յարակից լուրեր

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու հաւատացեալ ժողովրդիս տեղեկացնում ենք, որ գլխաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ Տ. Սեպուհ. Ս. արք. Սարգսեանի, Կրօնական խորհուրդս նկատի ունենալով Հին Բուրաստանում բազում հայորդիների շիրիմների առկայութիւնը, յետ այսու որոշում կայացրեց, Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան ու Սուրբ Յարութեան տօներին յաջորդող մեռելոցներին, սուրբ եւ անմահ պատարագ մատուցել նաեւ Դուլաբի Հին Բուրաստանի գերեզմանատան Ս. Յովհաննէս Մկրտիչ մատուռում:

  • Գումարւեց նորընտիր Կրօնական խորհրդի անդրանիկ նիստը
    Գումարւեց նորընտիր Կրօնական խորհրդի անդրանիկ նիստը

    Երեքշաբթի, 12 հոկտեմբերի 2021 թ.-ին, Թեհրանի ազգային առաջնորդարանի դահլիճում, հրաւէրով եւ նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ. Ս. արք. Սարգսեանի տեղի ունեցաւ Թ.Հ.Թ. նորընտիր Կրօնական խորհրդի անդրանիկ նիստը։ Նիստին ներկայ էին կրօնական խորհրդի անդամներն ու Պատգամաւորական ժողովի դիւանի ներկայացուցիչներ ատանպետ՝ Վահիկ Աղաքեանը եւ ատենադպիր՝ Յարութիւն Եղնազարեանը։ Սրբազան Հօր Տէրունական աղօթքով եւ Զգործս ձեռաց մաղթանքով, մեկնարկւեց Կրօնական խորհրդի անդրանիկ նիստը։

  • Հրաժեշտ եւ բարի գալսուստ «Թունեան» տարրական դպրոցի նախկին եւ նոր տեսչուհիներին
    Հրաժեշտ եւ բարի գալսուստ «Թունեան» տարրական դպրոցի նախկին եւ նոր տեսչուհիներին

    Երկուշաբթի, 13 սեպտեմբերի 2021 թ.-ին, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի անդամներ՝ Ալենուշ Շահնազարեանը, Օշին Ղահրամանեանը եւ Կարօ Պետրոսեանը այցելեցին «Թունեան» տարրական դպրոց հրաժեշտ տալու դպրոցի տեսչուհի՝ Շահրզադ Քեշմիրին, որը 11 երկար տարիներ իր ներդրումն էր ունեցել դպրոցում:

  • Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի հերթական հանդիպում
    Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի հերթական հանդիպում

    Շաբաթ, 3 յուլիսի 2021 թւականի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ․ Սեպուհ Ս. արք․ Սարգսեանի նախագահութեամբ` Թ.Հ.Թ. Կրօնական խորհուրդը, մասնակցութեամբ քահանայ հայրերի եւ քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանի, գումարեց իր հերթական նիստը ազգային առաջնորդարանի դահլիճում։

  • Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի հերթական հանդիպում
    Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի հերթական հանդիպում

    Չորեքշաբթի, 26 մայիսի 2021 թ.-ի առաւօտեան Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի նախագահութեամբ` Թ.Հ.Թ. Կրօնական խորհուրդը, մասնակցութեամբ քահանայ հայրերի եւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանի, գումարեց իր հերթական նիստը ազգային առաջնորդարանի դահլիճում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։