Հա

Համայնք

28/09/2021 - 15:00

Իսլ. խորհրդարանում իրանահայ, ինչպէս նաեւ ասորական ու հրէական համայնքների պատգամաւորները ծաղիկներ խոնարհեցին 8-ամեայ պատերազմի փոքրամասնութիւնների նահատակների շիրիմին

Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը ընկերակցութեամբ ասորական եւ հրէական համայնքների պատգամաւորների՝ այցելեց ազգային փոքրամասնութիւնների երեք գերեզմանատներ եւ ծաղիկներ խոնարհելով յարգանքի տուրք մատուցեց 8-ամեայ պատերազմի նահատակների յիշատակին:

«ԱԼԻՔ» - Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը ընկերակցութեամբ ասորական եւ հրէական համայնքների պատգամաւորների՝ այցելեց ազգային փոքրամասնութիւնների երեք գերեզմանատներ եւ ծաղիկներ խոնարհելով յարգանքի տուրք մատուցեց 8-ամեայ պատերազմի նահատակների յիշատակին:

Ինչպէս յայտնում է «ԱԼԻՔ»-ի թղթակիցը, նոյն օրը Արա Շահվերդեանը, Շառլի Անոյէ-Թեքիէն, եւ դոկտ. Հոմայուն Սամիէն ներկայ են գտնւել նահատակ Վիգէն Կարապետեանի մօր յուղարկաւորութեանը եւ մխիթարանքի խօսքեր ասել հանգուցեալի հարազատներին:

Նոր Բուրաստան գերեզմանատուն կատարած այցի ընթացքում պատգամաւորներին միացան Իրանի Նահատակների հիմնարկութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուները եւ Բանակի ցամաքային զօրքերի հրամանատարի ներկայացուցիչը, ովքեր միասնաբար խնկարկեցին իրանահայ նահատակների շիրիմները:

Նոյն կապակցութեամբ Արա Շահվերդեանը գրառում էր կատարել իր ինստագրամային միկրոբլոգում, որտեղ նշւած է. «Իսլամադաւան ժողովուրդը, ինչպէս նաեւ իրանահայ համայնքը, հրեաները, եւ ասորիներն ու զրադաշտները կողք-կողքի պայքարեցին, որպէսզի Իրանի եռագոյն դրօշը ծածանւի եւ հայրենիքը ապահով լինի»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։