Հա

Համայնք

23/09/2021 - 11:30

Ութամեայ պաշտպանութեան նահատակներին նւիրւած միջոցառում՝ «Արտակ Մանուկեան» թանգարանում

«Իրանի քրիստոնեայ համայնքը պաշտպանութեան գործում վարւեց այնպէս, որ գովասանքի է արժանի: Իրանահայութիւնը 8-ամեայ պարտադրեալ պատերազմին աւելի շատ նահատակ է նւիրել երկրի պաշտպանութեանը, քան որեւէ այլ համայնք ու մարզ՝ ունեցած բնակչութեան առումներով»,- յաւելեց գեներալը Պարտադրեալ պատերազմի (Ինքնապաշտպանութեան շաբաթ) իրանահայ նահատակներին նւիրւած միջոցառմանը, որը տեղի էր ունենում չորեքշաբթի, սեպտ. 22-ին, «Արտակ Մանուկեան» թանգարանում:

Իրանի ԶՈՒ-ի Գլխաւոր շտաբի պետի աւագ խորհրդական.

«Իրանահայութիւնը 8-ամեայ պարտադրեալ պատերազմին աւելի շատ նահատակներ է նւիրել, քան որեւէ այլ համայնք ու մարզ՝ ունեցած բնակչութեան առումով»

 

«ԱԼԻՔ» - «Իրանահայութիւնը մշտապէս իր քանակի համեմատ բազմապատկւած որակ է ներդրել այն ամէն ինչում, ինչին մասնակից է եղել. նոյնպէս վարւեց նաեւ Իրանի սրբազան հողը թշնամուց մաքրելու գործում, որի մասին բառերով ու ածականներով խօսելն անհնարին կը լինի»,- հպարտութեան փայլն աչքերին ասաց ԶՈՒ-ի Գլխաւոր շտաբի պետի աւագ խորհրդական գեներալ-մայոր Դաւուդ Ղիասի-Ռադը: Գեներալը, ով նոյնպէս պատերազմական վիրաւոր-վետերան է, նշեց, որ նախորդ օրը Արաք քաղաքում գտնւելիս, առիթը չկորցնելով իրանահայ նահատկներից Իւրիկ Սարդարեանի ընտանիքին էր այցելութեան գնացել պատմելով յուզախառն դրւագներ այդ հանդիպումից:

«Իրանի քրիստոնեայ համայնքը պաշտպանութեան գործում վարւեց այնպէս, որ գովասանքի է արժանի: Իրանահայութիւնը 8-ամեայ պարտադրեալ պատերազմին աւելի շատ նահատակ է նւիրել երկրի պաշտպանութեանը, քան որեւէ այլ համայնք ու մարզ՝ ունեցած բնակչութեան առումներով»,- յաւելեց գեներալը Պարտադրեալ պատերազմի (Ինքնապաշտպանութեան շաբաթ) իրանահայ նահատակներին նւիրւած միջոցառմանը, որը տեղի էր ունենում չորեքշաբթի, սեպտ. 22-ին, «Արտակ Մանուկեան» թանգարանում:

Արարողութեանը ներկայ էին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իրանի Իսլ. Հանրապետութեան գլխաւոր դատախազի առաջին տեղակալ Սէյէդ Մոհսէն Մուսաւին, Քաղաքային խորհրդի քաղաքացիական յանձնաժողովի նախագահ հոջ. Սէյէդ Մոհամմադ Աղա Միրին, Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահի աւագ խորհրդական պրն. Նոսրաթին, ինչպէս նաեւ Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան փոքրամասնութիւնների գրասենեակի ներկայացուցիչները: Աւելի ուշ հիւրերի շարքը համալրեց Իրանի Կենտրոնական նահանգի նահատակների եւ պատերազմական վետերանների հիմնարկութեան տնօրէնը:

Թանգարանի տարածքը ծրագրի բնոյթին էր համատասխանեցւել իրանահայ նահատակների լուսանկարներով, ինչպէս նաեւ իրանահայ համայնքի իրականացրած լոգեստիկական աշխատանքների ու նւիրատւութիւնների մասին վկայագրութիւններով:

Միջոցառմանը ներկայ հիւրերը մէկ րոպէ լռութեամբ յարգեցին նահատակների յիշատակը:

Արարողութեան ընթացքում Սէյէդ Մոհսէն Մուսաւին եւ Մոհամմադ Աղա Միրին, որոնցից երկուսն էլ պատկանում են Իսլ. հոգեւոր դասին, հաստատեցին այն համոզմունքը, որ հայերը, ինչպէս եւ միւս փոքրամասնութիւնները Իսլ. յեղափոխութիւնից մինչեւ պարտադրեալ պատերազմ հաւատարմօրէն իրենց իսլամադաւան եղբայրների ու քոյրերի կողքին ծառայել եւ թանկագին Իրանին են նւիրել՝ բազմաթիւ նահատակներ, վետերաններ եւ գերութեան ընկած ու վերադարձած ազատամարտիկներ:

«Հասարակութիւն, որը ռազմի դաշտից բացի դերակատարում ունեցաւ յատկապէս թիկունքում զբաղւելով՝ շարքից դուրս եկած ռազմատեխնիկայի նորոգումներով: Վարւեց նոյնպէս ինչպէս՝ երկրի զարգացման դէպքում չի խնայել իր ուժն ու կարողացածը: Նրանք յատկապէս վերահաստատեցին, որ դա համերաշխութեան եւ կարեկցանքի նմանը չունեցող օրինակներից էր երկրում ապրող էթնիկ խմբերի եւ կրօնների միջեւ: Հայերը մեր հասարակութեան այն շերտն են, ովքեր անկեղծօրէն ծառայել են համակարգին ու ժողովրդին, ինչը նաեւ գերագոյն առաջնորդի բարձր գնահատանքին է արժանացել»,- միմեանց երկրորդելով հաստատեցին հիւրերը:

Ծրագրի աւարտին Սրբազան Հայրն իր ամփոփիչ ելոյթով կարեւորեց իրանական ազգային համերաշխութիւնն ու կայունութիւնը, եւ նշեց. «Երկրում Իսլ. յեղափոխութեան յաղթանակով Իրանի ժողովուրդն ու քաջ բանակն իրենց ողջ ուժով բռունցք դարձան ու պաշտպանեցին սիրելի Իրանը թշնամիների ներխուժումից: Իսկ այսօր մենք հաւաքւել ենք ի յիշատակ այդ պատերազմում նահատակւած տասնեակ հազարաւոր զինւորների եւ անմեղ զոհերի եւ գլուխ ենք խոնարհում նրանց սխրանքի առջեւ, եւ ասում՝ որ կառուցւած այս ապահով ու հզօր երկիրն ունենալով ձեր արիւնը ծաղկել եւ պտուղ է տւել»:

Ծրագրի պաշտօնական աւարտը իմաստաւորւեց գեներալի ձեռամբ երեք իրանահայ պատերազմի վետերան վիրաւորներ՝ Գուրգէն Քարամեանին, Այւազ Խոդավերդեանին եւ Ալբերտ Մահմուդեանին յուշանւէրների ու պատերազմի մասին պատմող յուշագրութիւնների հատորը նւիրելով:

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/tehran/item/71114-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId8701b88481

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։